Teleperformance Armenia-ն՝ որպես գերմանախոս մասնագետների կարիերայի լավագույն ընտրություն

Teleperformance Armenia-ն՝ որպես գերմանախոս մասնագետների կարիերայի լավագույն ընտրություն

Sstaffmedia.am
20 սեպտեմբերի 2024
5 րոպե ընթերցում
1,515
Կիսվել հոդվածով

Լավագույնը լինելու ոգեշնչում և ձգտում կատարելության. ահա, թե ինչն է առավելագույնս բնութագրում Teleperformance Armenia-ին։ staff.am-ի և staffmedia.am-ի վաղեմի օգտատերերը հաստատ կհիշեն մեր գործընկեր Majorel Armenia-ին` հայտնի կարիերայի իր լայն հնարավորություններով գերմանախոս մասնագետների համար և ոչ միայն։ Այժմ այդ հնարավորությունները բազմապատկվել են, քանի որ 5 տարի Հայաստանում գործելուց հետո Majorel Armenia-ն միացավ Teleperformance Group-ին:

Այսօր կբացահայտենք Teleperformance Armenia-ին staffmedia.am-ի դիտակետից և առաջարկում ենք անել դա միասին։ Սկսենք տեսանյութից և փոքրիկ սփոյլից :): Teleperformance Armenia-ում մեզ հանդիպած յուրաքանչյուր մասնագետի ճանապարհն ընկերության հետ իսկական հաջողության պատմություն է, որը ոչ միայն ոգեշնչող է, այլ նաև փաստում է գործատուի նվիրման մասին աշխատակիցների մասնագիտական և անձնային աճին։

Teleperformance Group-ի մասին թվերով՝

Մեր այցի ընթացքում ընկերության թիմակիցների հետ զրուցել ենք Teleperformance-ի գործունեության, մասնագիտական և անձնային աճի հնարավորությունների, աշխատակիցներին տրամադրվող արտոնությունների, կարիերան սկսելու ճանապարհի և այլ հետաքրքիր մասնարամասների մասին։

Teleperformance Armenia-ում առաջինը մեզ դիմավորեց ՄՌ ղեկավար Անի Ասլանյանը, ով պատմեց ընկերության գործունեության մասին և բացահայտեց, թե ինչպիսին է Teleperformance-ը որպես գործատու։

Մենք փորձում ենք ստեղծել հաճելի միջավայր մեր աշխատակիցների համար և ավելի հագեցած դարձնել նրանց առօրյան աշխատանքից դուրս՝ կազմակերպելով որոշակի միջոցառումներ (արշավներ, կավագործության, նկարչության դասեր և այլն)։ Ընկերությունում խրախուսվում է նաև առողջ ապրելակերպն աշխատակիցների շրջանում՝ տրամադրելով բժշկական ապահովագրություն և հնարավորություն կորպորատիվ փաթեթներով օգտվելու մարզասրահներից։

Անի Ասլանյան, ՄՌ ղեկավար

Մեր զրույցը շարունակեցինք Վահե Զարգարյանի հետ, ով սկսելով իր կարիերան Teleperformance Armenia-ում որպես հաճախորդների սպասարկման գերմանախոս մասնագետ, 4 տարվա ընթացքում հասցրել է գրանցել կարիերայի աճ և ստանձնել գերմանալեզունախագծի գործառնական ղեկավարի պաշտոնը։

Մասնագիտական հաջողության պատմությունները Teleperformance Armenia-ում այսքանով չեն ավարտվում։ Ծովինար Սուքիասյանը, ով նույնպես միացել է Teleperformance Armenia-ին որպես հաճախորդների սպասարկման գերմանախոս մասնագետ, այժմ աշխատում է որպես դասընթացավար և նպաստում նոր աշխատակիցների ավելի սահուն ինտեգրմանն աշխատանքին։

Վստահ ենք, որ նման ոգեշնչող պատմություններն անտարբեր չեն թողնի մեր գերմանախոս օգտատարերին։ Հավաքագրման թիմի ղեկավարԹամարա Բեշիկյանի հետ խոսեցինք Teleperformance-ում հաճախորդների սպասարկման գերմանախոս մասնագետի հաստիքի մասին և, իհարկե, մասնագիտական և անձնային այն որակների մասին, որոնք ակնկալվում են թեկնածուներից։

Անկախ մասնագիտությունից և ազգային պատկանելիությունից մեզ կարող են դիմել 18 տարին լրացած բոլոր այն գերմանախոսները, ովքեր կցանկանան աշխատել Հայաստանից։ Այնպես որ, եթե տիրապետում եք գերմաներենի առնվազն B2 մակարդակի և ուզում եք միանալ մեր թիմին, սիրով կսպասենք ձեր դիմումներին։

Թամարա Բեշիկյան, հավաքագրման թիմի ղեկավար

Գերմաներենի B2 մակարդակից ցածր իմացությամբ մասնագետների մասին Teleperformance Armenia-ում ևս մտածել են։ Ավելին, ունեն բավականին հետաքրքիր նախաձեռնություն, որի մասին մեզ պատմեց անձնակազմիհավաքագրման մասնագետ Տաթևիկ Հովհաննիսյանը։

Վստահ ենք՝ արդեն գիտեք, թե ինչու ընտրել Teleperformance-ին որպես գործատու, բայց կիսվենք նաև Ծովինարի և Վահեի կարծիքով այս հարցի շուրջ։

Դե ինչ, ամփոփենք մեր տպավորիչ այցը Teleperformance Armenia և հիշեցնենք, որ հետևեք ընկերության կարիերայի էջին staff.am-ում, որպեսզի առաջինը տեղեկանաք նոր թարմացումների մասին։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: