Մշակույթի հեղափոխությունը HR-ում․ Պարադիգմային մտածողությունը գործողության մեջ

Մշակույթի հեղափոխությունը HR-ում․ Պարադիգմային մտածողությունը գործողության մեջ

ԱԿԱնի Կարապետյան
3 սեպտեմբերի 2025
2 րոպե ընթերցում
5,788
Կիսվել հոդվածով

Իրական հեղափոխությունը սկսվում է ոչ թե, երբ նոր գաղափարը ծնվում է, այլ երբ հինը այլևս չի կարող գոյատևել։

21-րդ դարի կազմակերպությունները կանգնած են մի հանգուցային կետի առաջ։ Աշխատավայրի կառուցվածքն ու արժեհամակարգը վերաիմաստավորվում են։ Ճնշման տակ հայտնված համակարգերը հաճախ դիմագրավում են ոչ թե տեխնիկական, այլ մշակութային ճգնաժամերի։ Այստեղ է, որ Թոմաս Կունի պարադիգմային մտածողության տեսությունը կարող է մեզ տալ պատասխաններ։

Ի՞նչ է իրականում նշանակում կազմակերպական մշակույթի փոփոխություն։ Ինչպե՞ս կարող ենք ճանաչել այն պահը, երբ «հինը» այլևս չի ծառայում նպատակներին, իսկ «նորը» դեռ չի ձևավորվել։ Եվ ամենակարևորը՝ ո՞վ է այդ փոփոխության շարժիչ ուժը։

1. Թոմաս Կունի պարադիգմային մտածողությունը

Թոմաս Կունը՝ ամերիկացի գիտության փիլիսոփա, իր «Գիտական հեղափոխությունների կառուցվածքը» (1962) աշխատության մեջ ներկայացրեց գաղափար, որը փոխեց գիտության մասին մեր պատկերացումները։ Ըստ Կունի՝ գիտությունը զարգանում է ոչ թե գծային կուտակման, այլ հեղափոխական ցատկերի միջոցով։ Երբ գործող գիտական մոդելները (պարադիգմերը) այլևս չեն կարող բացատրել իրականությունը, ի հայտ է գալիս ճգնաժամ, որն ավարտվում է նոր պարադիգմայի ձևավորմամբ։

2. Կազմակերպական մշակույթը՝ որպես ներքին պարադիգմ

3. Մշակութային ճգնաժամ և նորի՝ պահանջ

Ճգնաժամը մշակութային դաշտում կարող է դրսևորվել տարբեր ձևերով․

  • Աշխատակիցների ներգրավվածության նվազում
  • Թիմային համագործակցության անկում
  • Ինովացիայի դիմադրություն
  • Տաղանդավոր կադրերի հոսունություն

Սրանք պարզապես ախտանիշներ են։ Ի վերջո, ճգնաժամը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է հարցի տակ դնել հին մշակույթի հիմքերը։ Սա հենց այն կետն է, որտեղ սկսվում է պարադիգմային անցումը։

4. Նոր մշակույթի ձևավորումը

5․Տրանսֆորմացիայի մարտահրավերները

Եզրակացություն

Թոմաս Կունի գաղափարները ցույց են տալիս՝ զարգացման ամենակարևոր պահերը ոչ թե հանգիստ վերելքներն են, այլ ճգնաժամային փուլերը։ Մշակութային ճգնաժամը կազմակերպությունում կարելի է դիտարկել ոչ թե որպես խոչընդոտ, այլ՝ որպես հրավեր վերաիմաստավորման և նոր էֆեկտիվության փոխանցման, կամ հինը նոր լույսի ներքո դիտարկման` տեսնելով հատվածներ և կարևոր կետեր, որոնք մինչ այդ անտեսանելի են եղել։

Նոր մշակույթը պահանջում է նոր մտածողություն, նոր առաջնորդություն, և ամենակարևորը՝ «նորմալ» համարվողի շուրջ հարցեր տալու համարձակություն։ Այս համատեքստում, մարդկային ռեսուրսների ղեկավարն այլևս պարզապես գործառնական մենեջեր չէ։ Նա դառնում է ժամանակակից առաջնորդ՝ փոփոխության կրող, նոր իրականության համահեղինակ։

Ճշմարիտ առաջընթացը գալիս է ոչ թե այն ժամանակ, երբ բոլորը համաձայն են, այլ երբ ինչ-որ մեկը համարձակվում է տեսնել այլ կերպ:


Կիսվել հոդվածով

Անի Կարապետյան

Տնտեսագետ և հոգեբան՝ կորպորատիվ կառավարման ավելի քան տասնամյա փորձով։ Իմ մասնագիտական յուրօրինակությունը երկկողմանի հենքն է՝ տնտեսագիտություն և հոգեբանություն, որոնց համադրության մեջ եմ որոնում և ձևավորում ժամանակակից մարդկային ռեսուրսների կառավարման լուծումներ։

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: