Մեդիան staff.am-ի իրականացրած «ՀՀ աշխատաշուկա 2023» զեկույցի մասին

Մեդիան staff.am-ի իրականացրած «ՀՀ աշխատաշուկա 2023» զեկույցի մասին

Sstaffmedia.am
6 փետրվարի 2024
2 րոպե ընթերցում
925
Կիսվել հոդվածով

staff.am-ի կատարած ՀՀ աշխատաշուկա 2023-ի ընդգրկուն, մանրամասն ու խորքային արդեն թվով 7-րդ վերլուծությունն ինչպես ամեն տարի, այս անգամ ևս հանրության ու մեդիայի ուշադրության կենտրոնում էր։

ՀՀ աշխատաշուկա 2023 ամբողջական զեկույցի շնորհիվ նպատակ է դրվել օգնել մարդկանց, մեր գործընկերներին ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրանից դուրս գործող ընկերություններին աշխատաշուկայի հիմնական ցուցանիշների վերաբերյալ իրական ու խորքային պատկերացումներ կազմել։

2023թ․ առանձնահատկությունն այն էր, որ staff.am վերլուծական ուղղվածությունն ավելի ինստիտուցիոնալ հիմքի վրա դրվեց՝ թողարկելով Compass by staff.am ծառայությունը։ Ի ուրախություն մեր գործընկերներին՝ այս ծառայության շնորհիվ այսուհետ իրականացնում ենք ոչ միայն աշխատաշուկայի, այլև զանազան այլ ուղղվածությունների վերաբերյալ հետազոտություններ և ուսումնասիրություններ։

Ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի ՀՀ աշխատաշուկա 2023 զեկույցն ուներ բարեգործական նպատակ ևս։ Ցանկության դեպքում ձեզնից յուրաքանչյուրը կարող է, ի գնահատանք մեր ծավալուն աշխատանքին, փոխանցել իր նվիրատվությունը «4090 Բարեգործական Հիմնադրամին»` ռեԱրմենիա համագործակցության հարթակի միջոցով։ ՀՀ աշխատաշուկա 2023 զեկույցի օգնությամբ այդ միջոցները կհավաքվեն և կուղղորդվեն 2020թ․ պատերազմի մասնակից և բարձր առաջադիմություն ունեցող 15 հայորդիների ուսման վարձի վճարմանը։ Կանխավ շնորհակալ ենք նախաձեռնությանը ցուցաբերվող օժանդակության և պատրաստակամության համար։

Ներկայացնում ենք տարբեր լրատվական միջոցների անդրադարձը staff.am-ի կողմից իրականացրած ՀՀ աշխատաշուկա 2023-ին։







Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: