#ՏարինԱմփոփ Step Consulting-ում. 50+ ՏՏ ընկերության սահուն ռելոկացիա և կրթական մեծ ծրագրեր

#ՏարինԱմփոփ Step Consulting-ում. 50+ ՏՏ ընկերության սահուն ռելոկացիա և կրթական մեծ ծրագրեր

Sstaffmedia.am
30 դեկտեմբերի 2022
3 րոպե ընթերցում
806
Կիսվել հոդվածով

Step Consulting հաշվապահական և խորհրդատվական ընկերության համար 2022-ը գերծանրաբեռնված, բայց նաև գերարդյունավետ տարի էր: Ինչպես ասում են՝ համառ ու եռանդուն աշխատանքը միշտ պարգևատրվում է, և այդպես է նաև Step Consulting-ի դեպքում. Թիմի ջանասիրությունն արդարացված է, չէ՞ որ այն աճի նոր հնարավորություններ է ստեղծում գալիք տարվա համար:

#ՏարինԱմփոփ նախագծի շրջանակում Step Consulting-ը կիսվել է մեզ հետ այս տարվա իր ձեռքբերումներով, որոնք հիրավի տպավորիչ են, և գալիք տարվա մեծ պլաններով, որոնք, վստահ ենք, իրականություն կդառնան:

50-ից ավելի ՏՏ ընկերության ռելոկացիայի կազմակերպում ՌԴ-ից և Բելառուսից

Հանրային օժանդակություն և կառավարման նոր մոդելներ

Այս տարի կազմակերպությունը գրանցել է աննախադեպ աճ բոլոր կարևոր ուղղություններով. Շրջանառությունն աճել է 80%-ով, իսկ հաճախորդների քանակը՝ մոտ 50%-ով: Բայց Step Consulting-ում չեն բավարարվում եղած նվաճումներով և ձգտում են ավելիին:

Պրակտիկայից և տեսությունից ելնելով՝ ընկերությունը շարունակաբար ներդնում է կառավարման նոր մոդելներ, որոնց մի մասն արդեն իսկ ուժի մեջ է։

Step-ն իրականացնում է նաև հանրային օժանդակություն, որն այն ուղղված է հեշտացնելու և/կամ պաշտպանելու հարկատուների գործունեությունը. խոսքը հատկապես բարձր տեխնոլոգիական բիզնեսի մասին է։

Բացի այդ, ընկերությունն իրականացնում է կրթական և սոցիալական ծրագրեր, որոնց մասին դեռևս չի ցանկանում մանրամասնել։

Ընդլայնվող թիմ, մասնագիտական աճ և լեհ աշխատակից

Wp 1763120800016 949oxj

Այս տարի ընկերությունն աննախադեպ աճ է գրանցել ոչ միայն հաճախորդների և շրջանառության առումով, այլև թիմի: Տարվա ընթացքում Step-ի հաշվապահական, իրավաբանական և կադրային թիմերը մոտ 50%-ով աճել են։ Հատկանշական է, որ 2022-ին ընկերության թիմին միացավ առաջին օտարերկրյա աշխատակիցը։ Step-ի նոր օֆիս մենեջեր Պատրիցիան վերջերս է տեղափոխվել Լեհաստանից Հայաստան և արդեն իսկ դարձել է թիմի կարևոր անդամ:

Ընկերության կարևոր սկզբունքներից է աշխատակիցների մասնագիտական աճի ապահովումը: Այդ նպատակով պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ տարբեր թեմաների և օրենսդրական հարցերի շուրջ, ինչպես նաև հրավիրվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Բացի այդ, Step-ի թիմի մի շարք մասնագետներ վերապատրաստումներ են անցնում Հաշվապահների ասոցիացիայում, Փաստաբանների պալատում և «Մատենա» Առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցում։

Պոզիտիվ միջավայրը հրաշքներ է գործում

Step-ում քաջ գիտակցում են, որ ծանրաբեռնված ու բեղուն աշխատանքի ընթացքը թեթևացնելու և թիմում ընկերական միջավայր ապահովելու համար, բուն աշխատանքից զատ, կարևոր է նաև միասին զվարճանալը:

Թիմի համար տարվա ամենազվարճալի օրը միանշանակ Ապրիլի 1-ն է։ Աշխատակիցները մեծ ուրախությամբ սպասում են այդ օրվան, ընտրում են «զոհին» և օրվա մեծ մասը պլանավորում կատակի սցենարը։ Ասում են՝ կատակները բազմաթիվ ու բազմաժանր են և երբեմն լինում են նույնիսկ բավականին վախենալու։ Գործում է հետևյալ սկզբունքը․ ով դառնում է «զոհ», նա միանում է հաջորդ կատակի պլանավորման գործընթացին։

Բացի այդ, Step-ում ամեն տարի անակնկալ կերպով նշում են աշխատակիցների՝ թիմին միանալու տարելիցը։

Թիմի աճի և նոր կրթական ծրագրերի պլաններ 2023-ի համար

2022-ը Step-ի համար եղել է բավականին կարևոր և իրադարձություններով լի տարի. ընկերությունը գրանցել է ոչ միայն աշխատակիցների թվաքանակի զգալի աճ, այլ նաև թիմերի մասնագիտական աճ։ Եվ ինչպես նշեցինք, ընկերությունը որոշել է չբավարարվել այդքանով ու էլ ավելի մեծ եռանդով շարժվել առաջ:

2023 թվականի համար Step-ի գլխավոր նպատակներից է էլ ավելի մեծ թիմ ստեղծելը, մոտիվացված և տաղանդավոր երիտասարդներ ներգրավելը, ովքեր ընկերության պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ ձեռք կբերեն մասնագիտություն և մասնագիտացում։

Գալիք տարում կազմակերպությունը պլանավորում է նաև իրականացնել կրթական ծրագրեր, համալսարանների հետ անցկացնել տարբեր ծրագրեր՝ եկող սերունդներին ոլորտը և  հնարավորությունները ներկայացնելու նպատակով։

staff.am-ն էլ հաջողություն է մաղթում Step-ի թիմին այս կարևոր նպատակներին հասնելու գործում: Մենք էլ մեր կողմից խոստանում ենք պարտաճանաչ կերպով կիսվել մեր գործընկերների հաջողություններով:

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: