«Մեր ընկերությունը չէր կարող ծառայել իր տեսլականին, եթե չունենար այսպիսի թիմ»,-Վեբբ Ֆոնտեն Հայաստանը տոնում է իր 15-ամյակը

«Մեր ընկերությունը չէր կարող ծառայել իր տեսլականին, եթե չունենար այսպիսի թիմ»,-Վեբբ Ֆոնտեն Հայաստանը տոնում է իր 15-ամյակը

Sstaffmedia.am
16 սեպտեմբերի 2020
3 րոպե ընթերցում
958
Կիսվել հոդվածով

Վեբբ Ֆոնտեն Հայաստանը՝ առևտրի խթանման ոլորտում առաջատար ընկերությունը տոնում է իր 15-ամյակը մեծ ոգևորվածությամբ ու նոր հնարավորությունների տեսլականով։ Եվ այո, դուք ճիշտ եք, StaffMedia-ն որոշեց ձեզ հետ կիսվել այս մեծագույն իրադարձությամբ։ Սա ոչ միայն ընկերության կորպորատիվ հաղթանակն է, այլ՝ մեր բոլորիս։ Քանի որ Հայաստանում ՏՏ այնպիսի մասնագիտական ուղղվածություններ, ինչպիսիք են DevOps, FinTech, AI/ML, Data & Insights, IT Security․․․ իրենց հատուկ զարգացումն են ունեցել Վեբբ Ֆոնտեն Հայաստան ընկերությունում։ Իսկ թե

  • ինչպես է ընկերությունը տոնում իր տարեդարձը,
  • ինչ ձեռքբերումներ ունի այս տարիների ընթացքում,
  • ինչն է մեծապես նպաստել այս հաջողությանը,
  • զարգացման ինչ նախագծեր ունի Վեբբ Ֆոնտեն Գրուպը Հայաստանում,

կարող եք հետևել մեր անդրադարձին։


https://www.youtube.com/watch?v=jZojxEGE0GQ&feature=youtu.be&fbclid=IwAR0hH0VH2jthpjaXvT6_MIoXR_kEFgS_iTdt8EcZyl1_j7UXoPqM4jo7lHI

15 տարի առաջ սեպտեմբերի 12-ին Վեբբ Ֆոնտեն Գրուպը բացեց իր R&D կենտրոնը Հայաստանում։ Այդ օրվանից Վեբբ Ֆոնտեն Հայաստանն իր ուրույն տեղն է զբաղեցնում ՀՀ ՏՏ ոլորտում՝ դիրքավորվելով որպես կայուն և ամուր կորպորատիվ մշակույթ ունեցող ընկերություն։ Այս մեծ առիթը տոնելու կապակցությամբ էլ Վեբբ Ֆոնտեն Հայաստանը կազմակերպում է մի շարք միջոցառումներ՝ իրենց աշխատակիցների հետ կիսելու 15 տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու հանդիպած մարտահրավերները։

Wp 1763554706842 dsayg

Դեռևս հիմնադրվելով 2005-ին՝ Վեբբ Ֆոնտեն Հայաստանը դարձավ Վեբբ Ֆոնտեն Գրուպի ամենամեծ R&D կենտրոնը։ Այստեղ աշխատում է ավելի քան 140 աշխատակից, ովքեր զարգացնում են նորարարական տեխնոլոգիաներ և պրոդուկտներ, որոնք էլ օգտագործվում են տարբեր երկրների կառավարությունների կողմից:

Wp 1763554706970 nqwzh7

Որպես Վեբբ Ֆոնտեն Գրուպի առանցքային մաս՝ Վեբբ Ֆոնտեն Հայաստանի թիմը դարձել է նորարարության և ընդլայնման առաջամարտիկը: Այս 15 տարիների ընթացքում Վեբբ Ֆոնտեն Հայաստանը հաջողությամբ ստեղծել է DevOps-ի, FinTech-ի և AI/ML-ի ոլորտներում մասնագիտացված նոր թիմեր, սկսել է մի քանի նոր պրոդուկտների մշակում, նախաձեռնել է ապրանքների տեղափոխում նոր տեխնոլոգիաներ՝ ընթացիկ ծրագրերին աջակցություն ցուցաբերելուն զուգահեռ: 2020-ի ընթացքում ստեղծվել են երկու նոր բաժիններ ՝ «Data and Insights» և «IT Security»:

«Եթե փորձեմ նշել, թե ինչն է մեզ առանձնացնում մնացած ընկերություններից, ապա վստահաբար կարող եմ ասել՝ մեր արժեհամակարգը»։

• Այն ամենը, ինչ մենք անում ենք, առաջնորդվում է մեր՝ գերազանցության որոնմամբ: Մեզ համար գերազանցությունը մտքի շրջանակ է: Մենք տրամադրում ենք լավագույն տեխնոլոգիաները միջազգային առևտրի դյուրացման բոլոր ոլորտների համար: Եվ, չնայած, մենք հպարտ ենք դրանով, մենք երբեք բավարարված չենք: Մենք միշտ ձգտում ենք ավելին անել և ավելի լավ անել: Մենք անընդհատ աշխատում ենք առևտրի նորագույն և մեծագույն տեխնոլոգիաների մշակման վրա: Եվ մենք կարող ենք այդ ամենին հասնել, քանի որ մենք սիրում ենք և լավ ենք տիրապետում այն ամենին, ինչ անում ենք։

Վեբբ Ֆոնտեն

• Կարծում ենք, որ լավագույն աշխատանքն իրականացվում է վստահության մթնոլորտում, բայց նաև վստահությունը գալիս է պատշաճ կերպով վարվելու պատասխանատվությունից։

• Մենք հավատում ենք մեր աշխատակիցներին և նրանց գիտելիքներին: Եվ մենք կարծում ենք, որ գիտելիքներով պետք է կիսվել: Ահա թե ինչու, մենք ոչ միայն մեր պրոդուկտներն ենք վաճառում, այլև փոխանակվում ենք մեր փորձով։ Ոլորտում լավագույն փորձի վերաբերյալ խորհրդատվություն ենք տրամադրում այն երկրներին, որոնց հետ համագործակցում ենք` առաջարկելով թրեյնինգներ։

Վեբբ Ֆոնտեն

• Հարգանքը մեր մշակույթի առանցքային մասն է։ Վեբբ Ֆոնտենը հավասար հնարավորություններ է տալիս բոլորին, և, միևնույն ժամանակ մեր բոլոր մարդկանցից պահանջվում է պահպանել էթիկական վարքի ամենաբարձր չափանիշները: Վեբբ Ֆոնտենում մենք միշտ բարձր ենք գնահատել մշակույթի և ծագման բազմազանությունը: Մենք հպարտ ենք, որ իսկապես միջազգային ընկերություն ենք: Մենք ունենք գրեթե 1000 աշխատակից 15 տարբեր երկրներում՝ տարբեր ազգությունների»։

Արա Շամիրզայանը հավելեց, որ ներդրումները Հայաստանում կավելանան, քանի որ Վեբբ Ֆոնտենը պատրաստվում է բացել իր Գերազանցության կենտրոնը, որը պատասխանատու կլինի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տեխնիկական դասընթացների անցկացման համար:

Վեբբ Ֆոնտեն Հայաստանի առաջին և հիմնական միջոցառումն օնլայն բնույթ էր կրում։ Բոլոր աշխատակիցները ստացան իրենց անվանական նվերները, իսկ միջոցառման ընթացքում իրենց շնորհակալական խոսքը հղեցին Վեբբ Ֆոնտեն Գրուպի հիմնադիրը, գործադիր տնօրենը։


Շարունակենք հետևել Վեբբ Ֆոնտեն Հայաստանի նորություններին, միջոցառումներին ու սրընթաց զարգացումներին՝ դառնալով ընկերության #cool թիմակիցը։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: