«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն Դի-Էյջ-Էլ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպեց GoTeach կարիերայի տոնավաճառը 

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն Դի-Էյջ-Էլ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպեց GoTeach կարիերայի տոնավաճառը

Sstaffmedia.am
12 դեկտեմբերի 2025
2 րոպե ընթերցում
1,335
Կիսվել հոդվածով

Դեկտեմբերի 3-ին «Դասավանդի՜ր հանուն Հայաստանի»-ն կազմակերպեց GoTeach կարիերայի տոնավաճառ Երևանում՝ ՝ միավորելով աշակերտներին, ուսուցիչներին և տարբեր ոլորտների մասնագետներին՝ ապագա կարիերայ հնարավորությունները ուսումնասիրելու և քննարկելու համար։ 

Միջոցառումը կազմակերպվել է Դի-Էյջ-Էլ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ DHL Group-ի և Teach For All-ի գլոբալ GoTeach գործընկերության շրջանակում։ GoTeach-ի նպատակն է աջակցել երիտասարդներին ամբողջ աշխարհում՝ տրամադրելով գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխատաշուկայում հաջողելու համար։ 

«Դասավանդի՜ր հանուն Հայաստանի» ծրագրում ներգրավված հիսուն աշակերտներ և նրանց ուսուցիչները ժամանել էին միջոցառմանը մասնակցելու Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի վեց գյուղական համայնքներից։ Կարիերայի տոնավաճառի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել տարբեր մասնագիտական ուղղությունների հետ և նրանց ներառել քննարկումների մեջ Հայաստանում և աշխարհում արագ փոփոխվող աշխատաշուկայի վերաբերյալ։ 



Մասնակիցները լսեցին TED-ոճի մի շարք ելույթներ, որոնք ներկայացրին «Դասավանդի՜ր հանուն Հայաստանի» շրջանավարտները, այդ թվում՝ 

● Աստղիկ Մնացականյան – Ucom Academy-ի ղեկավար 
● Անդրանիկ Մանուկյան – Saghmos Ceramics-ի համահիմնադիր
● Գարին Շորջյան – Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց բաժնի ղեկավար 
● Շուշանիկ Մանուկյան – Ավստրիական Զարգացման Գործակալության խորհրդատու, Գյումրիում 

Միջոցառումը ներառում էր նաև պանելային քննարկում՝ «Պատրաստվելով աշխատանքի ապագային» թեմայով, որը վարում էր «Դասավանդի՜ր հանուն Հայաստանի» Առաջխաղացման գծով տնօրեն Վարդան Փարթամյանը։ Քննարկման բանախոսներն էին՝ 

● Իշխան Մարգարյան – DataArt-ի գործադիր տնօրենի տեղակալ և ՄՌ տնօրեն 
● Ինաննա Բելույան – Դի-Էյջ-Էլ հայաստանյան գրասենյակի օպերացիոն բաժնի ղեկավար 
● Լուիզա Ավետիսյան – Staff.am-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն 
● Աննա Ալլահվերդյան – ԱրարատԲանկի հաղորդակցության և ԿՍՊ ծրագրերի ղեկավար

Staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը դպրոցականների հետ կիսվեց բազմաթիվ արժեքավոր խորհուրդներով․

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: