Ինչպե՞ս երազանքները դարձնել նպատակ. SMART նպատակներ

Ինչպե՞ս երազանքները դարձնել նպատակ. SMART նպատակներ

SASME ACBA
9 օգոստոսի 2024
3 րոպե ընթերցում
791
Կիսվել հոդվածով

Յուրաքանչյուր նպատակ սկսվում է երազանքից:

Երազանքներ ունենալը միշտ ավելի հեշտ է, քան նպատակներ սահմանելը: Երազանքները Ձեզ ոչինչ չեն պարտադրում, իսկ նպատակներ սահմանելը ենթադրում է հստակ քայլեր անելու պատրաստակամություն։ Եթե Դուք գործարար եք կամ ապագայում նախատեսում եք ունենալ Ձեր բիզնեսը, ապա շատ կարևոր է հիշել, որ միայն երազելը բավարար չէ, անհրաժեշտ է նաև հստակ նպատակ սահմանել, կազմել այդ նպատակին հասնելու ռազմավարություն։

Շատ կարևոր է գրի առնել Ձեր նպատակները։

Նշումներ անելը շատ հարմար է, քանի որ ընթացքում անհրաժեշտություն է առաջանալու վերադառնալ գրառումներին, վերանայել քայլերը, փոխել հերթականությունը, ավելացնել նորերը կամ հեռացնել որոշները, հարմարեցնել իրավիճակին, քանի որ ժամանակի ընթացքում առաջնահերթությունները փոխվում են, սակայն կարևոր է հիշել, թե ամենասկզբում ինչ նպատակ էիք սահմանել։

Նպատակների ձևակերպման համար առաջարկում ենք օգտագործել SMART տեխնիկան: Այն նպատակների սահմանման տեխնիկա է, ըստ որի՝ նպատակը պետք է լինի.

Specific (հատուկ). ձևակերպված նպատակը պետք է պարունակի այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ որտե՞ղ, ե՞րբ, ինչու՞, ո՞վ, ի՞նչ և այլն: Օրինակ՝ «Ավելացնել ամսական եկամուտը 25%-ով»:

Measurable (չափելի). նպատակը պետք է ներառի տեղեկատվություն այն ցուցանիշների մասին, որոնք թույլ կտան չափել, թե որքանով եք հասել նպատակին: Այս ձևով հնարավոր կլինի չափել արդյունքները՝ արդյո՞ք նպատակը իրագործվել է, թե՞ ոչ։

Achievable (հասանելի). նպատակը պետք է լինի իրատեսական՝ ենթադրելով անհրաժեշտ ռեսուրսների առկայությունը։ Եթե ​​դրանք չկան, Դուք պետք է նախնական նպատակ սահմանեք ձեռք բերելու այդ ռեսուրսները: Նպատակին հասնելու համար Դուք պետք է ունենաք նաև հմտություններ, որակավորում և մոտիվացիա:

Relevant (համապատասխան). պետք է նաև մտածել՝ նպատակը արդյո՞ք համապատասխանում է բիզնեսի տեսլականին, արդյո՞ք այն կարևոր է, և ինչու է ձեռնարկվում դրա իրականացումը։

Time-based (ժամանակով սահմանափակված). նպատակի համար պետք է սահմանել կոնկրետ ժամանակահատված, վերջնաժամկետ, որի ընթացքում պետք է իրականացնել նպատակը։ Այն կօգնի Ձեզ ձեռնարկել գործողություններ, որոնք անհրաժեշտ են նպատակին հասնելու համար։

Օրինակով հասկանանք, թե ինչպես է կազմվում ճիշտ SMART նպատակը.

Սխալ սահմանված նպատակ՝ «Բարձրացնել բրենդի ճանաչելիությունը»։

Ճիշտ սահմանված նպատակ՝ «Առաջիկա 6 ամսվա ընթացքում բարձրացնել բրենդի մասին իրազեկվածության մակարդակը 40%-ով՝ 25-45 տարեկան և սպորտով զբաղվող անձանց շրջանում»։

Այս նպատակի ձևակերպումից կարող ենք հասկանալ, որ շատ ավելի հեշտ է գործողությունների պլան կազմել այնպիսի նպատակի համար, որը հստակ է, իրականացնելուց հետո կարող ենք չափել ստացված արդյունքները, կա վերջնաժամկետ, որի ընթացքում պետք է իրականացվի նպատակը, համապատասխանում է Ձեր բիզնեսի հիմնական նպատակին, և առկա են բոլոր ռեսուրսները նպատակի իրականացման համար։

Հիշեք, որ երազանքները նպատակ դարձնելու և դրանց հասնելու գործընթացը պահանջում է համառություն, կազմակերպվածություն և համբերություն: Իսկ այս քայլերին հետևելով՝ Դուք կկարողանաք հասնել Ձեր նպատակներին և բիզնեսում ունենալ հաջողություններ.

  • հստակեցրեք Ձեր երազանքները,
  • վերափոխեք դրանք նպատակների,
  • սահմանեք հստակ նպատակներ,
  • ստեղծեք գործողությունների պլան,
  • օգտագործեք ռեսուրսներն արդյունավետորեն,
  • հետևեք Ձեր առաջընթացին,
  • մնացեք մոտիվացված:

Սկսե՛ք Ձեր նպատակի իրականացման ուղին հենց այսօրվանից։


Կիսվել հոդվածով

SME ACBA

sme.acba.am-ը հարթակ է, որը բիզնեսի կառավարմանն ու աջակցմանն ուղղված տեղեկատվության, գործիքների և ծառայությունների ամբողջություն է օնլայն տիրույթում։ Հարթակի հիմնական նպատակն է օժանդակել ՓՄՁ ղեկավարներին նոր գիտելիքների և կառավարման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման հարցում, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցությունների և գործընկերությունների հնարավորություններ: Կայքում առկա են ուսուցողական հոդվածներ, հոլովակներ, ձևանմուշներ և առցանց ուսուցման գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու գործարարների համար։

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: