Բոնուսային ճարտարապետություն․ գործնական հնարքներ և միջազգային դիտարկումներ

Բոնուսային ճարտարապետություն․ գործնական հնարքներ և միջազգային դիտարկումներ

ԱԿԱնի Կարապետյան
18 հունիսի 2025
2 րոպե ընթերցում
3,479
Կիսվել հոդվածով

Բոնուսը միջոց է, բայց ոչ նպատակ։ Երբ աշխատակիցը տեսնում է արդար գնահատական, նրա ներգրավվածությունն այլևս չի չափվում միայն թվերով։

Վերջին տարիներին բանկային համակարգում աճող մրցակցությունը, հաճախորդակենտրոն սպասարկման կարիքը և տեխնոլոգիական զարգացումները նոր պահանջներ են ներկայացնում վաճառքի և սպասարկման ոլորտի աշխատակիցների մոտիվացիոն համակարգերի ձևավորման համար։ Այս հոդվածում ներկայացված է համակարգված վերլուծություն ՀՀ բանկերում կիրառվող բոնուսային մեխանիզմների և դրանց արդյունավետության մասին ինչպես նաև միջազգային լավագույն փորձի վրա հիմնված առաջարկություններ։

Ֆիքսված աշխատավարձի ու փոփոխական մասի համադրության գնահատում

II. Բոնուսային համակարգերի հաճախականություն բանկային ոլորտում

Ամսական բոնուս – Օպտիմալ է ակտիվ վաճառքի և KPI-ների ապահովման համար։ Մոտիվացիոն ազդեցությունն անմիջական է։
Եռամսյակային բոնուս – Մշտական կատարողականի և թիմային ջանքերի գնահատման լավագույն ձև։ Հարմար է նաև սպասարկման որակի և պորտֆելի կայունության գնահատման համար։
Կիսամյակային ու տարեկան բոնուսներ – Լրացուցիչ խրախուսում լոյալության և արժեքների պահպանումն արժևորելու համար։ Կարող է կապվել բանկի համընդհանուր արդյունավետության հետ։

III. Բոնուսների չափաբաժնի օպտիմալ համամասնություններ

ՀՀ Բանկերի կողմից կիրառվող մոտեցումներ

ՀՀ առաջատար բանկերի աշխատակիցների բանավոր հարցումների  ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բանկի հաստիքներից  շուրջ 20%-ի մոտ աշխատավարձային համակարգը համադրում է ֆիքսված և փոփոխական բաղադրիչները, տարբեր համամասնություններով՝
• Բոնուսային տոկոսը տատանվում է 20–67% միջակայքում,
• Առավել տարածված են ամսական և եռամսյակային համակարգերը,
• KPI-ները գրեթե բոլոր դեպքերում ունեն պարզ, չափելի և գործառնական հիմքեր,
• Վարքաբանական չափանիշները որոշ բանկերում համադրվում են կատարողականի հետ։

Եզրակացություն

Բանկային համակարգում արդյունավետ բոնուսային քաղաքականությունը պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության, թափանցիկ հաշվարկի, բազմաշերտ մոտիվացիայի և ադապտիվ կառավարման սկզբունքների վրա։ Իդեալական մոդելն այն է, որը համատեղում է կարճաժամկետ խրախուսանքները (ամսական, եռամսյակային՝ հիմնականում ֆինանսական) երկարաժամկետ արժևորումների հետ (տարեկան՝ ներառյալ ոչ ֆինանսական), ձևավորելով ոչ միայն արդյունավետ, այլև նվիրված աշխատուժ:

Բացի ֆինանսական գործիքներից, չափման մեխանիզմներն իրենք պետք է արտացոլեն վերլուծական բազմաշերտություն և մարդկային գործոնի նրբություններ։ Այս նպատակով անհրաժեշտ է օգտագործել տարբեր KPI-ի տիպեր՝ ըստ աշխատակցի կամ ղեկավարի դերի։ Ստորև ներկայացված են քանակական և որակական KPI-ների կոնկրետ օրինակներ․

ՔանակականՎարկերի քանակ, վաճառված քարտերի թիվ, մուտքերի աճ, սպասարկման միջին ժամանակ, խաչաձև վաճառքների քանակՄասնաճյուղի եկամտաբերության աճ, KPI-ների կատարողական, աշխատակիցների պլանների կատարման միջին տոկոս, չեղարկված գործարքների նվազումՈրակականՀաճախորդների գոհունակության միավոր (NPS), սպասարկման կանոնների պահպանում, ներքին վերահսկողության արդյունքներ, թիմում համագործակցությունԱշխատակիցների ներգրավվածության ինդեքս, հաճախորդների պահպանման տոկոս, կրիզիսների կառավարում, բողոքների որակյալ լուծումՎարքաբանականԱշխատանքի նկատմամբ մոտեցում, թիմային մշակույթի պահպանում, նախաձեռնողականություն (չափվում է առաջարկներով)Ղեկավարության ոճ, թիմում հոգեբանական անվտանգության ապահովում, փոփոխությունների առաջնորդում, համագործակցական վարք

Բոնուսային համակարգը ոչ միայն գնահատման ու խրախուսման գործիք է, այլ մշակույթ ձևավորող ինստրումենտ, երբ այն արտացոլում է արդարություն, նպատակահարմարություն և վերափոխող ներշնչանք։




Կիսվել հոդվածով

Անի Կարապետյան

Տնտեսագետ և հոգեբան՝ կորպորատիվ կառավարման ավելի քան տասնամյա փորձով։ Իմ մասնագիտական յուրօրինակությունը երկկողմանի հենքն է՝ տնտեսագիտություն և հոգեբանություն, որոնց համադրության մեջ եմ որոնում և ձևավորում ժամանակակից մարդկային ռեսուրսների կառավարման լուծումներ։

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: