Ձեր կարիերիայի բանաձևը

Ձեր կարիերիայի բանաձևը

Sstaffmedia.am
19 մայիսի 2017
2 րոպե ընթերցում
1,013
Կիսվել հոդվածով

Մի մարդ, ով գտնվում էր բավականին անհուսալի վիճակում, դիմել էր staff.am -ին անհատական նամակով և ներկայացրել իրադրությունը․․․Ընկերությունը, որտեղ նա աշխատում էր, կադրային փոփոխություններ էր իրականացնում, և վտանգ կար, որ նա նույնպես կկորցնի իր աշխատանքը։

Ոչ հաճելի իրավիճակ, որն ակամայից բացասական տրամադրվածություն է հաղորդում։

Բարեբախտաբար, նախքան այդ վախերի իրականացումը, նրան հաջողվեց կարճ ժամկետում գտնել նոր աշխատանք կարիերայի հարթակի միջոցով։ Սակայն, հավատացած եղեք, որ ցանկալի աշխատանք գտնելու համար շատ կարևոր է  լավատեսական մոտեցումը։

Եղեք աշխույժ, պրպտող և դրական տրամադրված ։ Եթե այնքան էլ գոհ չեք Ձեր աշխատանքից, Ձեր որոշումը պարզից էլ պարզ է՝ գտնել նոր աշխատանք։ Իսկ եթե ուրախ եք Ձեր աշխատանքով, ապա ժամանակն է գործնական ոլորտում Ձեր նպատակները հստակեցնելու համար։

StaffBlog-ն առանձնացրել է կարիերայի մի քանի բանաձևեր, որոնց հետևելով կարող եք ապահովել Ձեր գործնական հաջողությունները։

1 Թարմացնել Ձեր CV-ն կամ staff.am անձնական էջը․ Ձեր տվյալները թարմացված պահելը շատ կարևոր է, անգամ եթե ակտիվ կերպով աշխատանք չեք փնտրում։ Շատ ու շատ գործատուներ աշխատակիցներ են ընտրում պասիվ թեկնածուներից, հետևաբար Դուք երբեք չեք իմանա, թե որ գործատուն է դիտում Ձեր էջը։ Վստահ եղեք, որ Ձեր CV-ն ըստ պատշաճի լրացված է։ Հետևեք այս խորհուրդներին CV-ին կատարյալ տեսքի բերելու համար։

-1-2

2 Ավելացնել ևս մեկ հմտություն․ Անգամ եթե չեք կարող նոր աշխատանք ավելացնել Ձեր CV-ում այժմ, Դուք կարող եք ավելացնել նոր հմտություն։ Գործատուները նախընտրում են այնպիսի աշխատակիցների, ովքեր ջանք չեն խնայում նոր հմտություններ ձեռք բերելու համար։ Թե մասնագիտական, և թե սոֆթ հմտություններ զարգացնելը հիանալի քայլ  կլինի  Ձեր կարիերան խթանելու համար։

Wp 1763618767721 lryqr
3 Բարելավել Ձեր միտքն ու տրամադրվածությունը․ Ուրախ աշխատակիցներն ամենալավ աշխատակիցներն են։ Ինչքան դրական և մոտիվացված տրամադրվածություն ունենաք, այնքան ավելի արդյունավետ կլինի Ձեր աշխատանքը։ Դենիել Լևիթինն իր  TED ելույթում սովորեցնում է սթրեսից խուսափելու միջոցները և թե ինչպես պահպանել լավատեսական միտք`   “Ինչպես պահպանել հանգստություն, երբ զգում եք, որ սթրեսային իրավիճակ է”: 

Wp 1763618768310 gfxhu
Հաշվի առեք այս մի քանի բանաձևերը, որոնք շատ օգտակար են առողջ կարիերա ունենալու համար։ Երբեք մի՛ խուսափեք նոր պատասխանատվությունից և միշտ մտածեք աշխատանքում առաջխաղացման մասին։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: