Կանադական iNexxus ընկերության հաջողությունները Հայաստանում հայրենաբնակ ու հայրենադարձած տաղանդներով

Կանադական iNexxus ընկերության հաջողությունները Հայաստանում հայրենաբնակ ու հայրենադարձած տաղանդներով

Sstaffmedia.am
21 նոյեմբերի 2021
8 րոպե ընթերցում
968
Կիսվել հոդվածով

Շատերի համար այն միտքը, թե ինչ է տեխնոլոգիական ապագան պլանավորում իրենց համար և ուր է տանում, դարձել է ամենօրյա մտքի վարժանք, մինչդեռ iNexxus -ում այդ ապագան որոշել են կառուցել հայրենի երկրում հայրենաբնակ ու հայրենադարձած տաղանդների ջանքերով։ 

Այսպես staff.am թիմն ուղևորվեց Երևանի սրտում՝ Կասկադի հարևանությամբ գտնվող iNexxus ընկերության գրասենյակ, ձեզ համար բացահայտելու ևս մեկ ցանկալի Գործատու։ 


iNexxus թիմի պատմությունը տեսանյութում



iNexxus թիմը Հայաստանում



iNexxus-ի թիմին միանալու հնարավորությունները



Ինչպես արդեն կռահեցիք, հայրենասիրությունն այստեղ ուրիշ արժեք ունի ու հաճելիորեն զարմացած էինք գրասենյակում գտնվող այն բոլոր դետալներով, որոնք խորհրդանշում էին հարգանքն ու սերը դեպի սեփական հայրենիքը։ Մեր զրույցը սկսեցինք iNexxus CEO և համահիմնադիր Րաֆֆի Քեհնելյանի հետ, ում աշխատասենյակի պատշգամբից փաքցված դրոշը դժվար թե վրիպած լինի Կասկադով քայլող յուրաքանչյուր քաղաքացու կամ զբոսաշրջիկի ուշադրությունից։ Րաֆֆի, կպատմե՞ք ինչպես որոշեցիք ներկայացուցչություն բացել Հայաստանում։

Wp 1763553283452 x9i71j

Մասնագիտություն ընտրելիս միշտ մտածում էի այն ուղղությամբ, որպեսզի կարողանամ Հայաստանում իմ ներկայությունն ունենալ։ Այդ ժամանակ ՏՏ-ն աճում էր աշխարհում և Հայաստանում նույնպես։ Ու որոշեցինք հիմնադրել iNexxus ընկերությունը Կանադայում ու կարճ ժամանակ անց՝ 2012 թվականին բացեցինք ներկայացուցչական գրասենյակը Հայաստանում և հաստատվեցինք այստեղ։ Այդ ժամանակ iNexxus-ն առաջին ընկերություններից էր, որ իր մասնաճյուղը բացեց այստեղ։ Կարողացանք շատ տաղանդավոր մասնագետներ գտնել և հավաքագրել ու ընդլայնել մեր թիմը մինչ այսօր։

Իսկ ո՞ր ուղղություններում է հիմնականում ընկերությունը գործունեություն ծավալում և ի՞նչ մասնագետներ են ներգրավված թիմում։ 

iNexxus-ն արդեն շուրջ 10 տարի զբաղվում է թվային մարքեթինգով և վեբ ծրագրավորմամբ։ Հայ լինելով՝ մեզ համար շատ մեծ հպարտություն է, որ բավականին տաղանդավոր երիտասարդներ ունենք ՏՏ-ում, մարքեթինգում, թվային ոլորտում, ու դա էլ լրացուցիչ պատճառ հանդիսացավ, որ այսօր մեր թիմում ունենք 7-8 տարբեր մասնագիտությամբ աշխատակիցներ։ 

Այս պահին Հայաստանում ունենք 20-ից ավելի աշխատակից, որոնց 20%-ը սփյուռքի տարբեր երկրներից են։ Այսինքն՝ հայրենադարձության միտումը կա, որ մարդիկ վերադառնան հայրենիք, հաստատվեն այստեղ և աշխատեն iNexxus-ում։ Նոր մասնագետներ հավաքագրելիս էլ կարևորում ենք միջազգային շուկայում փորձի առկայությունն ու մեծ նախագծերի մեջ ներգրավվելու պատրաստակամությունը։ 

iNexxus-ը նախագծեր է իրականացնում համաշխարհային այնպիսի գիգանտների համար, ինչպիսիք են՝ Corona, Ford, Sony ընկերությունները, և բնականաբար այս միջազգային գործընկերություններից թիմի մասնագիտական պատրաստվածությունը միշտ քայլ առաջ է գնում։ Կմանրամասնե՞ք մասնագիտական աճի այն հնարավորությունների մասին, որոնք տրամադրում է iNexxus-ը՝ որպես Գործատու։  

iNexxus-ում մենք միշտ գործակցել և գործակցում ենք տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ թե թրեյնինգների, թե խորհրդատվությունների մասով։ Մենք Forbes Agency-ի անդամ ենք, որի միջոցով շատ կարևոր ու տարբեր նորություններ ենք ստանում, ինչպես նաև փորձառու մասնագետների հետ ենք աշխատում, ովքեր օնլայն կամ օֆլայն, Հայաստան գալով, մեր թիմի համար թրեյնինգ են կազմակերպում տարբեր ուղղություններով՝ վաճառք, մարքեթինգ և այլն։ Մենք նաև Հայաստան ենք հրավիրում փորձառու մասնագետների, որպեսզի մեր աշխատակիցները նոր հմտություններ կարողանան ձեռք բերել և այնուհետև կիրառեն վերջիններս իրենց աշխատանքում։ 

Իսկ հետաքրքիր է տեղեկանալ՝ ի՞նչ ազդեցություն ունեցավ համավարակը iNexxus-ի աշխատանքային մոդելում։ 

Համավարակը շատ բան փոխեց մեր իրականության մեջ, բայց կարողացանք հաղթահարել։ Նախ, ցույց տվեց, որ մեր աշխատակիցները պետք է կարողանան ադապտացվել տարբեր խնդիրների և միշտ լուծումներ գտնեն վերջիններիս համար։ Իհարկե, որոշ չափով մեզ համար հեշտ էր, որովհետև օնլայն մենեջմենթի տարբեր ծրագրեր էինք օգտագործում ծրագրավորման կամ այլ նախագծերի համար։ Բայց մենք պետք է լինեինք ավելի արդյունավետ ու կարողացանք գրանցել 30 – 40 % աճ մեր աշխատանքում։  Այստեղ կցանկանամ անպայման մեջբերել իմ գործընկերների միտքը.  «Հայաստանը ՏՏ գաղտնիքն է, այստեղից կարելի է աշխարհի տարբեր երկրների հետ աշխատել տարբեր ժամային գոտիներում և հաջողակ լինել»։ 

Որպես գործատու՝ ի՞նչ նորույթներ են սպասվում iNexxus-ում՝ 

Մարքեթինգային ու բրենդինգային ծառայություններին զուգահեռ iNexxus-ն արդեն մշակում է իր սեփական՝ AI, մոբայլ, NFT, Crypto, BitCoin-ի հետ կապված պրոդուկտները։ AI պրոդուկտն արդեն պատրաստ կլինի մի քանի ամսից, որը համալրված է Արհեստական բանականության ամենավերջին տվյալների բազաներով և ծրագրերով, և համոզված ենք, որ այն համաշխարհային մեծ մասշտաբ կունենա։ 


Շարունակելով մեր զրույցը՝ Դմիտրին, ով Software և Development թիմի ղեկավարն է, պատմեց, թե iNexxus-ի ՏՏ միջավայրն ի՞նչ հնարավորություններ է տալիս ոլորտի մասնագետներին։ 

Wp 1763553283421 0w3g8y

iNexxus-ը, լինելով միջազգային կազմակերպություն Հայաստանում, տալիս է բավականին լայն փորձ և հնարավորություններ սկսնակ և փորձառու մասնագետներին։ Այստեղ կարող են զարգացնել իրենց հմտությունները, օգտվել նոր թրենդային տեխնոլոգիաներից, փորձել դա նոր ռեալ կյանքում նոր ռեալ պրոյեկտներով։

Բոլոր պրոյեկտները, որոնց մենք կյանքի ենք կոչում, օգտագործում են նոր տեխնոլոգիաներ, նոր թրենդեր, այդ թվում նաև բլոկչեյն տեխնոլոգիաներ, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ալգորիթմներ։ Մենք փորձում ենք մեր թիմը պահել բուռն մրցակցության մեջ ՏՏ ոլորտում։ 


Թե ինչպես է թիմը նպաստում մասնագետների կարիերայի աճին ու զարգացմանը, Ռուզաննան՝ սոց. մեդիա մարքեթինգի մասնագետը, կիսվեց իր մոտեցմամբ։ 

Wp 1763553283956 qkpdp

iNexxus-ի առավելություններից մեկն այն է, որ ունի այնպիսի հաղթական թիմ, որի անդամը լինելով, անհնար է լճանալ, քանի որ յուրաքանչյուրից կարելի է ինչ-որ բան սովորել, ինչն էլ նպաստում է քո ինքնազարգացմանը։ Կարևոր առավելություններից է նաև այն, որ ընկերությունը pet-friendly է, և շն

Դե իսկ շնիկն էլ իր հերթին ջանք չէր խնայում ծանոթանալու staff.am մեր թիմին՝ պատկերացնելով, որ դեռ շատ այցեր ենք ունենալու iNexxus ☺ 


iNexxus-ում կարիերայի աճի իր պատմությունն ունի նաև Միլենան՝ սկզբից ընկերությանը միանալով որպես ինթերն, այնուհետև դառնալով մշտական աշխատակից Տվյալների մարքեթինգի և վերլուծության բաժնում.

Wp 1763553284104 tx9etf

Արդեն ութ ամիս է, ինչ միացել եմ iNexxus-ին։ Առաջին երեք ամիսն անցել եմ ինթերնշիփ՝ այս ամբողջ ընթացքում ուսումս համատեղելով աշխատանքի հետ։ Չնայած ժամանակի սղության և ինֆորմացիայի ծավալի, կարողացել եմ հաղթահարել բազմաթիվ դժվարություններ աշխատակիցներիս օգնությունը ստանալու արդյունքում։ Իրականում շատ կարևոր է աշխատել այնպիսի միջավայրում, որտեղ չեն վախենում կիսվել իրենց փորձով և գիտելիքներով։

Նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում iNexxus-ում ձեռք եմ բերել  հաղորդակցման, իրավիճակներից օպտիմալ դուրս գալու, լուծումներ գտնելու հմտություններ, որոնք, կարծում եմ, քիչ կարևոր չեն։ 


Հայրենիքում կարիերա ձևավորելու ձգտումը Քրիստինայի մոտ միշտ եղել է, սակայն մեզ հետաքրքրեց, թե ինչը հատկապես նպաստեց iNexxus-ի թիմին միանալու որոշմանը. 

Wp 1763553284822 jjz4h5

Ես Լիբանանից եմ ու միշտ հայրենադարձության նպատակ եմ ունեցել, բայց երբեք առիթ չէր ստեղծվել։ Վերջերս, երբ համացանցում աշխատանք էի նայում, նկատեցի iNexxus-ի սոց. մեդիա մարքեթինգի հայտարարությունը, այնուհետև ուսումնասիրեցի ընկերությունը սոց. մեդիաներում և կայքէջում, ու արդեն վստահ գիտեի, որ ուզում եմ միանալ այդ թիմին։ Դա լավագույն որոշումներից էր, որ ես կատարել եմ։ Երբ ընդունվեցի աշխատանքի, իրենք բավականին դյուրացրեցին իմ տեղափոխման հարցերը։ 

Մեր հարցին, թե ինչը հատկապես զարմացրեց առաջին աշխատանքային օրը, Քրիստինան պատասխանեց.

Իմ գործընկերների հետ ես արդեն իսկ աշխատում էի Լիբանանից հեռահար, բայց երբ որ առաջին անգամ եկա աշխատանքի, չէի սպասում այսքան ջերմ ու ընկերական միջավայր։ Իրենք ոչ միայն գործի միջոցով փորձեցին օգնել, այլ նաև առօրյա հարցերում, որպեսզի հնարավորինս շուտ ադապտացվեմ Հայաստանում։ 


Զրույցի ընթացքում ակնհայտ էր, որ iNexxus-ը բոլորի սիրելի աշխատանքային վայրն է։ Ալեքսանդրան, ով iNexxus-ում աշխատում է որպես Account manager և Communications, ոգևորությամբ կիսվեց, թե ինչն է ամենից շատ սիրում iNexxus-ում։

Wp 1763553284679 p6l7vu

iNexxus-ում ամենաշատը սիրում եմ մեր թիմը, մենք հաճախ ենք հավաքվում, զրուցում տարբեր թեմաների շուրջ, փոխանակվում կրեատիվ մտքերով ու գաղափարներով։  Այս ամենը շատ չելինջինգ է, քանի որ ունենք տարբեր մտածելակերպերով բավականին շատ թիմակիցներ, որոնցից ամեն մեկն իր գաղափարն է առաջարկում, որոնց հիման վրա էլ ստեղծում ենք շատ թույն արշավներ։ 

Մենք նաև մեկս մյուսի նկատմամբ շատ հոգատար ենք, այսինքն ավելի շատ ընտանիքի մաս ենք կազմում, քան գործնական աշխատակազմի։ Այստեղ հնարավորություն կա բարելավելու և նորովի բացահայտելու ինչպես մասնագիտական որակները, այնպես էլ անձնային որակներն ու հմտությունները։ 


Թե ինչպես է iNexxus-ն ապահովում նման ջերմ ու առողջ միջավայր, պատմեց Սերգեյը, ով Անձնակազմի ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում.

Wp 1763553285451 fq30m

Ստեղծարար թիմերի հետ միշտ շատ բարդ է լինում առողջ կորպորատիվ մշակույթ ապահովել, բայց iNexxus-ի դեպքում արդյունքը բոլորվին այլ է։ Մենք կարողացել ենք ստեղծել այդ միջավայրը, որը թե մեր գործընկերների, և թե մեր աշխատակիցների ջանքերի շնորհիվ է։

Մի կողմից մեր գործընկերներից կա մշտական պահանջ նոր մտքերով ու մոտեցումներով հանդես գալու, իսկ մյուս կողմից էլ թե Հայաստանում, և թե Հայաստանից դուրս թիմակիցներ ունենալը, մեզ մոտ ձևավորել են թափանցիկ ու առողջ միջավայր, ինչի արդյունքում էլ միշտ կարողանում ենք վերագնահատել մեր հնարավորություններն ու ստեղծել լավագույնը մեր արտիստների համար։      

Իսկ ըստ Ձեզ, ինչո՞վ է տարբերվում iNexxus-ը մյուս ընկերություններից։ 

Կարևորագույն տարբերակիչ կետը ես կասեի նոր գաղափարների հոսքն է, միաժամանակ և’ մեր գործընկերներից, և’ ընկերությունից։ Մենք զգում ենք պահանջը և ցանկությունը տալու, տրամադրելու նոր հետաքրքիր մտքեր։ Մանավանդ, մենք գործում ենք շատ արագ փոխվող մարքեթինգի ոլորտում, որտեղ յուրաքանչյուր թրենդ փոխվում է օրեցօր, և մենք պետք է հստակ այդ ամեն ինչին հետևողական լինենք։ Մեզ մոտ՝ թիմում, գոյություն ունի այնպիսի հասկացություն, որ չկան վատ գաղափարներ։ Վատ գաղափարները չեն ջնջվում կամ չեղարկվում ընկերության կողմից, այլ բարելավվում են և կիրառվում մեր նախագծերում։ 


Մեր զրույցը եզրափակեցինք iNexxus ընկերությանը ՄՌ խորհրդատվական ծառայություններ մատուցող Գրանթ Թորնթոն Հայաստանի ՄՌԿ խորհրդատվական ծառայությունների ղեկավար Լիլիթի հետ։ Լիլիթը մեզ պատմեց, թե ինչ մասնագետների պահանջարկ ունեն և ինչ չափանիշներ են կարևորում թեկնածուներին դիտարկելիս. 

Wp 1763553285644 ywgi3k

iNexxus-ն իր տեսակի մեջ բավականին յուրահատուկ ընկերություն է, քանի որ աշխատում է միջազգային հաճախորդների և միջազգային շուկայի հետ։ Եվ հենց դա էլ պայմանավորում է այն մասնագիտական չափանիշները, որոնց համապատասխան մասնագետներ ենք փնտրում iNexxus-ի համար:

Մասնավորապես, iNexxus-ում կարիք ենք ունենում տեքստային հաղորդակցության մասնագետների, սոց. մեդիա մասնագետների, գրաֆիկ դիզայներների, նախագծի ղեկավարների և այլ նմանատիպ մասնագետների։ Թեկնածուների մոտ հիմնականում կարևորում ենք անգլերենի լավ իմացությունը, ինչպես նաև ժամանակակից մարքեթինգային թրենդներին և տեխնոլոգիական զարգացումներին  հետևելը, պրոակտիվությունը և գործնական հմտությունների առկայությունը։ 

Իր այս աշխատանքային բուռն առօրյայի հետ մեկտեղ iNexxus-ում միշտ կարողանում են նաև ժամանակ հատկացնել թիմային միջոցառումներին ու հավաքույթներին, որոնք օգնում են շփվել, ուրախանալ և միևնույն ժամանակ լինել շատ երիտասարդ, ակտիվ և դինամիկ թիմ։ 


iNexxus-ի բենեֆիթների փաթեթները



Եթե ամփոփենք.

Գործընկերների համար – iNexxus-ում, սկսած Software ծրագրավորողներից մինչև կրեատիվ մարքեթինգի մասնագետները, բոլորն օգնում են գործընկերներին բացահայտել ՏՏ և մարքեթինգի ոլորտների ողջ պոտենցիալը։ 

Աշխատակիցների համար – iNexxus-ում ընտանեկան ջերմ աշխատանքային միջավայր է, որտեղ յուրաքանչյուրը մեծ բավականություն է ստանում իր առօրյայից, ինքնազարգանում ու կյանքի ռիթմին համընթաց առաջ շարժվում` օգտվելով աշխատակիցների համար նախատեսված տարբեր արտոնություններից։ 

Թեկնածուների համար – iNexxus-ը, որպես միջազգային կազմակերպություն, կարիերայի աճի լայն հնարավորություններ է տրամադրում թե սկսնակ, թե փորձառու հայրենադարձներին և հայրենակիցներին։ 

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: