Ատաղծագործի տունը

Ատաղծագործի տունը

Sstaffmedia.am
12 սեպտեմբերի 2016
1 րոպե ընթերցում
838
Կիսվել հոդվածով

Մի ծեր ատաղծագործ պատրաստվում էր թոշակի անցնել։ Նա իր պլանների մասին պատմում է գործատուին, որ ցանկանում է թողնել բնակելի տներ կառուցելու իր բիզնեսը և ապրել իր կյանքի մնացած տարիները՝ վայելելով կնոջ ու ընտանիքի ներկայությունը։

Նա իհարկե գիտակցում էր, որ այլևս աշխատավարձ չի ստանալու, բայց կարիք ուներ հանգստանալու։ Գործատուն շատ էր ափսոսում, որ իր լավ աշխատողը լքում է իրենց և խնդրանքով դիմում է նրան, որ որպես լավություն ևս մեկ տուն կառուցի։ Ատաղծագործը համաձայնվում է, բայց ակնհայտ էր, որ նա այլևս մեծ նվիրվածությամբ չէր աշխատում։ Նա հմուտ վարպետությամբ չի մոտենում աշխատանքին և նույնիսկ օգտագործում է ցածրորակ շինանյութեր։ Այս քայլով հմուտ վարպետն  ամենադժբախտ ձևով էր հրաժեշտ տալիս իր կարիերային։

Երբ ատաղծագործը ավարտում է իր աշխատանքը, և գալիս են տունը տեսնելու, գործատուն բանալին հանձնում է ատաղծագործին և ասում «Այս քո տունն է՝ իմ կողմից որպես նվեր»։

Wp 1763619058414 rmsthw
Ինչպիսի խայտառակություն։ եթե միայն իմանար, որ կառուցում է իր սեփական տունը, ապա կկառուցեր բոլորովին այլ կերպ։ Այժմ նա ստիպված էր ապրել մի տան մեջ, որն ինքն էր կառուցել, բայց առանց սրտացավության։

Այսպես է լինում նաև մեզ հետ․ մենք կառուցում ենք մեր կյանքը անփույթորեն՝ քիչ գործնական քայլեր ձեռնարկելով։ Երբեմն նույնիսկ շատ կարևոր գործերում ավելի քիչ ջանք ենք ներդնում, քան կարող ենք։ Իսկ այնուհետև մենք հայտնվում ենք մեր իսկ ստեղծած անհարմար իրավիճակի մեջ։ Եթե մենք հասկանայինք և գործեինք այլ կերպ։

Պատկերացրու, որ դու նույնպես ատաղծագործ ես։ Մտածիր քո տան մասին։ Ասես ամեն օր մուրճով մեխ ես ամրացնում, տախտակ ես տեղադրում, կամ պատ ես կանգնեցնում։ Կառուցիր իմաստուն կերպով։ Կյանքը տրվում է ընդամենը մեկ անգամ։ Եթե նույնիսկ ապրես այդ կառուցածդ կյանքի համար թեկուզ մեկ օր, միևնույն է, այդ օրը պետք է ապրես գոհունակությամբ և պատվով։

«Կյանքն ինքնուրույն կառուցելու ծրագիր է»։

Վաղվա քո կյանքը այսօրվա քո կայացրած որոշումների և վարքագծի արդյունքն է լինելու։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: