Իր պատմության մեջ ամենամեծ «Դիջիթեք»-ը, staff.am-ի ու «Դիջիթեք»-ի նոր ձևաչափով հանդես գալն ու staff.am բազմամարդ կարիերայի օրերը

Իր պատմության մեջ ամենամեծ «Դիջիթեք»-ը, staff.am-ի ու «Դիջիթեք»-ի նոր ձևաչափով հանդես գալն ու staff.am բազմամարդ կարիերայի օրերը

Sstaffmedia.am
22 մարտի 2023
3 րոպե ընթերցում
283
Կիսվել հոդվածով

Մարտի 10-12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Դիջիթեք 2022» համաժողովը և համանուն ցուցահանդեսը։ Համաժողովը կրում էր «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում» խորագիրը։ Ներկայացավ 30 խոսնակ 9 երկրից, գրանցվեց 2000 այցելու, իսկ 17-րդ ամենամյա ցուցահանդեսին ներկայացավ 120 ընկերություն։ 

ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԱՄԵԾ «ԴԻՋԻԹԵՔ»-Ը

«Դիջիթեք»-ի օրակարգն այս տարի բավականին հագեցած էր. Համաժողովին ստորագրվեց համագործակցության հուշագիր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և Երևանի քաղաքապետարանի միջև։ Երևան համայնքում մեծ թափով թվայնացման աշխատանքներ են իրականացվում, որոնք քաղաքացիների կյանքը թեթևացնելու, համայնքի հետ շփումն ավելի մատչելի դարձնելու հնարավորություն են տալու:

Ստորագրվեց նաև գործակցության հուշագիր ՀՀ Էկոնոմիկայի, ԿԳՄՍ, ԲՏԱ նախարարությունների և SADA ընկերության միջև: Հուշագրով պետական մարմինները և Google Cloud-ի գործընկեր SADA-ն կհամատեղեն ջանքերը՝ Հայաստանում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար՝ Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ:

Մարտի 11-ին ստարտափների հիմնադիրների ու գործադիր տնօրենների միջև կազմակերպվեց 15-րոպեանոց  վենչուրային կապիտալի արագ հանդիպումների «pitch սեսիաներ»-ի փուլը՝ հնարավորություն տալով  ներկայացնել իրենց գաղափարները միջոցառման մասնակից 5 վենչուրային կապիտալիստներին։

Համաժողովի հիմնական ծրագրին զուհագեռ իրականացվեց նաև «Գրանատուս Վենչուրս»-ի «Իմփեքթ թեք» ներդրումային ֆորումը, որը եզակի հանդիպում էր սոցիալական, առողջապահական և բնապահպանական մեծ ազդեցություն ունեցող ստարտափների, ներդրողների և տեխնոարդյունաբերության հիմնական խաղացողների համար:

Իսկ Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոնը և USAID Armenia-ն կազմակերպեցին երեք քննարկմամբ «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառումը։

«Դիջիթեք»-ին նաև առաջին անգամ ներկայացավ «AMADEE-24»՝ Ավստրիական տիեզերական ֆորումը Հայաստանում ներկայացնող կազմակերպչական թիմը։  Ըստ կազմակերպիչների՝ ֆորումը 2024-ին կներկայանա «Գառնիից (ՀՀ) Գառնի (Մարս)» խորագրով։ Դեպի Մարս թռիչքի AMADEE-24 անալոգի մոդելավորումը՝ գիտահետազոտական նպատակներով է։ Այս թռիչքի փորձակրկնումները տեղի են ունենում երկու տարին մեկ անգամ: Առաքելությունն իրագործելու համար ընտրվում է երկիր, որտեղ ենթադրյալ վեց տիեզերագնացի անձնակազմը մասնակցում է դեպի Մարս թռիչքի և վերջինիս վրա վայրէջքի փորձակրկնմանը:

STAFF.AM-Ի ՈՒ «ԴԻՋԻԹԵՔ»-ԻՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը «Դիջիթեք22» շրջանակներում Infocom հարցազրույցի ժամանակ մանրամասն ներկայացնում է թե գործակցության այս նոր ձևաչափի, թե staff.am-ի այս տարվա հատուկ ներկայացվածության, և թե աշխատաշուկայի ակտիվության միտումների մասին։ Ավելին դիտել տեսանյութում։

STAFF.AM-Ի CAREER FACTORY ՆՈՐ ՆԱԽԱԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՕՐԵՐԸ

Կարևորելով աշխատաշուկային ժամանակակից մասնագետների պատրաստվածությունը` որոշեցինք ցուցահանդեսի ժամանակ կազմակերպել «Կարիերայի օրեր staff.am-ի հետ» խորագրով հանդիպումներ մեր տաղավարում ոլորտի փորձագետների մասնակցությամբ, ինչի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում IDBank ՄՌ տնօրեն Մարիանա Էդիլյանին, IE University Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ռեգիոնալ տնօրեն Սաթի Բոյաջյանին, Մարքեթինգի ղեկավար Նանա Մարդոյանին, Magnus HR թիմին, RedKite Տաղանդների ներգրավման մասնագետ Նանե Հովսեփյանին, staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանին, staff.am տնօրեն Նազելի Բադալյանին և staff.am Մարքեթինգի մասնագետ Հասմիկ Հովսեփյանին իրենց կարևոր խորհուրդներով ու գիտելիքներով կիսվելու համար:

career days on staff.am experts

Մասնավորապես, ունեցանք workshop-եր «Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն», «Ինչպե՞ս նախապատրաստվել հարցազրույցին», «Շարունակական կրթություն», «Աշխատանք փնտրելու արդյունավետ գործիքներ», «Անձի բրենդավորումն աշխատաշուկայում», «CV-ի կառուցվածք» թեմաներով: Կազմակերպեցինք նաև գործնական հանդիպումներ՝ Ինքնաբացահայտման թեստեր, Անհատական փորձնական հարցազրույցներ, CV աուդիտ, սոցիալական մեդիա աուդիտ, պրոֆեսիոնալ լուսանկարահանում CV-ի համար և այլն։

Տեխնոլոգիական ցուցահանդեսի այցելուները նախապես գրանցվել էին այս հանդիպումներին և մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին staff.am-ի կողմից հայտարարված կարիերայի օրերին։ Ինչպես նաև գրանցվեցին Career Factory «Կարիերայի զարգացման ամբողջական դասընթաց»-ին՝ ավելի պատրաստված և սահուն կերպով աշխատաշուկա մուտք գործելու համար։


«ԴԻՋԻԹԵՔ22»-Ը ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ


Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: