Հաճախ հանդիպող սխալներ, որոնք թույլ են տալիս ստարտափները

Հաճախ հանդիպող սխալներ, որոնք թույլ են տալիս ստարտափները

SASME ACBA
23 օգոստոսի 2024
4 րոպե ընթերցում
739
Կիսվել հոդվածով

Հաճախ, անգամ հիանալի գաղափար ունենալու դեպքում, ստարտափների հիմնադիրները հանդիպում են մի շարք խոչընդոտների և որոշ դեպքերում չեն կարողանում հաղթահարել դրանք, և չունենալով համապատասխան փորձ՝ թույլ են տալիս որոշ սխալներ:

Ստորև ներկայացված են ստարտափների կողմից թույլ տրվող ամենահաճախ հանդիպող 9 սխալները, որոնք հաշվի առնելով կարելի է խուսափել դրանցից:

2.Սխալ ժամանակին և սխալ տեղում

Բիզնես գործունեություն սկսելու համար ժամանակը և տեղը շատ մեծ դեր են խաղում: Մինչ ընկերության բացման օրը պետք է ամեն ինչ մտածված և պատրաստ լինի, քանզի փորձը ցույց է տվել, որ ընկերության բացումից հետո կամ գործունեություն ծավալելու ընթացքում էական փոփոխություններ կատարելը՝ ինչպես օրինակ կոնցեպտի կամ ընտրված սեգմենտի փոփոխությունը բացասաբար է ազդում ընկերության գործունեության վրա: Պետք է ուսումնասիրել շուկան և հասկանալ, թե որն է ամենահարմար տեղը ապրանքը վաճառելու և հաճախորդներին հնարավորինս մոտ լինելու համար: Պետք է վստահ լինել, որ այն ապրանքը, որը Դուք պատրաստվում եք վաճառել, շուկայում ունի պահանջարկ, բացի այդ պետք է նաև վստահ լինել, որ ապրանքը լիովին պատրաստ է շուկայում ներկայացնելու համար: Մյուս կողմից, չպետք է ուշացնել ստարտափի մեկնարկը, քանզի մրցակիցները կարող են առաջ անցնել, և շուկային առաջինը ներկայացնել այն: Կախված ապրանքի կամ ծառայության բնույթից` հաշվի առեք սպասվող մեծ իրադարձությունները, միջոցառումները և տոները: Օրինակ, եթե մեկնարկեք Ձեր գործունեությունը դեկտեմբեր ամսին, հավանաբար դրան բավականաչափ ուշադրություն չի դարձվի՝ հաշվի առնելով համացանցում իշխող ամանորյա թեմայով գրառումները և տոնական ակցիաները: Հակառակ դեպքում, եթե Ձեր ապրանքը կամ ծառայությունը սերտ կապված է հենց տվյալ տոնի հետ, ապա այն մեկնարկելու համար ավելի հարմար ժամանակահատված հավանաբար չի լինի: Հաճախ ստարտափները ձախողվում են այս ամենը հաշվի չառնելու պատճառով, հետևաբար խորհուրդ է տրվում սահմանել վերջնաժամկետներ և ձգտել հասնել դրանց՝ համոզված լինելով, որ ընկերությունը լիովին պատրաստ է բացման:

3.Ոչ հստակ նպատակների սահմանում

Սահմանելով հստակ նպատակներ՝ Դուք կհասկանաք, թե որտեղից պետք է սկսեք Ձեր բիզնեսը և ուր պետք է հասնեք: Իմանալով բիզնեսի զարգացման ուղղությունը՝ Դուք կմշակեք հատուկ քայլեր, որոնց օգնությամբ կհասնեք Ձեր առջև դրված բիզնես նպատակներին:

4.Սեփական ապրանքի ու ծառայության թերագնահատում

Հաճախ սկսնակ բիզնեսի ղեկավարների վստահության պակասը և ձախողվելու վախը պատճառ է հանդիսանում թերագնահատելու սեփական ապրանքը և ծառայությունը: Արդյունքում նրանք նվազեցնում են ապրանքի և ծառայության գինը, և դա ազդում է նաև բրենդի ընկալման վրա, իսկ այդ ամենը վերականգնելը շատ երկար ժամանակ է պահանջում: Այդ իսկ պատճառով հարկավոր է մինչ բիզնես սկսելը պատշաճ ուսումնասիրել շուկան և վստահ լինել սեփական հնարավորությունների և արտադրանքի կամ մատուցված ծառայությունների որակի վրա:

5. Ոչ համապատասխան աշխատակիցների ներգրավում

Ստարտափները սովորաբար իրենց գործունեությունը սկսում են միջինում 3-4 աշխատակիցների ներգրավմամբ: Նրանք աշխատում են օրական 18 ժամ իրենց գաղափարը հանրությանը ճանաչելի դարձնելու համար: Սխալ աշխատակցի ընտրությունը մեծ ազդեցություն կունենա ընկերության վրա:


Ստարտափների մոտ 25%-ը ձախողվում է փորձի, մոտիվացիայի, հմտությունների պակասի պատճառով:


Հետևաբար ճիշտ աշխատակիցների ընտրությունը մեծ դեր է խաղում ընկերությունում, քանի որ նրանցից է կախված ընկերության գործունեության ապագան:

7.Թիրախային հաճախորդի սխալ ընտրություն

Հաջողված մարքեթինգի ամենակարևոր քայլերից մեկը հաճախորդների ճիշտ թիրախավորումն է: Հարկավոր է իրականացնել շուկայի ուսումնասիրություն՝ հստակեցնելու համար, թե որ հաճախորդներին եք ցանկանում ներգրավել, որտեղ կարող եք նրանց փնտրել և ինչպես նրանք կարձագանքեն Ձեր մարքեթինգային գործողություններին: Ամենահաճախ հանդիպող սխալներից մեկն այն է, որ փոքր բիզնեսի ղեկավարները իրենց պոտենցիալ հաճախորդ համարում են բոլորին, փոխարենը հարկավոր է թիրախավորել և ընտրել հաճախորդների կոնկրետ խումբ, նրանց ուղղակիորեն հասնելու և ապրանքը գովազդելու համար, ինչը նաև կխնայի մարքեթինգային ծախսերը:

8. Ծախսերի սխալ կանխատեսում

Նոր բիզնես սկսելիս յուրաքանչյուր ղեկավար պետք է գիտակցի, որ սովորաբար բիզնեսը զարգանում է աստիճանաբար, և հնարավոր է՝ սկզբնական ժամանակաշրջանում չապահովի եկամտաբերության բարձր շեմ: Մի շարք ստարտափներ դադարեցնում են իրենց գործունեությունը միայն այն պատճառով, որ առաջին մի քանի ամիսների ընթացքում աշխատել են վնասով: Նման խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է իրականացնել բյուջետավորում՝ հաշվի առնելով առաջին մի քանի ամիսների գործունեության անընդհատության ապահովման համար անհրաժեշտ միջոցները: Բյուջետավորումը նաև կօգնի փոքր բիզնեսի ղեկավարներին խուսափել հավելյալ ոչ պարտադիր ծախսերից:

Կիսվել հոդվածով

SME ACBA

sme.acba.am-ը հարթակ է, որը բիզնեսի կառավարմանն ու աջակցմանն ուղղված տեղեկատվության, գործիքների և ծառայությունների ամբողջություն է օնլայն տիրույթում։ Հարթակի հիմնական նպատակն է օժանդակել ՓՄՁ ղեկավարներին նոր գիտելիքների և կառավարման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման հարցում, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցությունների և գործընկերությունների հնարավորություններ: Կայքում առկա են ուսուցողական հոդվածներ, հոլովակներ, ձևանմուշներ և առցանց ուսուցման գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու գործարարների համար։

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: