HR-ում ամենաթանկ բառը՝ «աշխատանքից ազատում»

HR-ում ամենաթանկ բառը՝ «աշխատանքից ազատում»

ՄՀՄարիամ Հարությունյան
11 փետրվարի 2026
3 րոպե ընթերցում
1,040
Կիսվել հոդվածով

Աշխատանքային հարաբերություններում ամենաթանկ և իրավական ամենաբարձր ռիսկ պարունակող գործողություններից մեկը «աշխատանքից ազատում»-ն է։

Չնայած դրան՝ գործատուների մի մասը շարունակում է աշխատանքից ազատումն ընկալել որպես զուտ կառավարչական որոշում, որի հիմքում կարող են դրվել, օրինակ, հետևյալ ձևակերպումները՝

«Այլևս չենք կարողանում աշխատել միասին»

«Չի ցուցաբերում նախաձեռնողականություն»

«Չի կիսում ղեկավարության տեսլականը»

«Դժվար է կառավարելը»

Այս հանգամանքները կարող են հանդիսանալ կառավարչական անհանգստության ազդակներ (կարմիր դրոշակներ) և հիմք՝ իրավիճակը վերանայելու համար, սակայն իրավական տեսանկյունից դրանք ինքնին բավարար չեն աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ միակողմանի լուծելու համար։

At-will employment թե՞ սոցիալական պաշտպանություն. ՀՀ մոտեցումը

ՀՀ աշխատանքային օրենսդրությունը չի ճանաչում at-will employment մոտեցումը, այսինքն՝ աշխատանքային պայմանագրի դադարեցումը առանց հիմնավորման։

Այս մոդելը լայնորեն կիրառվում է, օրինակ, ԱՄՆ-ում, որտեղ գործատուն կարող է ցանկացած պահի դադարեցնել աշխատանքային հարաբերությունները՝ առանց պատճառաբանման պարտականության։ Ի տարբերություն դրա՝ ՀՀ-ում աշխատանքային օրենսդրությունը կառուցված է աշխատողի սոցիալական պաշտպանության սկզբունքի վրա։ Աշխատանքային հարաբերությունների դադարեցումը գործատուի նախաձեռնությամբ թույլատրվում է միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում։

Այս մոտեցումը համահունչ է նաև այն հանգամանքին, որ Հայաստանը հանդիսանում է Եվրոպական սոցիալական խարտիայի կողմ և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) լիիրավ անդամ։ Եվրոպական սոցիալական խարտիայի համաձայն՝ «Աշխատողի աշխատանքային պայմանագիրը չի կարող դադարեցվել առանց հիմնավոր և օրինական պատճառի»։

Այստեղ ոչ թե արգելվում է աշխատողին առհասարակ ազատել, այլ սահմանում է, որ ցանկացած ազատում պետք է լինի օրինական և հիմնավորված։

Գործատուի նախաձեռնությամբ ազատման իրավական հիմքերը ՀՀ-ում

Գործատուն կարող է աշխատանքային պայմանագիրը լուծել իր նախաձեռնությամբ բացառապես ՀՀ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված հիմքերով, որոնց թվում են՝

Վերոնշյալ հիմքերից դուրս աշխատանքից ազատումը կարող է որակվել որպես անօրինական։

Ազատման իրավական ընթացակարգի կարևորությունը 

Յուրաքանչյուր իրավական հիմք ենթադրում է հստակ սահմանված ընթացակարգ, որի խախտումը կարող է ինքնին հանգեցնել ազատման անօրինական ճանաչմանը։

Օրինակ՝

🔹 վստահության կորստի հիմքով ազատումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե աշխատողի գործողության արդյունքում գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս, կամ առկա է անվտանգության ու առողջության կանոնների խախտում

🔹 կարգապահական խախտումների հիմքով ազատումը կիրառելի է միայն այն դեպքում, երբ աշխատողն ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ, իսկ յուրաքանչյուր խախտման մասով պարտադիր է աշխատողի գրավոր բացատրության պահանջումը

Բացի այդ, շատ դեպքերում գործատուն պարտավոր է վճարել արձակման նպաստ, որի չափը և վճարման կարգը կախված են աշխատողի ստաժից և ազատման հիմքից։

Անօրինական ազատման գինը դատարանում 

Աշխատանքից ազատման իրական արժեքը գործատուն հաճախ հասկանում է միայն դատարանում։ 

 

Եզրակացություն

Աշխատանքից ազատումը միայն HR գործընթաց  կամ կառավարչական որոշում չէ. այն բարձր ռիսկային իրավական գործողություն է, որը պահանջում է մանրակրկիտ իրավական վերլուծություն, ճիշտ ընտրված հիմք և անթերի ընթացակարգ։

Գործատուների համար ամենաարդյունավետ մոտեցումը ոչ թե «արագ ազատելն» է, այլ կանխարգելումը, իրավական խորհրդատվության ներգրավումը և փաստաթղթավորման պատշաճ կազմակերպումը։

Ճիշտ կառավարվող աշխատանքային հարաբերությունները ոչ միայն նվազեցնում են դատական ռիսկերը, այլ նաև ձևավորում են առողջ կազմակերպական մշակույթ և վստահություն աշխատաշուկայում։


Կիսվել հոդվածով

Մարիամ Հարությունյան

Իրավաբան, փաստաբան, աշխատանքային օրենսդրության փորձագետ

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: