Աթենքի տարին ամփոփ՝ նոր գրասենյակ, 30-ամյա հոբելյան, ֆիրմային խանութներ և թիմի ընդլայնում

Աթենքի տարին ամփոփ՝ նոր գրասենյակ, 30-ամյա հոբելյան, ֆիրմային խանութներ և թիմի ընդլայնում

Sstaffmedia.am
26 փետրվարի 2025
3 րոպե ընթերցում
704
Կիսվել հոդվածով

Staffmedia.am-ը մեծ ուրախությամբ ներկայացնում է իր «Տարին ամփոփ» շարքի հերթական հոդվածը՝ նվիրված հայկական սննդամթերքի արտադրության ոլորտի առաջատար «Աթենք» ընկերությանը: Տասնամյակների փորձառությամբ և անխոնջ նվիրվածությամբ, «Աթենք»-ը վաղուց արդեն դարձել է որակյալ սննդամթերքի հոմանիշ հայ սպառողի համար:

Եկեք միասին բացահայտենք, թե ինչպիսի նշանակալի ձեռքբերումներ է գրանցել Ընկերությունը վերջին տարվա ընթացքում և ինչպես է շարունակում պահպանել իր առաջատար դիրքերը՝ մնալով հավատարիմ բարձր որակի չափանիշներին:

Դե ինչ սկսեցինք։

Նոր գրասենյակ՝ նոր հաջողությունների գրավական

Ասում են՝ տարին ինչպես սկսում ես, այնպես էլ այն շարունակվում է: Աթենքը 2024թ-ն սկսեց նոր, ժամանակակից և տաքուկ (բառի ամենաուղիղ իմաստով) գրասենյակում:

Նոր գրասենյակը թարմ շունչ բերեց թե՛ աշխատանքային հարաբերություններին, թե՛ Ընկերության հետագա բոլոր նախաձեռնություններին:

Երեք տասնամյակ գերազանցության ճանապարհին

Իսկ առջևում տարվա ամենասպասված ու մեծամասշտաբ միջոցառումն էր՝ Աթենքի հիմնադրման 30-ամյակը։

Աթենքի մարդիկ

Ի դեպ՝ մարդկանց մասին։ 2024 թվականին Աթենքի թիմին միացել է մոտ 400 նոր աշխատակից: Ընկերությունը նոր աշխատատեղեր ստեղծելու ակտիվությունը պահպանելու է նաև ընթացիկ տարում: Հատկանշական է, որ թիմին միանալու հնարավորություն ունեն նաև մարզաբնակ մեր հայրենակիցները: Միայն Գետամեջի գործարանի գործարկմամբ Ընկերությունը պլանավորում է ստեղծել 300 նոր աշխատատեղ:

Մասշտաբային ընդլայնում և նոր հնարավորություններ

Նախորդ տարին աննախադեպ էր նաև Ֆիրմային խանութների ցանցի ընդլայման տեսանկյունից: Աթենքը հպարտությամբ է նշում, որ արդեն ունի 30-ից ավելի ֆիրմային խանութ Երևանում և այլ քաղաքներում: Իսկ այն քաղաքներում, որտեղ դեռ ներկայացված չեն ֆիրմային խանութով, Ընկերությունը խոստանում է երկար չսպասեցնել:

Աթենքցիներն ամբողջ տարի աշխատել են՝ սպառողներին բազմազան, համային յուրահատուկ հատկանիշներով և բարձր որակի սննդամթերք առաջարկելու համար: Սպառողները ջերմորեն ընդունեցին հատկապես նոր արտադրատեսակները՝ «Նրբահամ պելմենները», հինգ նոր տեսակի նագգեթները և նրբաբլիթների յուրահատուկ տեսականին։ Ընկերության ապահոված որակի կայուն մակարդակը  և սպառողների առջև ունեցած պատասխանատվությունը գնահատվեցին «Տարվա մսամթերք», «Սպառողի գնահատական», «Սպառողի քվե», իսկ 2025 թվականի սկզբին նաև «Վստահության վարկանիշ»մրցանակներով:

Նախորդ տարվա ամռանը Աթենքը մասնակցել է նաև Երևանում տեղի ունեցած ամենահնչեղ, ամենահիշվող ու ամենաերիտասարդական փառատոններին: Գինու, Գարեջրի և Կոլա Ֆեսթ փառատոններին`ներկայանալով յուրօրինակ շարժական խոհանոց-տաղավարով, որն ինքնատիպ դիզայնով դարձել էր փառատոնի մասնակիցների սիրելի վայրերից մեկը:

2025՝ նոր հնարավորություններ ու հավակնոտ նպատակներ

2025 թվականը խոստումնալից է սկսվել։ Արդեն բացվել են «Աթենք»-ի նոր ֆիրմային խանութներն Աբովյանում և Վեդիում, որոնց կհաջորդեն Ջրվեժը և Արտաշատը:

Սպառողներին արդեն հասանելի են «Նյու Յորք» տեսակի ծխեցված նրբերշիկները, որոնք հիշեցնում են մեր մանկության նրբերշիկների համը, սակայն Աթենքն այն մատուցում է նորովի:

Տարվա գլխավոր իրադարձությունն իհարկե ISO ստանդարտներին համապատասխան և միջազգային նորմերով կառուցված մեր նոր գործարանի բացումն է լինելու։ Շուրջ 10 մլրդ ներդրում է կատարվել այս համալիրի կառուցման համար, որն ապահովելու է օրական շուրջ 120 տոննա մսամթերքի արտադրություն։ Այս ծավալները մեզ հնարավորություն կտան գրավել նոր շուկաներ և տեղական մսամթերքը հասանելի դարձնել աշխարհի տարբեր ծայրերում։

Էմմա Դանիելյան՝ «Աթենք» ընկերության Կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար

Դե ինչ, staffmedia.am-ին մնում է միայն մաղթել մեր փորձառու և հեղինակավոր գործընկերոջն անսահման հաջողություններ, որպեսզի 2025-ն ամփոփելիս բոլոր նպատակներն ու սպասումները գերազանցված լինեն:

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: