DigiTec՝ օր 2. Հազարավոր այցելուներ, կրթության և կարիերայի բազում հնարավորություններ

DigiTec՝ օր 2. Հազարավոր այցելուներ, կրթության և կարիերայի բազում հնարավորություններ

Sstaffmedia.am
14 հոկտեմբերի 2023
3 րոպե ընթերցում
731
Կիսվել հոդվածով

ԴիջիԹեքը շարունակվում է, և staffmedia.am-ը՝ որպես «ԴիջիԹեք 2023»-ի մեդիա գործընկեր, ինչպես և խոստացել էր, պատմում է՝ ինչպես է անցել միջոցառման երկրորդ ու, թերևս, ամենագլխավոր օրը։

Wp 1763120087536 41340f

Ինչո՞ւ ամենագլխավոր. որովհետև եթե դեռ երեկ թվում էր, թե այցելուները շատ են, ապա այսօր նրանք անթիվ-անհամար էին։ Դեռևս շենք չմտած՝ արդեն իսկ մարդկանց կուտակումներ էին նկատվում, իսկ ներսում ասես մեղվի փեթակ լիներ. հազարավոր այցելուներ, հարյուրավոր մասնակիցներ՝ բոլորն ուրախ, աշխույժ և անչափ ոգևորված։

Բանն այն է, որ այսօրվա ուղղվածությունն HR-ն էր, ինչը լավ հնարավորություն էր թե՛ մասնակից ընկերությունների համար՝ լրացնելու իրենց թափուր հաստիքները, թե՛ այցելուների համար՝ գտնելու իրենց երազանքի աշխատանքը։

Եվ այդ համատեքստում հատկապես կարևոր է, որ ԴիջիԹեքում առանձին տաղավարով ներկայացված է Artsakh Career Expo նախաձեռնությունը, որի նպատակն է օգնել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին աշխատանք գտնել Հայաստանի մի շարք առաջատար ընկերություններում։ Այդ նպատակով Artsakh Career Expo-ն աշխատանքի տոնավաճառ է անցկացվելու հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-20:00-ը, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում։

Wp 1763120088965 0dcsx

«Մենք ամեն կերպ փորձում ենք օգնել արցախահայերին աշխատանք գտնել և ադապտացվել։ Արդեն ունենք ավելի քան 30 գործընկեր կազմակերպություն, որոնք պատրաստ են իրանց թափուր հաստիքներն առաջարկել մեր հայրենակիցներին։ Մենք համագործակցում ենք հիմնականում այն ընկերությունների հետ, որոնք ունեն առնվազն 20 թափուր հաստիք. դրանց թվում են Galaxy Group-ը, Yeremyan Projects-ը, Alpha Pharm-ը, SoftConstruct-ը, Digitain-ը և մի շարք այլ խոշոր ընկերություններ։ Մեզ նաև միացել է Teach for Armenia-ն, որը ներկայանալու է կրթական ծրագրերով. այսինքն՝ կրթական կոմպոնենտը ևս փորձում ենք պահպանել», – պատմում է Artsakh Career Expo-ի համահիմնադիր և կազմակերպիչ Մանե Բարեղամյանը։

Նրա խոսքով՝ ԴիջիԹեքից անսպասելի ստացել են ցուցահանդեսին մասնակցելու հրավերը, ինչը Artsakh Career Expo-ի համար լավ հնարավորություն է՝ ծանոթանալու էլ ավելի շատ ընկերությունների հետ ու հրավիրելու միանալ իրենց նախաձեռնությանը։

Wp 1763120089984 4khfx

Ի դեպ, կրթական ծրագրերն այս տարի ԴիջիԹեքի ուշադրության կենտրոնում են։ Հոկտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախարարության և ցուցահանդեսին ներկայացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջև կնքվել է հուշագիր, որով սկսվում է համագործակցության նոր փուլ: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը։

«Կարծում ենք՝ հուշագիրը հնարավորություն կտա էլ ավելի մեծ տեմպերով և էլ ավելի լայն ծավալով իրականացնել բոլոր այն աշխատանքները, որոնք այժմ էլ իրականցվում են։ Այսկերպ ավելի մեծ թվով երեխաների հնարավորություն կտրվի ուսումնասիրել, մասնակցություն ունենալ բոլոր այն աշխատանքներում, որոնք տրամադրում է «Արմաթ» լաբորատորիան»,- նշում է Սվաջյանը։

Wp 1763120091364 r7yvij

«Չնայած տարիներով համագործակցությունը եղել է, և ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար ֆինանսավորում է խմբավարների աշխատավարձները, բայց մենք գնում ենք նոր՝ ավելի սերտ համագործակցության փուլ։ «Արմաթ»-ի խմբավարները կսկսեն վերապատրաստվել, որպեսզի լրացնենք թվային գրագիտության և համակարգչային գիտության առարկայի ուսուցիչների բացը, կսկսենք համայնքի հետ աշխատել հաջորդ բովանդակության վրա։ Ավելի կխորանա «Արմաթ» և դպրոց համագործակցությունը», – ասում է Սարգիս Կարապետյանը։

ԴիջիԹեքին մասնակցում է նաև Գիտուժ նախաձեռնությունը, որն զբաղվում է Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացմամբ և նպաստում է գիտության հանրայնացմանը։ «Մարսից մինչև առօրյա կյանք» խորագրով ներկայացող Գիտուժի տաղավարը գրավում էր հատկապես վերևից կախված Մարս մոլորակի նմուշով։

Wp 1763120092822 jdaarx

«Այցելուների համար ինտելեկտուալ quiz ենք կազմակերպել։ Այսօր շատ-շատ են մասնակիցները. հատկապես երեխաներին է հետաքրքրում Մարսը և դրա բնակեցման հեռանկարը։ Մարսի և Լուսնի թեմատիկայով նաև ցուցահանդես ունենք, ցուցադրում ենք Գոհար Սարգսյանի կտավները։ Ակնկալում ենք, որ ԴիջիԹեքի շրջանակում Գիտուժի մասին ավելի շատ մարդ կիմանա, հատկապես գիտատեխնոլոգիական առաջընթացով հետաքրքրվող մարդիկ», – պատմում է Գիտուժ նախաձեռնության ծրագրերի համակարգող Նանե Մանուկյանը։

Օգոստոսի 29-ինԱՏՁՄգործադիր տնօրենիժամանակավոր պաշտոնակատար ՍարգիսԿարապետյանըև staff.am տնօրենՆազելիԲադալյանըկնքեցինհամագործակցությաննոր հուշագիր, որիհամաձայնԴիջիԹեքիօրերինգործումէ Կարիերայի հատուկ հարթակը, որըբացէոչմիայնտեխնոլոգիականցուցահանդեսիմասնակիցընկերությունների, այլնաևԱՏՁՄանդամընկերություններիհամար։Աշխատանքիհայտարարություններըկարելիէհրապարակելհարթակումմինչևցուցահանդեսիավարտը, իսկթափուր հաստիքներըտեսանելիկլինենբոլոր օգտատերերինմինչևնոյեմբերի 1-ը։ 

Իսկ ԴիջիԹեքի ավարտին մնացել է ընդամենը մեկ օր, որի ամենաուշագրավ պահերի մասին նույնպես կարող եք կարդալ staffmedia.am-ում։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: