Ի՞նչ է պետք իմանալ B2B վաճառքի մասին

Ի՞նչ է պետք իմանալ B2B վաճառքի մասին

SASME ACBA
8 ապրիլի 2024
3 րոպե ընթերցում
498
Կիսվել հոդվածով

B2B (business to business) վաճառքի մոդելում մի կազմակերպություն ապրանք կամ ծառայություններ է վաճառում մեկ այլ կազմակերպությանը, իսկ B2C (business to consumer) վաճառքի մոդելում կազմակերպությունը ապրանք կամ ծառայություններ է վաճառում անմիջապես սպառողին։ B2B վաճառքները լիովին տարբերվում են B2C վաճառքներից։ Սովորաբար այս գործընթացը ավելի բարդ է, քանի որ վաճառքի մասնագետները պետք է գործ ունենան տարբեր բաժինների ղեկավարների հետ, ստանան նրանց հաստատումները առաջ անցնելու և գործարքը կնքելու համար։

B2B վաճառքը կարելի է դասակարգել 2 հիմնական տեսակի.

  • B2B վաճառքների առաջին տեսակի դեպքում, մի կազմակերպությունը մեկ այլ կազմակերպությանը վաճառում է հիմնական միջոցներ, բիզնեսի կարիքներին համապատասխանող ապրանքներ, ինչպիսիք են գրասենյակային պարագաները կամ համակարգչային տեխնիկան։ Տվյալ դեպքում, վաճառքի գործընթացը սովորաբար նման է B2C մոդելի գործընթացին, բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառողը պետք է ստանա տարբեր բաժինների ղեկավարների և/կամ գնումների բաժնի հաստատումները՝ գործարքը կնքելու համար։ Ընդհանուր առմամբ, որքան ավելի թանկ և/կամ բարդ է վաճառվող ապրանքը, այնքան ավելի երկար կտևի վաճառքի գործընթացը և ավելի շատ բաժիններ ներգրավված կլինեն։
  • B2B վաճառքների երկրորդ տեսակի դեպքում մի կազմակերպությունը մեկ այլ կազմակերպությանը վաճառում է բաղադրիչներ կամ հումք, որոնք հետագայում գնորդ կազմակերպությունը կօգտագործի իր սեփական ապրանքները արտադրելու համար: Օրինակ՝ փայտ վերամշակող կազմակերպությունը կարող է փայտ վաճառել գրասենյակային պարագաներ և կահույք արտադրող կազմակերպությանը։

B2B և B2C վաճառքների տարբերությունները՝

  • Գործարքների արժեքների տարբերություն։ 

B2B վաճառքների ժամանակ գործարքների արժեքները միշտ ավելի բարձր են, քան B2C վաճառքներում, անգամ եթե մի կազմակերպությունը մեկ այլ կազմակերպությանը վաճառում է ցածր արժեքով ապրանքներ, կախված քանակից՝ ընդհանուր գործարքի արժեքները բարձրանում են և կարող են հասնել մինչև հարյուր հազարավոր դոլարների։ B2C վաճառքների գործարքների արժեքները միշտ ավելի ցածր են, բացառություն կարող են լինել մի քանի ճյուղեր, օրինակ՝ անշարժ գույքի շուկան, ավտոմոբիլային արտադրությունը և շքեղ ապրանքների արտադրությունը։


Այս հիմնական տարբերություններից ելնելով՝ B2B վաճառքը համարվում է ավելի ռազմավարական, քան B2C վաճառքը:


Կիսվել հոդվածով

SME ACBA

sme.acba.am-ը հարթակ է, որը բիզնեսի կառավարմանն ու աջակցմանն ուղղված տեղեկատվության, գործիքների և ծառայությունների ամբողջություն է օնլայն տիրույթում։ Հարթակի հիմնական նպատակն է օժանդակել ՓՄՁ ղեկավարներին նոր գիտելիքների և կառավարման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման հարցում, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցությունների և գործընկերությունների հնարավորություններ: Կայքում առկա են ուսուցողական հոդվածներ, հոլովակներ, ձևանմուշներ և առցանց ուսուցման գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու գործարարների համար։

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: