Հաջողակ գործարարների 7 սովորություն

Հաջողակ գործարարների 7 սովորություն

SASME ACBA
27 մայիսի 2024
4 րոպե ընթերցում
423
Կիսվել հոդվածով
SME ACBA

staffmedia.am սյունակագիր, «Հաջողակ գործարարների 7 սովորություն», հոդվածի աղբյուրը՝ այստեղ:

sme.acba

sme.acba.am-ը հարթակ է, որը բիզնեսի կառավարմանն ու աջակցմանն ուղղված տեղեկատվության, գործիքների և ծառայությունների ամբողջություն է օնլայն տիրույթում։ Հարթակի հիմնական նպատակն է օժանդակել ՓՄՁ ղեկավարներին նոր գիտելիքների և կառավարման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման հարցում, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցությունների և գործընկերությունների հնարավորություններ: Կայքում առկա են ուսուցողական հոդվածներ, հոլովակներ, ձևանմուշներ և առցանց ուսուցման գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու գործարարների համար


Ի՞նչն է միավորում հաջողակ գործարարներին: 
Նրանց միավորում է ձգտումը, համառությունը, աշխատասիրությունը, մի փոքր հաջողությունը ու ևս մեկ շատ կարևոր հանգամանք. hաջողակ գործարարները համոզված են, որ առօրյա սովորությունները և կարգուկանոնը առավելություն են տալիս հաջողության հասնելու գործում։ Ձեզ ենք ներկայացնում հաջողակ գործարարների 7 սովորություն։ Այս սովորությունները յուրացնելու դեպքում՝ Դուք նույնպես կհասնեք հաջողության։

1. Գրի առե՛ք ձեր նպատակները

Երբ նպատակները հանձնում եք թղթին, դրանք ավելի իրական են դառնում։ Նպատակները գրի առնելը, դրանք իրագործելու առաջին քայլն է։ Բացի այդ, երբ ձեր նպատակները տեսանելի են դառնում, ձեր ուշադրությունը արդեն կետրոնանում է նպատակին հասնելու գործողությունների մշակման վրա։ Ամեն առավոտ և երեկո նորից կարդացեք ձեր նպատակները: Նպատակների մասին հիշեցումը ձեզ առաջ կմղի:

3. Մտածե՛ք միայն հաջողության մասին

Մտքերը նյութական են:
Ի՞նչ է նշանակում մտածել միայն հաջողության մասին: Եթե չեք հավատում, որ կարող եք մեծ ընկերության հիմնադիր դառնալ, տարեկան հարյուրավոր միլիոն դրամի շրջանառությունով, ամենայն հավանականությամբ դա տեղի չի ունենա: Եթե նույնիսկ չեք պատկերացնում, որ երբևէ շատ մեծ գումար կարող եք վաստակել, ապա չեք էլ աշխատի այդ ուղղությամբ։ Ամեն օր մտածեք հաջողության մասին. առավոտյան արթնացեք այն մտքով, որ այսօր մի քայլով ևս մոտենալու եք ձեր նպատակներին:

4․ Կարգավորե՛ք ձեր քունը

Քունն ազդում է ամեն ինչի վրա՝ առողջությունից սկսած, մինչև այն, թե ինչպես եք ձեզ զգում և ինչպիսի տեսք ունեք։ Ազդում է նաև մտածելու և որոշում կայացնելու ունակության վրա:
Հաջողակ մարդկանցից շատերն արթնանում են աշխատանքային օրվա սկզբից առնվազն 3 ժամ առաջ: Հաճախ չնախատեսված գործեր և անհետաձգելի խնդիրներ են առաջանում՝ ազատվելով այդ խնդիրներից մինչև աշխատանքային օրվա սկիզբը, ձեզ ավելի արդյունավետ և բավարարված կզգաք, և, իհարկե, ավելի շատ ժամանակ կհատկացնեք կարևոր գործերին։

5․ Զբաղվե՛ք սպորտով

6․ Շրջապատե՛ք ձեզ հաջողակ մարդկանցով

Շփվեք այն մարդկանց հետ, որոնք առաջ են շարժվում և զարգանում են: Ձեր շրջապատում պետք է լինեն մարդիկ, որոնք նմանատիպ ձգտումներ և նպատակներ ունեն։ Նրանցից ոմանք, միգուցե, արդեն հասել են իրենց նպատակներին կամ դեռ պայքարում են։ Այս մարդիկ կքաջալերեն ձեզ և առաջ կմղեն։
Դուք շատ բան կսովորեք նրանցից, և ինքներդ էլ կփորձեք ինչ-որ բանով օգտակար լինել։
Կարծիքների, գաղափարների և փորձի փոխանակումը այն է, ինչ անհրաժեշտ է ոչ միայն սկսնակ ձեռնարկատերերին, այլև բոլոր նրանց, ովքեր մշտապես ուզում են զարգացնել իրենց բիզնեսը:

7․ Կարդացե՛ք

Հաջողակ գործարարների, թերևս, ամենակարևոր սովորություններից մեկը՝ շատ կարդալն է: Որքան ավելի հաջողակ են գործարարները, այնքան ավելի շատ ժամեր են նվիրում ընթերցանությանը:
Հավատացեք սա զուգադիպություն չէ․ շատ կարդալը ուղղակի կապ ունի հաջողության հետ։

Եվ վերջում, մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես յուրացնել վերը նշված կետերը և դարձնել դրանք ձեր առօրյայի մի մասը:

Օրվա ընթացքում դուք ստանում ենք հսկայական ծավալի տեղեկատվություն տարբեր թեմաներով, օրինակ՝ ինչպես այս հոդվածը: Դուք կարող եք այն կարդալ և անցնել ձեր առօրյա գործերին: Արդյունքում, ոչինչ չի փոխվի ձեր կյանքում:
Փոխարենը, խորհուրդ ենք տալիս ընտրել մեկ կամ երկու սովորություն և սկսել դրանք կիրառել ձեր առօրյա կյանքում հենց այսօրվանից: Կարող եք պլանավորել ձեր վաղվա օրը՝ միանգամից ներառելով բոլոր յոթ սովորությունները:
Սովորությունը ձևավորելու համար հարկավոր է 21 օր: Ձեզ հարկավոր կլինի կամքի ուժ, համբերություն, աշխատասիրություն և համառություն:

Մի՛ հանձնվեք և մտածեք միայն հաջողության մասին։

Կիսվել հոդվածով

SME ACBA

sme.acba.am-ը հարթակ է, որը բիզնեսի կառավարմանն ու աջակցմանն ուղղված տեղեկատվության, գործիքների և ծառայությունների ամբողջություն է օնլայն տիրույթում։ Հարթակի հիմնական նպատակն է օժանդակել ՓՄՁ ղեկավարներին նոր գիտելիքների և կառավարման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման հարցում, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցությունների և գործընկերությունների հնարավորություններ: Կայքում առկա են ուսուցողական հոդվածներ, հոլովակներ, ձևանմուշներ և առցանց ուսուցման գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու գործարարների համար։

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: