Հուլիսի 24-ին տեղի կունենա WOW!HR Armenia 2023 համաժողովը

Հուլիսի 24-ին տեղի կունենա WOW!HR Armenia 2023 համաժողովը

Sstaffmedia.am
7 հուլիսի 2023
1 րոպե ընթերցում
506
Կիսվել հոդվածով

Հուլիսի 24-ին Երևանում՝ Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan հյուրանոցում, տեղի կունենա WOW!HR Armenia 2023 HR համաժողովը:

WOW!HR հարթակում խոշորագույն ընկերությունները ներկայացնում են ամենահետաքրքիր ու տարբերվող նախագծերը հաղորդակցության, HR, բիզնես գործընթացների կազմակերպման և կորպորատիվ մշակույթի ոլորտում։

Այս տարի համաժողովին խոսնակներ կլինեն Ռուսաստանից, Ղազախստանից և Հայաստանից: Հրավիրում ենք մասնակցելու համաժողովին և ծանոթանալու HR ոլորտի համաշխարհային միտումներին ու մարտահրավերներին, Հայաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի գործընկերների նորարարական մոտեցումներին ու լավագույն փորձին:

Համաժողովի օրակարգի և այլ մանրամասների համար կարող եք այցելել WOW!HR պաշտոնական կայք ստորև։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել pr@wowgroup.org էլ. հասցեով կամ + 7 (963) 662-75-78 հեռախոսահամարով:

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: