Ամփոփում ենք Grid Dynamics Armenia-ի իրադարձություններով լի 2023-ը

Ամփոփում ենք Grid Dynamics Armenia-ի իրադարձություններով լի 2023-ը

Sstaffmedia.am
8 հունվարի 2024
4 րոպե ընթերցում
726
Կիսվել հոդվածով

Շարունակում ենք լուսաբանել մեր գործընկեր կազմակերպությունների հագեցած 2023-ը և այս անգամ անդրադարձել ենք Grid Dynamics միջազգային ՏՏ ընկերությանը, որն իր գրասենյակը Հայաստանում հիմնել է 2022թ.-ին, արդեն ունի 300 աշխատակից և համալրել է խոշոր հարկատուների ցանկը։

Հպարտորեն նշում ենք, որ հայաստանյան գրասենյակը համագործակցում է մի շարք հայտնի ու համաշխարհային հսկա բրենդների հետ։ 

Ընկերության 2023-ի ձեռքբերումներով կիսվելու լավ առիթ հանդիսացավ նաև նոր գրասենյակի բացումը, որին կանդրադառնանք։ Բայց հիմա ամեն ինչ հերթով։

Սկսեցինք։

Սիլիկոնյան Հովիտ, 18 երկիր, 4 000 ինժեներ

Grid Dynamics-ը հիմնադրվել է 2006թ.-ին։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սիլիկոնյան Հովտում։ Grid Dynamics-ը գրասենյակներ ունի նաև Մեքսիկայում, Միացյալ Թագավորությունում, Եվրոպայում և Հնդկաստանում։

Ի դեպ, Հայաստանում գրասենյակը բացվելուց ի վեր ընկերության հայաստանյան թիմը համալրվել է ևս 100 մասնագետներով՝ հասնելով 300-ի։ Ընկերության 18 տարբեր երկրներում աշխատում են ավելի քան 4,000 ՏՏ ոլորտի մասնագետներ, ծրագրավորողներ, ՏՏ ղեկավարներ։

Կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ՝ Grid Dynamics-ը Fortune 1,000 ընկերություններում իրականցվող զանազան նախագծերում աջակցում է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են մեքենայական ուսուցման և տվյալագիտության ալգորիթմների զարգացումը, GenAI-ի, Big Data-ի և այլ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտը, ինչպես նաև տեղեկատվական հավելվածների մոդերնիզացիան, Տվյալների պլատֆորմներ ստեղծելն ու հզորացնելը։ Վերջիններս հիմնաքարային են Grid Dynamics-ի բիզնեսի զարգացման գործում:

Դինամիկ աճող թիմ և ավելի ընդարձակ գրասենյակ

Grid Dynamics-ը դեկտեմբերի 15-ին նշեց գրասենյակի նոր հատվածի նորամուտը։ Նոր և ընդարձակ տարածքի նպատակն է ընկերության ավելի քան 100 ինժեներների համար ստեղծել հարմարավետ և ապահով միջավայր, որը կօգնի թիմերին բարձրացնել արդյունավետությունը, իսկ միջթիմային համագործակցությունը հասցնել նոր մակարդակի։

Grid Dynamics-ում անչափ բարձր են գնահատում թիմակիցների համար ընկերական և հարմարավետ միջավայրի ստեղծումն ու դրա շարունակական զարգացումը։ Այդ իսկ պատճառով գրասենյակի բացման արարողության կուլմինացիան Grid Dynamics Armenia թիմի համար կազմակերպված խրախուսական միջոցառումն էր, որն առիթ էր ընկերության լավագույն աշխատակիցներին գնահատելու և տարբեր հետաքրքիր նվերների միջոցով պարգևատրելու համար։

Եկեք ամփոփենք

Մեկ տարուց մի փոքր ավելի է, ինչ Grid Dynamics-ն իր դռներն է բացել Հայաստնաում, սակայն հասցրել է զբաղեցնել հեղինակավոր դիրք Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների 20 ամենախոշոր հարկատուների շարքում: Սա նշանակալի իրադարձություն է Grid Dynamics Armenia թիմի համար և լավագույն սկիզբն է նորանոր ձեռքբերումներ ապահովելու ճանապարհին:

Մենք հավատացած ենք, որ այս ամենը հնարավոր էր միայն Grid Dynamics թիմի աներկբա նվիրվածության և անխոնջ հավաքական ջանքերի շնորհիվ, որոնք նման կարճ ժամանակում ընկերութանն օգնել են ունենալ մեծամասշտաբ հաջողություններ ՀՀ-ում. բարձրորակ մասնագետներով համալրված թիմ, սոցիալապես պատասխանատու ընկերություն և բազում ծրագրեր ՏՏ համայնքը, երկիրն ու աշխարհն ավելի լավը դարձնելու ուղղությամբ։


Ինչպես ընկերությունից մեզ հետ կիսվեցին, առջևում հավակնոտ ծրագրեր են, որոնց իրագործմանը մեծ նվիրվածությամբ պատրաստ է Grid Dynamics Armenia-ի թիմը։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: