6 գրքեր, որոնք կփոխեն Ձեր բիզնես մտածողությունը

6 գրքեր, որոնք կփոխեն Ձեր բիզնես մտածողությունը

SASME ACBA
28 մարտի 2024
5 րոպե ընթերցում
1,954
Կիսվել հոդվածով
6 գրքեր, որոնք կփոխեն Ձեր բիզնես մտածողությունը. Acba SME

staffmedia.am սյունակագիր, «6 գրքեր, որոնք կփոխեն Ձեր բիզնես մտածողությունը» հոդվածի աղբյուրը՝ այստեղ:

sme.acba

sme.acba.am-ը հարթակ է, որը բիզնեսի կառավարմանն ու աջակցմանն ուղղված տեղեկատվության, գործիքների և ծառայությունների ամբողջություն է օնլայն տիրույթում։ Հարթակի հիմնական նպատակն է օժանդակել ՓՄՁ ղեկավարներին նոր գիտելիքների և կառավարման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման հարցում, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցությունների և գործընկերությունների հնարավորություններ: Կայքում առկա են ուսուցողական հոդվածներ, հոլովակներ, ձևանմուշներ և առցանց ուսուցման գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու գործարարների համար։

Եթե միշտ մտածել եք, որ ունեք սեփական բիզնեսը սկսելու բոլոր անհրաժեշտ նախապայմանները՝ լավ գաղափար, գիտելիք, անհրաժեշտ ռեսուրսներ, բայց միշտ ինչ-որ բան Ձեզ հետ է պահում այդ մտքից, ապա ճիշտ պահն է, որ սկսեք կարդալ մեր կողմից առանձնացված բիզնես գրքերը։ Դրանք Ձեզ ոչ միայն կներշնչեն անել առաջին քայլը, այլ նաև ճիշտ կառուցել բիզնեսը, վերանայել մոտեցումները և ձևավորել բիզնես մտածողություն։

Պետք է միշտ գիտակցել, որ ընտրություններն ու որոշումները, որոնք մենք կայացնում ենք այսօր, ի վերջո որոշում են, թե ինչ կլինի մեզ հետ ապագայում: Եվ եթե մենք որոշենք միշտ ձգտել կատարելության և անել առավելագույնը, ապա, անշուշտ, հրաշալի փոփոխություններ կլինեն:

2. «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» (The 7 Habits of Highly Effective People). Սթիվեն Քովի

«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները գիրքը (hասանելի է նաև հայերեն տարբերակը)»՝ երբևէ գրված ամենաոգեշնչող և ազդեցիկ գրքերից մեկը, 1990 թվականից շարունակում է մնալ ամենակարևոր բիզնես գրքերից՝ ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով:

Հեղինակը բազմաթիվ օրինակներ է բերում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են հմտություններն օգնում կյանքի տարբեր իրավիճակներում և ստիպում Ձեզ մտածել շատ հարցերի շուրջ և վերանայել դրանք։

Ցանկացած հաջողակ ստարտափի հիմքն արժեքավոր առաջարկն է, որն ընկերությանը մրցակցային շուկայում տալիս է մենաշնորհի կարգավիճակ,- PayPal համահիմնադիրՓիթեր Թիլ

Ուստի, ցանկացած նախագծի գոյատևման կարևոր պայմաններից է հիմնադիրների՝ աշխարհին նորովի նայելու կարողությունը։ Օգտագործելով Facebook-ի,Microsoft-ի,eBay-ի, Twitter-ի,LinkedIn-ի և շատ այլ ընկերությունների օրինակը և ամենակարևորը՝ PayPal-ում իր եզակի փորձը, Փիթերը գրքում բացատրում է, թե ինչ ռազմավարություն պետք է ընտրի գործարարը, որպեսզի հաջողի իր սեփական ստարտափը ստեղծելու գործում:

Առաջնորդը, ով իր ողջ գործունեությունը սկսում է ԻՆՉՈՒ՞ հարցի պատասխանը տալով, հաջողության հասնում է շատ ավելի արագ, քան երբ ամեն ինչ սկսվում է Ի՞ՆՉ կամ ԻՆՉՊԵ՞Ս հարցերից:


Գիրքը կարևորում է հենց այն հանգամանքը, թե ինչպես մարդկանց փոքր խումբը կարող է փոխել աշխարհը՝ սկսելով պատասխանել հետևյալ հարցին՝ ԻՆՉՈՒ՞ են նրանք կրում այդ համոզմունքները և ԻՆՉՈՒ՞ են հավատում դրանց:


6. Ատոմային սովորություններ (Atomic Habits). Ջեյմս Քլիըր

«Ատոմային սովորություններ» գիրքը (հասանելի է նաև հայերենով) լավ սովորություններ ձևավորելու և վատ սովորությունները վերացնելու կարևոր ուղեցույց է:

Գիրքը յուրահատուկ է նրանով, որ գրքի յուրաքանչյուր մասի ավարտին տրամադրում է պատրաստի գործիք, որի շնորհիվ հնարավոր է հեշտությամբ Ձեր կյանք ներմուծել լավ սովորություններ և հրաժարվել վատերից։

Կիսվել հոդվածով

SME ACBA

sme.acba.am-ը հարթակ է, որը բիզնեսի կառավարմանն ու աջակցմանն ուղղված տեղեկատվության, գործիքների և ծառայությունների ամբողջություն է օնլայն տիրույթում։ Հարթակի հիմնական նպատակն է օժանդակել ՓՄՁ ղեկավարներին նոր գիտելիքների և կառավարման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման հարցում, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցությունների և գործընկերությունների հնարավորություններ: Կայքում առկա են ուսուցողական հոդվածներ, հոլովակներ, ձևանմուշներ և առցանց ուսուցման գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու գործարարների համար։

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: