Շաբաթվա գիրքը | Սկսեք ինչուից (Start With Why)

Շաբաթվա գիրքը | Սկսեք ինչուից (Start With Why)

Sstaffmedia.am
18 հոկտեմբերի 2024
3 րոպե ընթերցում
812
Կիսվել հոդվածով

Շարունակում ենք «Շաբաթվա գիրքը» շարքը: Նախորդ անգամ քննարկել էինք Գոռ Կարապետյանի «Proակտիվ առաջնորդը» գիրքը։ Այն առանց ֆիլտրի առաջնորդության մասին է, որն արտահայտվում է դիմացինին ծառայելու և օգնելու պատրաստակամությամբ։ 

Ոսկե շրջան․ ինչու՞, ինչպե՞ս և ի՞նչ

Գրքի հիմքում «Ոսկե շրջան» կոչվող հայեցակարգն է՝ պարզ, բայց միևնույն ժամանակ արդյունավետ մոդել, որը կազմված է 3 համակենտրոն շրջանակներից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է մի հարց․

Ըստ «Ոսկե շրջան» հայեցակարգի՝ հաջողակ ընկերությունները և ազդեցիկ առաջնորդները սկսում են ներքին շրջանակից՝ «ինչու»-ից, այնուհետև շարժվում դեպի «ինչպես»-ը և վերջապես «ինչ»-ը: 

Ինչու՞ է «ինչու»-ն կարևոր

Սինեկը պնդում է, որ պետք է սկսել «ինչու»-ից, քանի որ այսպես հնարավոր է մարդկանց հետ հաղորդակցվել էմոցիոնալ մակարդակով։ Մարդիկ ի ծնե հակված են բացահայտելու «ինչու»-ն, այսինքն՝ նպատակը։ Հենց էմոցիոնալ կախվածությունն է, որ մարդկանց դրդում է գործողությունների։

Մարդիկ չեն գնում այն, ինչ դուք անում եք. նրանք գնում են այն, թե ինչու եք դա անում։

Երբ կազմակերպությունը հասկանա իր լսարանի «ինչու»-ն, կհասկանա նաև նրանց մոտիվացիան և արժեքները։ 

Եթե մենք տալիս ենք սխալ հարցեր, ապա անգամ ճիշտ պատասխանները մեզ սխալ ուղղությամբ կտանեն։

Ճշմարտությունն այն է, որ առանց խորքային ըմբռնման, առանց իրական պատճառները հասկանալու, մենք կարող ենք երկար ժամանակ շարժվել սխալ ուղղությամբ՝ անգամ չգիտակցելով դա: Ուստի կարևոր է ոչ միայն ճիշտ պատասխաններ փնտրելը, այլև ճիշտ հարցեր տալը:

Հիշեք, որ ձեր «ինչու»-ն պետք է լինի ձեր գործունեության հիմքում։ Դա այն շարժիչ ուժն է, որը ուղղորդում է ձեր «ինչպես»-ն ու «ինչ»-ը։ 

Ընտրեք ոգեշնչման ճանապարհը

Առհասարակ, գոյություն ունի մարդու վարքագծի վրա ազդելու երկու ճանապարհ՝ մանիպուլյացիա և ոգեշնչում։ Թեև այս երկու երկու եղանակներն էլ կարող են տալ ցանկալի արդյունք, սակայն մանիպուլյացիան չի նպաստում հավատարմության ձևավորմանը։ Իրական առաջնորդները ոգեշնչում են իրենց կատարած աշխատանքով և հետևորդներին ևս վարակում են ընդհանուր նպատակի զգացողությամբ։ 

Կան առաջնորդներ, և կան նրանք, ովքեր առաջնորդում են: Առաջնորդները իշխում են, իսկ նրանք, ովքեր առաջնորդում են, ոգեշնչում են մեզ: 

Գիրքն անդրադառնում է նաև վստահության ձևավորմանը, երբ մարդիկ տեսնում են, որ կազմակերպությունները առաջնորդվում են ոչ թե անձնական շահերով, այլ ավելի բարձր նպատակներով։ Աշխատողներին ոգեշնչելու և նրանց պատկանելիության զգացում տալու համար կարևոր է հստակեցնել «ինչու»-ն։

Գտեք մարդկանց, որոնք հավատում են նրան, ինչին դուք եք հավատում, ներշնչեք նրանց ձեր տեսլականով, և վստահությունն ու նվիրվածությունը անխուսափելիորեն կգան։ Սա վերաբերում է թե՛ թիմ և թե՛ հաճախորդների բազա կառուցելուն։

Ամփոփենք

«Սկսիր ինչուից» գիրքը ցույց է տալիս, որ կազմակերպությունները պետք է հստակ պատկերացնեն իրենց գոյության նպատակը՝ իրենց «ինչու»-ն, և սկսեն հենց այդ հարցից, ոչ թե կենտրոնանան զուտ իրենց արտադրանքի կամ ծառայության վրա։ Հասկանալով «ինչու»-ն և առաջնորդվելով դրանով՝ ընկերությունները կկարողանան ոգեշնչել իրենց աշխատակիցներին, ձեռք բերել հավատարիմ հաճախորդներ և հասնել երկարաժամկետ հաջողությունների։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: