Արդյունավետ մրցակցային վերլուծություն

Արդյունավետ մրցակցային վերլուծություն

SASME ACBA
28 հոկտեմբերի 2024
4 րոպե ընթերցում
654
Կիսվել հոդվածով

Որպեսզի Ձեր բիզնեսը հասնի հաջողության, Դուք պետք է իմանաք Ձեր մրցակիցների մասին այնքան, որքան գիտեք Ձեր կազմակերպության և հաճախորդների մասին:

Բիզնեսի շատ սեփականատերեր թույլ են տալիս սխալ՝ սպասելով մինչև մրցակից մեկ այլ կազմակերպություն մեկ փողոց այն կողմ բացում է խանութ և դրանով իսկ կրճատում իրենց կազմակերպության շահույթը, այնուհետև նոր սկսում են կատարել մրցակից կազմակերպությունների վերլուծություն:

Մրցակցային վերլուծությունը հնարավորություն է տալիս Ձեզ բացահայտել Ձեր մրցակիցներին և գնահատել վերջիններիս թույլ և ուժեղ կողմերը: Պատկերացում կազմելով Ձեր մրցակիցների գործողությունների մասին՝ Դուք կկարողանաք առավել լավ պատկերացնել, թե ինչ ապրանք կամ ծառայություն մատուցել, այն արդյունավետ վաճառել և ինչպես դիրքավորել Ձեր բիզնեսը:

Մրցակցային վերլուծությունը շարունակական գործընթաց է: Դուք մշտապես պետք է տեղեկատվություն հավաքեք Ձեր մրցակիցների մասին, հետևեք նրանց կայքէջերին, կարդաք նրանց պրոդուկտներին վերաբերող թռուցիկներ, բուկլետներ, հետևեք, թե ինչպես են նրանք իրենց ներկայացնում առևտրի ցուցահանդեսներում: Կարդացեք վերջիններիս մասին բոլոր հրապարակումները: Խոսեք Ձեր հաճախորդների հետ և փորձեք պարզել, թե նրանք ինչպես են վերաբերվում Ձեր մրցակիցների ապրանքներին կամ ծառայություններին:

Ստորև ներկայացված են քայլեր, թե ինչպես կարելի է վերլուծել Ձեր մրցակիցներին:

Քայլ 1: Բացահայտե՛ք Ձեր մրցակիցներին

Քայլ 2: Վերլուծե՛ք ուժեղ և թույլ կողմերը

Քայլ 3: Հետևե՛ք հնարավորություններին և սպառնալիքներին

Քայլ 4: Պարզե՛ք Ձեր դիրքորոշումը

Քայլ 1: Բացահայտե՛ք Ձեր մրցակիցներին

Հաջորդը՝ ուսումնասիրեք Ձեր երկրորդական կամ անուղղակի մրցակիցներին: Դրանք այն կազմակերպություններն են, որոնք այնքան էլ հավասար չեն քայլում Ձեզ հետ, սակայն Ձեր և նրանց թիրախային շուկան նույնն է: Եթե նայենք ծաղկի բիզնեսի օրինակով, ապա Դա կարող է լինել փոքրիկ կրպակ, որը վաճառում է միայն տեղական վարդեր, կամ տեղական ծաղկի առաքման ծառայություն, տեղական սուպերմարկետում բույսերի բաժին և այլն…

Եվ վերջապես ուսումնասիրեք Ձեր պոտենցիալ մրցակիցներին: Դրանք այն կազմակերպություններն են, որոնք, հնարավոր է, փորձեն մտնել Ձեր շուկա, և որոնց հետ Դուք պետք է պատրաստ լինեք մրցակցելու: Օրինակ, եթե Դուք ունեք տեղական կաթնամթերքի արտադրություն, Դուք պետք է պատրաստ լինեք մրցակցել կաթնամթերք արտադրող արտասահմանյան մեկ այլ կազմակերպության հետ, նույնիսկ եթե նրանք դեռ Ձեր շուկա չեն ներխուժել:

Քայլ 2: Վերլուծե՛ք ուժեղ և թույլ կողմերը

Ձեր մրցակիցներին բացահայտելուց հետո պետք է վերլուծել վերջիններիս թույլ և ուժեղ կողմերը և հասկանալ, թե որքանով են վերջիններս խոցելի: Ինչու՞ են հաճախորդները ընտրում նրանց, արդյո՞ք գինն է պատճառը, ծառայությու՞նը, հարմարավետությու՞նը, թե՞ հեղինակությունը: Շատ լավ գաղափար է ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունն անել աղյուսակի միջոցով: Գրի՛ առեք Ձեր մրցակիցներից յուրաքանչյուրի անունը: Այնուհետև կազմեք սյուներ՝ ներառելով այնտեղ Ձեր Բիզնեսի գործունեության համար կարևոր յուրաքանչյուր կատեգորիա (գին, արժեք, սպասարկում, տեղակայման վայր, հեղինակություն, փորձ, հարմարավետություն, գովազդ, մարքեթինգ, կամ այն ամենը, ինչ համապատասխանում է Ձեր կազմակերպության տեսակին):

Երբ արդեն ունենաք պատրաստի աղյուսակը, գնահատեք Ձեր մրցակիցներին և անպայման ավելացրեք մեկնաբանություն, թե ինչու եք վերջիններիս տվել տվյալ վարկանիշը: Դուք կարող եք նույնիսկ կարմիրով նշել ուժեղ կողմերը, իսկ կապույտով՝ թույլ կողմերը, այնպես, որ կարողանաք մի հայացքով հասկանալ, թե որտեղ է կանգնած յուրաքանչյուր մրցակից:

Քայլ 3: Հետևե՛ք հնարավորություններին և սպառնալիքներին

Վերլուծելու համար, թե ինչպես են ազդում սպառնալիքները և հնարավորությունները Ձեր և Ձեր մրցակիցների վրա, կարող եք առանձնացնել բոլոր արտաքին գործոնները և փորձել հասկանալ, թե ինչպես են վերջիններս ազդում Ձեր և Ձեր մրցակիցների վրա, ինչպես են Ձեր մրցակիցները օգտագործում դրանց արդյունքում առաջացող հնարավորությունները և սպառնալիքները:

Քայլ 4: Պարզե՛ք Ձեր դիրքորոշումը

Որոնե՛ք ուղիներ, որպեսզի ճիշտ օգտվեք Ձեր ուժեղ, իսկ Ձեր մրցակիցների՝ թույլ կողմերից

Կիսվել հոդվածով

SME ACBA

sme.acba.am-ը հարթակ է, որը բիզնեսի կառավարմանն ու աջակցմանն ուղղված տեղեկատվության, գործիքների և ծառայությունների ամբողջություն է օնլայն տիրույթում։ Հարթակի հիմնական նպատակն է օժանդակել ՓՄՁ ղեկավարներին նոր գիտելիքների և կառավարման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման հարցում, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցությունների և գործընկերությունների հնարավորություններ: Կայքում առկա են ուսուցողական հոդվածներ, հոլովակներ, ձևանմուշներ և առցանց ուսուցման գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու գործարարների համար։

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: