Մինչբժշկական առաջին օգնություն․ տեսախորհուրդներ մասնագետից

Մինչբժշկական առաջին օգնություն․ տեսախորհուրդներ մասնագետից

Sstaffmedia.am
19 հոկտեմբերի 2020
1 րոպե ընթերցում
815
Կիսվել հոդվածով

Տակտիկական մինչբժշկական առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է առաջնորդվել մի շարք կարևոր սկզբունքներով՝

  • Սթափ գնահատել իրավիճակը, որովհետև մինչբժշկական առաջին օգնություն ցուցաբերելիս առաջնայինը պետք է լինի ձեր անվտանգությունը։ Եթե, օրինակ, ձեր ընկերը ստացել է բեկորային կամ հրազենային վնասվածք և գտնվում է կրակի գոտում, ապա այդ գոտին պայմանականորեն անվանենք կարմիր գոտի։ Այսինքն, անհրաժեշտ է ռեալ գնահատել, թե արդյոք կարող եք անվտանգ մտնել կարմիր գոտի և տուժածին անվնաս տարհանել այդ գոտուց, թե ոչ։
  • Կարմիր գոտում առաջնահերթ զննել տուժածին, արդյո՞ք ունի արնահոսություն, եթե այո, ապա դադարեցնել այն լարանով կամ ժգուտով, իսկ այնուհետև տուժածին դուրս բերել դեղին գոտի* (համեմատաբար անվտանգ գոտի)։
  • Դեղին գոտում տուժածին հավելյալ զննել։ Եթե շնչառության ու զարկերակի հետ առկա են խնդիրներ, ապա պետք է իրականացնել սիրտթոքային վերակենդանացման որոշակի գործողություններ։ Իսկ եթե այլ խնդիրներ չկան, անհրաժեշտ է ճնշող վիրակապ դնել արնահոսությունն ամբողջությամբ դադարեցնելու համար և տուժածին տեղափոխել կանաչ գոտի։
  • Մնացած այլ անհրաժեշտ միջամտություններն իրականացնել կանաչ գոտում։

Մինչբժշկական առաջին օգնություն ցուցաբերելիս գոտիավորումն անչափ կարևոր է, քանի որ այն օգնում է ռեալ գնահատել իրավիճակը և որոշել անհրաժեշտ գործողությունները։ Խորհուրդներին կարող եք հետևել նաև տեսանյութում, որը մեջբերված է «StaffLIVE Սարգիս Բազինյանի հետ․ Մինչբժշկական առաջին օգնություն» թողարկումից։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: