Hirebee-ի և IE համալսարանի համատեղ միջոցառումը․ Netflix-ի էֆեկտն ու բիզնեսի որոշումների կայացման ապագան

Hirebee-ի և IE համալսարանի համատեղ միջոցառումը․ Netflix-ի էֆեկտն ու բիզնեսի որոշումների կայացման ապագան

Sstaffmedia.am
9 մայիսի 2022
2 րոպե ընթերցում
369
Կիսվել հոդվածով

Hirebee-ն և IE միջազգային համալսարանը համատեղ անցկացրին յուրահատուկ միջոցառում, որը հետաքրքիր և ուսուցողական էր թե՛ արդեն կայացած բիզնեսմենների ու ընկերությունների ղեկավարների համար, թե՛ սկսնակ գործարարների։

Միջոցառումը, որն անցկացվել է մայիսի 3-ին «Ալեքսանդր» հյուրանոցում, բաղկացած է եղել 2 մասից։

Wp 1763552311205 4mmp08

Հիբրիդային միջոցառման օֆլայն հատվածը նվիրված է եղել բիզնես որոշումների կայացման ապագային․ դրա շրջանակում տեղում հետաքրքիր ու բավանդակային բանավեճ-քննարկում է ծավալվել բիզնեսում որոշումների կարևորության և դրանց ապագա զարգացումների վերաբերյալ, իսկ բանախոսներն էին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, HSBC բանկի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը և Krisp տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր ու ղեկավար Դավիթ Բաղդասարյանը։

Wp 1763552311211 j1fq7g

Օֆլայն միջոցառմանը ներկա էր շուրջ 70 հյուր, որոնք ներկայացնում էին Հայաստանի բիզնես էկոհամակարգի ամենակարևոր ոլորտներն ու ընկերությունները։ 

Իսկ միջոցառման առցանց հատվածը, որին միացել էին նաև տասնյակ մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից, նվիրված էր հանրաճանաչ Netflix սթրիմինգային սերվիսի հաջողության գաղտնիքներին, որոնք հիմնված են նմանը չունեցող storytelling-ի և տվյալահեն համակարգի վրա։ Առցանց բանավեճը վարում էին IE համալսարանի պրոֆեսորներ Ջոզեֆ Կուրտոն և Բրայան Հալեթը։

Wp 1763552312801 ocl7s

Միջոցառման ընթացքում կազմակերպիչները՝ Hirebee-ի և staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը և IE համալսարանի հայաստանյան ներկայացուցիչ Սաթի Բոյաջյանը թե՛ տեղում եկած հյուրերին, թե՛ առցանց միացած մասնակիցներին ներկայացրին Hirebee-ն և IE համալսարանը։

Միջոցառման ընթացքում հրավիրված հյուրերն ու մասնակիցները նաև հասցրին շփվել ոչ ֆորմալ միջավայրում, ծանոթանալ, քննարկել հայաստանյան և միջազգային բիզնես միջավայրի առջև ծառացած մարտահրավերներն ու ստեղծված հնարավորությունները, ինչպես նաև հաճելի ժամանակ անցկացնել՝ համատեղելով գործնական շփումներն ու ժամանցը։

Hirebee-ն հավաքագրման ավտոմատացման ժամանակակից ու հարմար համակարգ է, որը թույլ է տալիս իրականացնել մասնագետների հավաքագրման ողջ գործընթացը՝ խնայելով ժամանակը և հասնելով լավագույն արդյունքի։ Համակարգը թույլ է տալիս նաև խնայել գումարը և ավելի արդյունավետ միջոցներով համակարգել ողջ գործընթացը՝ աշխատանքի հայտարարության կազմումից ու տարածումից մինչև պոտենցիալ թեկնածուների տվյալների հավաքագրում և հարցազրույցերի նշանակում։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: