Ընտանիքին նվիրված համաժողովը  Երևանում միավորում է ծնողներին, երիտասարդներին և մասնագետներին

Ընտանիքին նվիրված համաժողովը  Երևանում միավորում է ծնողներին, երիտասարդներին և մասնագետներին

Sstaffmedia.am
14 ապրիլի 2026
3 րոպե ընթերցում
375
Կիսվել հոդվածով

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ ընտանիքի բարեկեցությանը նվիրված համաժողով, որին ներկա էր ավելի քան 170 մասնակից և 15 Հայաստանի ու միջազգային փորձագետներ կրթության, հոգեբանության, հոգեբուժության, հոգեթերապիայի, մարդու իրավունքների, ինչպես նաև երեխաների ու կանանց պաշտպանության ոլորտներից: Այս թեման ծագեց ուսումնասիրությունից, որը ցույց տվեց, որ ընտանիքը, որպես հասարակության միավոր, նշանակալից ուշադրության կարիք ունի հայ ինքնության և Հայաստանի ապագայի տեսլականի ձևավորման գործում:

Հայեցակարգային առումով համաժողովը ոգեշնչված էր այն գաղափարով, որ 21-րդ դարի ընտանիքը հիմնված է երեք սյուների վրա՝ ավանդական արժեքներ, արդի սկզբունքներ և գործնական մոտեցումներ: Ավանդական արժեքներն ընդգծում են մարդկային ընտանիքի կայուն հիմքերը, որոնք ժամանակի ընթացքում չեն փոխվում, ինչպիսիք են ամուսինների միջև սիրով լի հարաբերությունները, ծնողների նկատմամբ հարգանքը, ընտանիքը որպես անհատների կայուն միություն և հավատարմությունն ընտանիքում: Արդի սկզբունքներն արտացոլում են այն միտքը, որ մարդկությունն անընդհատ զարգանում է, և ընտանիքի ինստիտուտը պետք է զարգանա դրա հետ մեկտեղ՝ առանց ոտնահարելու ավանդական արժեքները: Որպես այդպիսին, ընտանիքը մի միջավայր է, որտեղ ամուսինները և դրա մյուս անդամներն աջակցում են միմյանց իրենց ֆիզիկական, մտավոր, հուզական և բարոյական զարգացման մեջ: Ի տարբերություն անցյալում զույգերի որոնման մոտեցումների անհատներն այժմ գիտակցաբար և պատասխանատու կերպով են փնտրում իրենց կյանքի զուգընկերներին: Այսօր ընտանիքի բարգավաճմանը նպաստող գործիքներից մեկը խորհրդակցությունն է՝ ընտանիքի բոլոր անդամների, այդ թվում՝ երեխաների միջև անկեղծ և հարգալից զրույցը՝ տարբեր հարցերի շուրջ ճշմարտությունը գտնելու համար:

Հետևելով այս հայեցակարգային շրջանակին՝ համաժողովի թեմաներն ընտրվել են փորձագետների հետ մի շարք քննարկումների միջոցով Հայաստանում առկա ամենահրատապ կարիքները լուծելու համար: Հիմնական թեմաներն էին՝ զուգընկեր գտնելը, ընտանեկան կոնֆլիկտների լուծումը, դեռահասների հետ առողջ հարաբերությունների կառուցումը, ընտանիքում կանանց և տղամարդկանց գենդերային դերերի զարգացումը, առցանց և թվային անվտանգությունը, ընտանեկան բռնությունը և հոգեկան առողջությունը: Պանելային քննարկումների և թեմատիկ նիստերի համադրության միջոցով մասնակիցները ներգրավվեցին բովանդակալից զրույցի մեջ և հետազոտեցին գործնական մոտեցումները: 

Համաժողովը նախաձեռնել էր Հայաստանի Սոցիալական դիսկուրսի գրասենյակը (ՀՀ Բահայի համայնք) և աջակցվել էր Դրական և տրանսմշակութային հոգեթերապիայի համաշխարհային ասոցիացիայի, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ի, «Safe you» կազմակերպության և «Ծնողական համայնք» ՀԿ-ի  կողմից։

Անահիտ Հայկազունին, ով կլինիկական հոգեբան է և ունի ավելի քան 9 տարվա մասնագիտական փորձ, կիսվում է. 

Հոգեբան Նունե Ոսկանյանի կարծիքով.

Հրաշալի հնարավորություն էր վերանայելու ընտանեկան դինամիկան նոր տեսանկյունից։ Ինձ համար հատկապես արժեքավոր էին փոքր խմբերով քննարկումները, որոնք թույլ տվեցին գործնականում զգալ ու վերլուծել բարձրացված հարցերը։ Շնորհակալ եմ նման բովանդակալից ու որակյալ հարթակի համար։

Համաժողովի մասնակիցներից Հայկուհի Մազմանյանն ասում է.

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բահայի և Աղունիկ կենտրոններին այսպիսի նախաձեռնության համար։ Սեմինարներն ինձ համար շատ արդյունավետ ու տպավորիչ էին, իսկ խոսնակներն անչափ պրոֆեսիոնալ։ Այս ամբողջ ընթացքում, լինելով այս ընտանիքի մի մասը, ես վերականգնել եմ խաղաղությունս ու ձեռք բերել նոր որակներ։ Շնորհակալ եմ որ կաք:

Մասնակիցներից Տիգրանը կիսվում է.

Մասնակցել եմ այս կոնֆերանսին և այն թողել է շատ դրական տպավորություն։ Կոնֆերանսն առանձնանում էր իր բարձր կազմակերպվածությամբ և թեմաների արդիականությամբ, որոնք վերաբերում էին ընտանիքի ամրապնդմանը և առողջ հասարակության ձևավորմանը։ Հատկապես օգտակար էին փորձագետների ելույթներն ու գործնական աշխատարանները, որոնք ոչ միայն տեսական, այլև կիրառելի գիտելիքներ տվեցին։ Արժեքավոր էր նաև տարբեր մասնագետների և մասնակիցների հետ շփման հնարավորությունը։ Այսպիսի կոնֆերանսները հնարավորություն են տալիս նորովի նայել հասարակության և ընտանիքի հարմոնիկ կապի թարմացմանը: Շնորհակալություն։ 

Կոնֆերանսին գրանցված ունկնդիր մասնագետները նշեցին, որ ծանոթ չէին շատ գաղափարների հետ ու իրենց համար բացահայտում էր, որ կարելի է ընտանիքների հետ աշխատանքը վարել այլ՝ ավելի արդյունավետ և նորարական կերպով: Դպրոցներում աշխատող հոգեբանները նշեցին, որ պատրաստվում են իրենց աշխատանքի մեջ այսուհետ կիրառել կոնֆերանսին հնչած կոնցեպտներն ու գաղափարներն:

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: