Թոփ գործատուներ կարիերայի աճի հնարավորություններով

Թոփ գործատուներ կարիերայի աճի հնարավորություններով

Sstaffmedia.am
21 հուլիսի 2023
4 րոպե ընթերցում
1,153
Կիսվել հոդվածով

staffmedia.am-ը թողարկում է նոր շարք, որը նպատակ ունի ձեզ ներկայացնելու գործատուների արտոնություններն ու հնարավորությունները։ Այս առաջին շարքում անդրադարձել ենք այն գործատուներին, որոնք առանձնանում են իրենց աշխատակիցներին տրամադրվող կարիերայի աճի հնարավորություններով։

Wp 1763120425755 in1scd
Wp 1763120425737 0i4yi

PLAT.AI

Plat.AI ընկերությունը, որն արհեստական բանականությամբ աշխատող տեխնոլոգիական լուծումներ է տրամադրում ֆինտեխ և ապահովագրական շուկաներում, աշխատանքի հնարավորություններ է առաջարկում տարբեր հմտությունների և փորձառության տեր մասնագետների համար տարբեր մասնագիտացումներով. մեքենայական ուսուցում, ծրագրային ապահովման մշակում, տվյալների վերլուծությունը և այլն:

Պոտենցիալ թեկնածուներին խրախուսվում է ունենալ ամուր կրթական հիմք և համապատասխան աշխատանքային փորձ, ներառյալ C#, JS Vue, React, Python, Azure DevOps-ի իմացություն և իրենց ցանկալի հաստիքին համապատասխան այլ կիրառելի հմտությունների իմացություն:

Plat.AI-ում, մասնավորապես, բարձր են գնահատվում այնպիսի արժեքներն, ինչպիսիք են ձգտումը դեպի նորարարություններ, համագործակցային մտածելակերպը և անընդհատ փոփոխվող միջավայրում արագ տեմպերով առաջ գնալու կարողությունները։

Wp 1763120426589 94myj3

Plat.AI-ը հետամուտ է դինամիկ և աջակցող աշխատանքային միջավայրի ձևավորմանը, որտեղ մասնագետները կարող են լիովին օգտագործել իրենց տաղանդներն ու փորձը՝ սեփական ներդրումն ունենալով ընկերության առաքելության իրագործման մեջ։

Plat.AI-ում շատ են կարևորում նաև գիտելիքների փոխանակումը. ընկերության փորձառու մասնագետները կանոնավոր կերպով վերապատրաստման դասընթացներ են անցկացնում, իսկ մյուս կողմից էլ ընկերությունն իր հերթին ներդրումներ է կատարում աշխատակիցների զարգացման մեջ՝ սահմանելով վերապատրաստման տարեկան բյուջե յուրաքանչյուր աշխատակցի համար։


Wp 1763120427234 avxoy

Wp 1763120428059 4t2bmv

SPERASOFT

Մեր թիմը մեր ուժն է:

Սա Սպերասոֆթ Քիուորդս ստուդիայի հիմնարար արժեքն է:

Սպերասոֆթ Քիուորդսում առաջնահերթ են համարում աշխատակիցների բարեկեցությունը՝ գիտակցելով, որ որպես ընկերություն աշխատանքից բավարարվածությունը կարևոր է բոլորի հաջողության համար:

Այդ նպատակով էլ ընկերությունում ձգտում են ստեղծել հարմարավետ աշխատանքային միջավայր և նպաստել աշխատանք-կյանքի հավասարակշռությանը:

Մենք հպարտ ենք մեր աշխատակիցների նվաճումներով և ներդրումով աշխարհի լավագույն տեսախաղերի զարգացման գործում, որոնք գնահատվում են մեր հաճախորդների կողմից, ներառյալ խոշոր հրատարակիչները, ինչպիսիք են՝ Bethesda-ն, Electronic Arts-ը, Ubisoft-ը, 343-ը և WB Games-ը:

Իսկ թիմի յուրաքանչյուր հաջողություն կապված է թիմի պրոֆեսիոնալիզմի և մոտիվացիայի հետ։ Ինչով էլ պայմանավորված է այն, որ Սպերասոֆթում շատ են կարևորում թիմի շարունակական ուսումն ու աճը, և որպես այդպիսին, տրամադրում տարբեր ներքին և արտաքին կրթական հնարավորություններ, մենթորության ծրագրեր և մասնագիտական ​​զարգացման դասընթացներ:

Wp 1763120428072 sifgya

Յուրաքանչյուր աշխատակից ունի մասնագիտական ​​զարգացման անհատական ​​ծրագիր և իրեն նշանակված ավագ մասնագետ: Վերջին մեկ տարում ընկերության աշխատակիցներից 147-ը պաշտոնի բարձրացում են ստացել։ Սա թիմի քրտնաջան աշխատանքի, նվիրվածության և մշտական ​​սովորելու վկայությունն է:

Ինչպես նաև Սպերասոֆթ Քիուորդսն առաջարկում է առցանց և օֆլայն բութքեմփեր տաղանդների համար տարբեր ոլորտներում, ներառյալ արվեստի և ճարտարագիտության: Այս ծրագրերը սովորաբար տևում են երկու-երեք ամիս և թույլ են տալիս մասնակիցներին սովորել ծրագրակազմ և ընկղմվել իրական արտադրության գործընթացում՝ աշխատելով Սպերասոֆթի բաժնի ղեկավարների հետ միասին:

Սպերասոֆթը համագործակցում է այն բոլոր երկրների խոշոր համալսարանների հետ, որտեղ ընկերությունը գործում է՝ կազմակերպելով սեմինարներ ուսանողների համար կարևոր թեմաներով: Թիմի անդամները վարում են այս սեմինարները՝ կիսելով իրենց փորձն ու գիտելիքները խաղերի ոլորտի հաջորդ սերնդի մասնագետների հետ:

Երևանում մենք ստեղծել ենք կարիերայի եզակի հնարավորություններ տեղացի երիտասարդների համար, ովքեր չունեն կոմերցիոն փորձ, ովքեր երազում են խաղերի զարգացման կարիերայի մասին: Նրանք կարող են միանալ մեր թիմին որպես փլեյտեստեր, և մենք կօգնենք նրանց տիրապետել մասնագիտական ​​թեստավորման հմտություններին և հետագայում զարգանալ թեստավորման կամ ցանկացած այլ բնագավառում: Ավելի քան 19 տարի Սպերասոֆթում մենք հավատում ենք, որ մեր աշխատակիցները մեր ամենամեծ ակտիվն են, և մենք հավատարիմ ենք նրանց բարեկեցությանը և աճին:


Wp 1763120428776 pyzide

Wp 1763120428760 dl9o18

EVOLUTION

Evolution-ը շվեդական ՏՏ ընկերություն է, որն ունի ներկայացուցչություններ ավելի քան 23 երկրներում և հանդիսանում է միջազգային առաջատար առցանց խաղերի մշակող և B2B մատակարար։ Ամբողջ աշխարհով համախմբելով  շուրջ 20000 տաղանդավոր աշխատակիցների մեկ գաղափարի շուրջ՝ EVO-ն առաջին հերթին մարդկանց ընկերություն է։

EVO-ն անսահման եռանդով, բաց և առողջ աշխատանքային միջավայր է, որտեղ ցանկացած անձ,անկախ աշխատանքային փորձից, կարող է սկսել իր զարգացման ուղին։

Մեզ համար կարևոր է քո զարգանալու ցանկությունն ու անգլերենի իմացությունը, մնացած գիտելիքները կտանք քեզ մեր Ակադեմիայում։ EVO – ում մենք ճկուն ենք և թիմակցին տալիս ենք հնարավորություն ինքնուրույն ընտրել իրեն հարմար աշխատանքային գրաֆիկը, համարեցնելով այն ուսման, այլ աշխատանքի, երեխաների գրաֆիկի և ապրելակերպի հետ։ 

EVO-ում դուք կարող եք ոչ միայն զարգանալ և ունենալ կարիերայի աճ, այլ նաև մարզվել, լինել ֆիզիկապես առողջ՝ այցելելով ֆիթնես սրահ և մասնակցելով յոգայի դասերին։

EVO – ն կհաղորդի քո կյանքին ավելի ուրախ տրամադրություն՝ դարձնելով քեզ մեր գունավոր կորպորատիվ միջոցառումների կարևոր մասնիկը։

EVO-ի նպատակն է հնարավորինս շատ երիտասարդների տալ հնարավորություն դառնալու միջազգային ընկերության մաս, սկսելու կամ շարունակելու կարիերան միջավայրում, որտեղ բոլոր ձեռքբերումները կլինեն նկատված և գնահատված։


Wp 1763120432627 r42vql

Wp 1763120432632 jkzgfk

MENTORCLIQ

MentorcliQ միջազգային ընկերությունում շատ են կարևորում աշխատակիցների զարգացման ծրագրերը։ Մենթորության ծրագրերը սկսվում են աշխատանքի առաջին իսկ օրվանից։ Բոլոր նոր ընդունված աշխատակիցները MentorcliQ պլատֆորմի միջոցով անցնում են օնբորդինգի ծրագիրը։

Կան պաշտոնին հատուկ թրեյնինգ նախագծեր և ինժեներների, և ԱՄՆ-ում գործող թիմի համար։ Ընկերությունը հնարավորություն է տալիս օգտվել մենթորության նաև բաց ծրագրերից, որոնց շնորհիվ ընկերության ցանկացած աշխատակից կարող է մենթոր ունենալ և բնականաբար գրանցել կարիերայի աճ։

Կան նաև աշխատակիցներին հետաքրքրող թեմաներով մի շարք խմբային մենթորության ծրագրեր, որոնք հաճախ անվանում են աշխատակիցների ռեսուրս ծրագրեր: Այսպիսով, MentorcliQ-ի մշակույթի կարևոր մասն է կազմում աշխատակիցների կարիերայի աճին ուղղված նախագծերը և մենթորության ծրագրերը։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: