#BehindTheScenes. 10 հետաքրքիր փաստ VOLO-ի մասին

#BehindTheScenes. 10 հետաքրքիր փաստ VOLO-ի մասին

Sstaffmedia.am
17 հուլիսի 2020
4 րոպե ընթերցում
163
Կիսվել հոդվածով

Հայկական ՏՏ ընկերությունների, նորարական տեխնոլոգիական լուծումների մասին խոսելիս անհնար է չնշել VOLO ընկերության մասին, որը ծրագրային ապահովման ոլորտի առաջատարներից է։ Այլ կերպ ասած, VOLO-ի մասին գիտենք գրեթե բոլորս, բայց արդյո՞ք փորձել ենք ինքներս մեզ համար բացահայտել, թե ինչ է նշանակում VOLO, ինչու ու ինչպես որոշվեց այդպես։ Կամ ինչպես ստացվեց, որ դեռևս 2006թ․-ին հիմնադրված այս ընկերությունը, որն ի սկզբանե Վաղարշյան փողոցի վրա փոքրիկ օֆիսում էր գործում, այժմ հատել է աշխարհագրական բոլոր սահմանները՝ գործընկերային պայմանագրեր կնքելով աշխարհահռչակ ընկերությունների հետ։

Այս առիթով, StaffMedia թիմով մեր նոր նախագծի շրջանակում որոշեցինք կուլիսներից այն կողմ բացահայտել անսպասելի (ինչու չէ նաև չլսված) փաստեր VOLO-ի մասին։

Անգլերեն տարբերակին հետևել այստեղ։


Wp 1771225158998 v2kgfl

 

Wp 1771225159015 wpiqp9

ՓԱՍՏ 1

Volo- ն արդեն «պատանի» է, բայց իր տարիքի համեմատ շատ իմաստուն 🙂


Wp 1771225159627 pk4mu7

 

Wp 1771225159388 lze33v

ՓԱՍՏ 2

Հիմնադիրները գիտեին, որ ընկերության համար ուզում են լատիներեն անուն՝ մեկը, որ լավ հնչեր և չունենար թարգմանության խնդիր այլ երկրներում:

Թերթելով ռուս-լատիներեն բառարանն ու հասնելով վերջին տառերին՝ գտան «volo-ն»:

Բառն անմիջապես դուր եկավ թիմին: Սա զարմանալի չէ, հաշվի առնելով, որ VOLO (volo, volare – to fly) նշանակում է թռիչք, ինչպես նաև՝ ես կցանկանայի/ Ես ուզում եմ/ Ես մտադրություն ունեմ:

Կազմակերպության Լոգոն ստացվեց նույնքան հեշտ և ինքնաբուխ, որքան անունը՝ հաղորդելով բոլոր ճիշտ հույզերը և խորհրդանշելով մտքի թռիչք/ թևեր:

 


Wp 1771225160192 ql4j7

 

Wp 1771225159966 p697p

ՓԱՍՏ 3

2008-ին VOLO-ի առաջին գրասենյակն ընդամենը 25 մ2
տարածք էր Վաղարշյան փողոցի վրա։

Այժմ ընկերությունն ունի 7 օֆիս․ Հայաստանում (3-ը Երևանում +
1 Գյումրիում) և Ուկրաինայում (Դնեպր, Օդեսա, Զապորոժիա քաղաքներում):

Նպատակն էր ստեղծել կայացած և հաջողակ համաշխարհային կազմակերպություն հայկական արմատներով և ներկայացուցչություններով
ամբողջ աշխարհում, այլ ոչ թե հակառակը:

 


Wp 1771225160798 hsvpew

 

Wp 1771225160826 00dvta

ՓԱՍՏ 4

VOLO-ն սկսել է իր գործունեությունը հաճախորդներին
տարբեր ծրագրային ապահովման ծառայություններ
մատուցելուց։

«Ժամանակի ընթացքում մեր տնօրինությունը կայացրեց ռազմավարական որոշում՝ սահմանափակել կազմակերպության տեխնիկական ֆոկուսը՝ դառնալով ավելի նեղ, բայց խորը մասնագիտացված և մեր աշխատանքի վարպետներ։

Զարգացմանը համընթաց, մենք ընդլայնեցինք ծառայությունները՝ առաջարկելով մեր գործընկերներին ծրագրային ապահովման ամբողջական փաթեթ»:

  • Enterprise and Mobile Development
  • Tech Consulting
  • DevOps and IT Management
  • Cybersecurity
  • Project Management
  • IoT Development
  • AI/ML Development
  • Blockchain Development….

 


Wp 1771225161256 g0fdyl

ՓԱՍՏ 5

VOLO-ի հավեսով ու tech աշխատանքային առօրյան շատ հաճախ զուգորդվում է նաև սոց․ մեդիա օգտակար արշավներով, որոնք աշխատաշուկայում իրենց հատուկ ազդեցությունն ունեն։ Վերջերս մեկնարկեցին “Hiring, Not Hunting“, “Be You, With Us” և “#WEmpower” սոց․ մեդիա արշավները։

Wp 1771225161411 rani0c

HIRING, NOT HUNTING

ՈՒՂԵՐՁԸ։ VOLO թիմը դեմ է այլ ընկերություններից աշխատակիցներ որսալուն։ Մենք նախընտրում ենք ընդունել աշխատանքի այնպիսի մարդկանց, ովքեր իրենք են ցանկություն հայտնում դառնալ հենց մեր կազմակերպության մի մասը։

ՆՊԱՏԱԿԸ։ Որպես մեր մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության մաս՝ մենք ցանկանում էինք կոչ անել հայկական ՏՏ ոլորտին չորսալ, այլ գրավել և զարգացնել ճիշտ թիմակիցների։

Wp 1771225162005 p99wo

BE YOU, WITH US

ՈՒՂԵՐՁԸ։ VOLO-ում մենք հավատում ենք, որ մեր ուժը մեր տարբերության և թիմի ամեն անդամի յուրօրինակության մեջ է։ Մեր պայծառ, հետաքրքրասեր և ոգեշնչված աշխատակիցների բազմազանությունը մեր ընկերության մշակույթի և փոխադարձ աճի գրավականներից մեկն է:

ՆՊԱՏԱԿԸ։ Որպես թվային մարքեթինգի մաս՝ մենք ցանկանում էինք շեշտադրել մեր թիմի անդամների անհատականությունն ու յուրահատկությունը, և խրախուսել մյուսներին միանալ մեզ։

Wp 1771225161787 qud2im

#WEmpower

ՈՒՂԵՐՁԸ։ Մենք խրախուսում ենք կանանց մասնակցությունը ՏՏ ոլորտում։

ՆՊԱՏԱԿԸ։ Մեր թիմի օրինակով մենք ցանկանում էինք Հայաստանում երիտասարդ կանանց ներկայացնել իրական, հաջողության հասած դերային մոդելներ, որպեսզի նրանցից շատերը ոգեշնչվեն և միանան ՏՏ ոլորտին:

 


Wp 1771225163003 u1e0i

 

Wp 1771225163004 4atj35

ՓԱՍՏ 6

Ընդհանրապես կան հետաքրքիր արտահայտություններ, որոնք շատերի համար տարօրինակ կթվան, օրինակ, «Չգնա՞նք սաունա սուրճ խմենք», «Քնել չկա», իսկ հեռավար աշխատանքի այս ժամանակահատվածում շատ հաճախ Teams-ում օգտագործում ենք «Օֆիսում մարդ կա՞», «Շնորհավոր, բա ե՞րբ ենք տորթ ուտելու» արտահայտությունը ։)

 


Wp 1771225163557 9fcyzxm

 

Wp 1771225163557 9fr0y6

ՓԱՍՏ 7

Volo թիմը խրախուսում է աշխատակիցների շարունակական զարգացումը։

Մոտ ժամանակներս ներդրվելու է Training and Development համակարգ, որով աշխատակիցները հստակ կտեսնեն իրենց զարգացման ճանապարհը, տարվա կտրվածքով իրենց մասնագիտական վերապատրաստման ծրագրերը։

Volo-ն պարբերաբար անց է կացնում սեմինարներ և տեղեկատվական հանդիպումներ, որի ընթացքում թիմի փորձառու մասնագետներն իրենց գիտելիքներն ու պատկերացումներն են կիսում աշխատակիցների հետ:

 


Wp 1771225163943 nfdmia

 

VOLO

ՓԱՍՏ 8

Volo-ի արժեքներն են՝

Լավագույն մարդիկ և առաջնորդության
խրախուսում

«Մարդիկ մեր ամենամեծ արժեքն ու
զարգացման հիմքն են։ Մենք խրախուսում ենք առաջնորդ լինելու ձգտումները և զարգացնում լավագույն մարդկանց և
մասնագետներին, ովքեր միշտ պատրաստ են անել ավելին, քան իրենցից սպասում են՝ աշխատանքային արդյունքն առավելագույնի հասցնելու համար»:

Որակ և ուշադրություն

«Volo թիմում որակն ու ուշադրությունը և՛ փիլիսոփայություն են, և՛ առօրյայի մաս:
Մենք մոտենում ենք բոլոր նախագծերին ՝ սեփականատիրական մտածելակերպով և
փորձում ենք անընդհատ կատարելագործել մեր գործընթացները: Այս ամենի արդյունքը
բեղմնավոր և երկարաժամկետ հարաբերություններն են մեր գործընկերների
հետ»:

Գլոբալ մտածողություն

«Մեզ համար կարևոր է ստեղծել գլոբալ մտածող, տեղեկացված ու հմուտ մասնագետների թիմ, ովքեր չեն սահմանափակվում աշխարհագրական սահմաններով և պատրաստ են ցանկացած ոլորտային ու բիզնես մարտահրավերների»։

 


Wp 1771225164669 bw95kn

 

VOLO

ՓԱՍՏ 9

Նոր աշխատակիցներ ընդունելիս, բացի մասնագիտական որակից և ներուժից, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում, որ պոտենցիալ աշխատակիցը լինի VOLO -ՄԱՐԴ (կամ VOLO Style-ի մարդ), որը հիմնված է մեր արժեքների վրա։
Ի դեպ, VOLO -ում աշխատում են շատ գունավոր մարդիկ, ամեն մեկն իր գույնն ունի ու տարբերվող է, արվեստի տարբեր ճյուղերի նկատմամբ տաղանդով ու
հետաքրքրություններով։

 


Wp 1771225165313 wqgy2

 

VOLO

ՓԱՍՏ 10

Volo-ն ունի բենեֆիթների մեծ փաթեթ, ինչպես շատ ՏՏ կազմակերպություններ, որոնք չենք թվարկի այստեղ․

«Ամենահետաքրքիր բենեֆիթը, որը հրաշալի
բնութագրում է մեր տնօրեններին ու կազմակերպության
ընտանեկան շունչը, դա 4 մլն դրամի պարգևատրումն է
4-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ։

Բացի դրանից, այն աշխատակիցները, որոնց Volo-ում աշխատանքի տասնամյակը լրանում է, առանձնահատուկ նվեր անակնկալ են ստանում՝ ուղևորություն երկուսի համար դեպի իրենց ընտրած վայր»:

 


Կարծում ենք՝ արդեն պատկերացրեցիք, թե ինչքան դժվարությամբ ենք ընտրել 10 փաստ հարյուրավոր հետաքրքիր փաստերից․ չէ՞ որ խոսքը 14-ամյա պատմության մասին է։ Բայց VOLO թիմը, ինչպես և նկատեցիք մեծ ոգևորությամբ օգնեց մեզ։

Եթե ամփոփենք, ապա VOLO ընկերության թռիչքը ճիշտ ձևավորված աշխատանքային գործընթացների, բիզնեսի արդյունավետ կառավարման, մասնագետների փորձի ու շարունակական զարգացման, միմյանց ու աշխատանքի հանդեպ հոգատարության արդյունք է։ VOLO-ն գլոբալ ընկերություն է, որտեղ չկան տնօրինություն – աշխատակիցներ փոխհարաբերություններ, այլ բոլորն իրենց գործի սեփականատերերն են։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: