Ֆիդբեք․ խոսքի ուժը վարքի փոխակերպման մեջ

Ֆիդբեք․ խոսքի ուժը վարքի փոխակերպման մեջ

ԱԿԱնի Կարապետյան
15 օգոստոսի 2025
3 րոպե ընթերցում
2,584
Կիսվել հոդվածով

Ճշմարիտ ֆիդբեքը երբեք միայն խոսք չէ․ այն ուղի է, որով մենք վերադառնում ենք միմյանց՝ փոփոխության հնարավորությամբ։

Անի Կարապետյան

Ժամանակակից կազմակերպություններում արդյունավետ կառավարման առանցքային գործոններից է աշխատակիցների հետ հետադարձ կապի՝ ֆիդբեքի պրակտիկան։ Թեև ֆիդբեքը հաճախ ընկալվում է որպես գնահատման պարզ գործիք, իրականում այն բազմաշերտ գործընթաց է, որը միաժամանակ խթանում է ինքնաճանաչումը, կառուցում է վստահություն և ուղղորդում է վարքային ընտրությունները՝ հիմք դնելով անձնային և կազմակերպական աճին։

Սույն հոդվածում քննարկվում է ֆիդբեքի էությունը՝ կառավարման, կառավարման հոգեբանության, հոգեբանության, և վարքաբանական տնտեսագիտության տեսանկյունից՝ ներկայացնելով ինչպես դրա տեսական հիմնավորումը, այնպես էլ գործնական կիրառությունը ժամանակակից աշխատավայրում։

1. Ֆիդբեքը որպես կառավարման գործիք

2. Ֆիդբեքի հոգեբանական հիմքերը

Ֆիդբեքի ազդեցությունը անհատի վարքի վրա պայմանավորված է մի շարք հոգեբանական մեխանիզմներով։

Դիմացինի աշխարհընկալման համակարգի հասկացում և դրա ներքո ադապտացիա։
Դոպամիներգիկ համակարգը ակտիվանում է դրական ֆիդբեքի ժամանակ՝ ամրապնդելով համապատասխան վարքը։
Նեգատիվ ֆիդբեքը, երբ կառուցողական է, խթանում է ուղեղի ինքնավերահսկման մեխանիզմները (prefrontal cortex)՝ նպաստելով ինքնաբեկումնությանը։
Սոցիալական հոգեբանության տեսանկյունից, ֆիդբեքը ներգրավված է «սոցիալական հայելու» դերում՝ օգնելով անձին տեսնել իրեն ուրիշների աչքերով, ինչը զարգացնում է սոցիալ-էմոցիոնալ ինտելեկտը։

3. Կառավարման հոգեբանության մեջ՝ ղեկավարի ֆիդբեքի ուժը

Կառավարման հոգեբանությունն ուսումնասիրում է ֆիդբեքի դերը որպես ղեկավար-աշխատակից փոխհարաբերությունների հիմնասյուն։ Այստեղ բացահայտվում են հետևյալ կարևոր ազդակները՝

Ֆիդբեքի ձևակերպման հմտությունը՝ կարեկցանքային, ոչ-դատող, կոնկրետ վարքին ուղղված ֆորմուլավորումով՝ բարձրացնում է դրա ազդեցությունը։
Լիդերության ոճի և ֆիդբեքի ընկալման փոխազդեցությունը․ բաց լիդերության դեպքում ֆիդբեքը ընկալվում է որպես աճի հնարավորություն, իսկ ավտորիտար միջավայրում՝ որպես վտանգ։
Հոգեբանական անվտանգությունը՝ որպես նախապայման ընդունելու ֆիդբեքը առանց պաշտպանական ռեակցիաների։

4. Վարքաբանական տնտեսագիտության տեսանկյունից

5. Գործնական առաջարկներ՝ արդյունավետ ֆիդբեքի մշակույթի ձևավորման համար

Հենվելով վերոնշյալ տեսական հիմնավորումներին՝ առաջարկություններ․

Սովորեցնել ղեկավարներին ֆիդբեքի տալու հմտություններ, ինչպես օրինակ՝ SBI (Situation – Behavior – Impact) մոդելն ու կարեկցանքային արտահայտման տեխնիկան։
Ստեղծել հոգեբանական անվտանգ միջավայր, որտեղ ֆիդբեքը դիտվում է որպես աճի աղբյուր, ոչ թե դատողություն։
Ֆիդբեքը կապել կոնկրետ վարքի հետ, այլ ոչ թե անհատի էության՝ ապահովելով կոնստրուկտիվություն։
Համատեղել ֆիդբեքը նպատակադրման հետ (feedforward)՝ օգնելով աշխատակցին տեսնել զարգացման ուղին։
Ուշադրություն դարձնել ժամանակին, ձևին և միջավայրին, որտեղ տրվում է ֆիդբեքը։

Եզրակացություն

Ֆիդբեքը միայն խոսք չէ՝ ուղղված մյուսին։ Այն կազմակերպական մոդուլ է, որը ճիշտ կիրառման դեպքում կարող է փոխել ոչ միայն անհատների վարքը, այլև ամբողջ մշակույթը։ Կառավարման, հոգեբանության և վարքաբանական տնտեսագիտության միաձուլումը ֆիդբեքի գործընթացում հնարավորություն է տալիս կառուցել վերաիմաստավորված աշխատավայրեր՝ որտեղ խոսքը դառնում է առաջխաղացման ուժ։

Լավ ֆիդբեքը չի ուղղում մարդուն, այն բացում է դուռը դեպի ինքն իրեն բացահայտելու նոր տարածքներ։

Անի Կարապետյան



Կիսվել հոդվածով

Անի Կարապետյան

Տնտեսագետ և հոգեբան՝ կորպորատիվ կառավարման ավելի քան տասնամյա փորձով։ Իմ մասնագիտական յուրօրինակությունը երկկողմանի հենքն է՝ տնտեսագիտություն և հոգեբանություն, որոնց համադրության մեջ եմ որոնում և ձևավորում ժամանակակից մարդկային ռեսուրսների կառավարման լուծումներ։

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: