Telcell-ում դռները բաց են, մարդիկ՝ հասանելի. Թելսելյան մշակույթն ու 13 տարվա ձեռքբերումները

Telcell-ում դռները բաց են, մարդիկ՝ հասանելի. Թելսելյան մշակույթն ու 13 տարվա ձեռքբերումները

Sstaffmedia.am
14 օգոստոսի 2020
3 րոպե ընթերցում
643
Կիսվել հոդվածով

Ազատ, հարմարավետ, արագ պրոցեսներով հագեցած. այսպիսին է Telcell-ում աշխատանքային միջավայրը, ճիշտ ինչպես Telcell համակարգն իր օգտատերերի համար։ Այս ամենին եթե ավելացնենք վառ, էներգիայով լի, հասանելի ու բազմազան բառերը, կարող ենք անվերջ պատմել թելսելցիների մասին: Չէ՞ որ այժմ օգոստոսն է ու 2020 թվականը. 13 տարի առաջ այս նույն ժամանակ Telcell-ը Հայաստանում հիմնեց ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունման առաջին ցանցը և առ այսօր մնում է ամենախոշոր համակարգը Հայաստանի վճարահաշվարկային շուկայում։ Հիմա կասեք՝ «մի՞թե այսքան տարի անցել է, ասես երեկ լիներ»։ Ճիշտ այդպես, քանի որ Telcell-ն արագ քայլերով սլանում է նոր գաղափարների իրագործման ուղղությամբ, ինչի անբաժան մասն է Telcell թիմն իր ամուր կորպորատիվ մշակույթով։

Մենք էլ սլանանք առաջ՝ թելսելցիների դրական էներգիայով լիցքավորվելու և ինչու չէ՝ նաև թելսելցի դառնալու 😊:

Մեզ մոտ կորպորատիվ արժեքները ոչ թե գրված են թղթի վրա ու պահված դարակում, այլ խորապես նստած են մարդկանց մեջ ու դրսևորվում են առoրյա աշխատանքային կյանքում։

Մարիետա Սաֆարյան,«Թել-Սել» ընկերության ՄՌԿ բաժնի ղեկավար

TELCELL-ՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԵՆ, ՈՎՔԵՐ ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ

Այո, մեր թիմում կարևոր արժեքներից մեկը աշխատանքի նկատմամբ մոտեցումն է։ Մենք կարևորում ենք այն, ինչ անում ենք, միասնաբար գնում ենք նույն նպատակի ետևից և սիրով ներդնում ենք մեր մասնագիտական գիտելիքն ու անձնային որակները՝ ի նպաստ մեր ընդհանուր գործի:

Telcell

Wp 1763554765947 sybvz6f

TELCELL-ՈՒՄ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ,  ՄԱՐԴԻԿ՝ ՀԱՍԱՆԵԼԻ

Մեզ մոտ պաշտոնի կամ հաստիքի անվանումը պատնեշ չէ. եթե աշխատակիցը հարց ունի, խնդրանք կամ առաջարկ, կարող է անվարան դիմել ցանկացած թիմակցի, ով իրեն կօգնի ու կաջակցի։ Մեր թիմում հաստիքացուցակի սանդղակը աշխատանքային հարաբերությունների ելակետ չէ, այլ պրոֆեսիոնալիզմի ու փորձառության ցուցիչ:


TELCELL-Ի ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ

Թերևս բացառիկ երևույթ է, բայց մեր դեպքում՝ շա՜տ թելսելական։ Նախկին աշխատակիցները վերադառնում են, քանի որ թիմը մեծ սիրով է դիմավորում նրանց. չէ՞ որ միասին դեռևս շատ անելիք ունենք։

Telcell

Wp 1763554767915 3dtus3

TELCELL-Ի ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ
ԲԱԶՄԱԳՈՒՅՆ Է

Telcell-ում յուրահատուկ միջավայր է, որտեղ գնահատում են մտքի ազատությունն ու նախաձեռնողականությունը: Մեզ շատ բնորոշ է բազմազանությունը, այստեղ հավաքված են տարբեր մարդիկ ու մասնագետներ` ավագներից մինչև կրտսերներ, ովքեր փոխլրացնում են միմյանց:


TELCELL-ՈՒՄ «ԹՎԵՐԻ ՄԱՐԴԻԿ» ԵՆ

Ստեղծում են բարձր տեխնոլոգիական թվային պրոդուկտներ, որոնք պարզ են, արագ, բոլորին հասանելի ու հասկանալի, անվտանգ են և հուսալի:  

Wp 1763554769117 r4zd9

Wp 1763554769544 tdht8l

Իսկ Telcell Wallet-ի Scan and Pay եղանակով կարելի է սրճարաններում և խանութ-սրահներում վճարել ակնթարթորեն՝ սմարթֆոնով: Եվ Telcell Business հավելվածի միջոցով ցանկացած ձեռներեց այս անհպում ու անվտանգ տեխնոլոգիան իր բիզնեսում արագ ներդնելու հնարավորություն ունի: 


Wp 1763554769727 h0vay

TELCELL-Ը ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԸ

Մենք սիրով ենք լսում մեր օգտատերերի կարծիքներն ու առաջարկները Telcell-ի ցանկացած պրոդուկտի վերաբերյալ: Դրանք արտահայտում են նրանց իրական կարիքները, որոնք մշտապես հաշվի ենք առնում մեր ծրագրերում: Այդ է վկայում մեր օգտատերերի անսասան վստահությունը, որը Telcell-ի հաջողությունների գրավականն է ու 13 տարի շուկայի առաջատարությունը պահպանելու հենարանը:


TELCELL-ՈՒՄ ԿԱ #ԴՐԱՅՎ

Խոստովանենք, որ թելսելցի լինելը ուրիշ զգացում է, երբ ուժերդ լարում ես հաճույքով, սովորում ես բավականությամբ, ստեղծում ես խանդավառությամբ: Սա է Telcell-յան իրականությունը։

Wp 1763554768528 5qw1ac

Վերջաբանի փոխարեն 🙂

Թելսելցիներն ասես մեկ միասնական ընտանիք լինեն՝ տարբեր հետաքրքրություններով, բայց մեկ նպատակով ու առաքելությամբ, շատ հոգատար թե մեկը մյուսի, թե հաճախորդների նկատմամբ։ Այո, այսպիսին են թելսելցիները, թելսելյան 13 տարեկան կորպորատիվ մշակույթը, որի մասին խոստանում ենք դեռևս շատ կպատմենք։ Հետևենք TELCELL-ին staff.am-ում Գործատուի մասին ամենահետաքրքիր ու կարևոր նորությունները բաց չթողնելու համար։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: