Բիզնես սկսելու մասին միֆերը և իրականությունը

Բիզնես սկսելու մասին միֆերը և իրականությունը

SASME ACBA
26 հունիսի 2024
3 րոպե ընթերցում
1,274
Կիսվել հոդվածով
SME ACBA

staffmedia.am սյունակագիր, «Բիզնես սկսելու մասին միֆերը և իրականությունը», հոդվածի աղբյուրը՝ այստեղ:

sme.acba

sme.acba.am-ը հարթակ է, որը բիզնեսի կառավարմանն ու աջակցմանն ուղղված տեղեկատվության, գործիքների և ծառայությունների ամբողջություն է օնլայն տիրույթում։ Հարթակի հիմնական նպատակն է օժանդակել ՓՄՁ ղեկավարներին նոր գիտելիքների և կառավարման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման հարցում, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցությունների և գործընկերությունների հնարավորություններ: Կայքում առկա են ուսուցողական հոդվածներ, հոլովակներ, ձևանմուշներ և առցանց ուսուցման գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու գործարարների համար

Գործարարներից մեկը պատմում է մյուսին, թե ինչպես է սկսել իր բիզնեսը. «Ես վախենում էի իմ բիզնեսը սկսել, բայց իմ նախկին ղեկավարն ինձ լավ մոտիվացրեց՝ ասելով ինձ կյանքիս ամենաոգեշնչող նախադասությունը: Մի օր նա մտավ իմ գրասենյակ և ասաց. «Դուք աշխատանքից հեռացված եք»: 

Բնավ կարևոր չէ, թե Դուք ինչ պաշտոն եք զբաղեցնում կամ քանի տարեկան եք, բիզնես սկսելու համար երբեք ուշ չէ, պետք է միայն սկսել: Բիզնեսը բաց դաշտ է, բայց շատերը հավատում են այս գաղափարին հակասող կարծիքին: Այդ իսկ պատճառով այս հոդվածում կխոսենք նոր ստեղծվող բիզնեսների վերաբերյալ կարծրացած միֆերի մասին, որոնք կանգնած են Ձեր և Ձեր հաջողության միջև:

Ո՞վ է գործարարը

Միֆ. Գործարար դառնալը շատ ռիսկային է և ինքնին ուղեկցվում է ռիսկով։

Իրականություն. Դուք կարող եք գործարարին թողնել Լաս Վեգասում՝ գումարով լի ճամպրուկով, հաջորդ օրը վերադառնալ նրա ետևից ու տեսնել, որ գումարը չի պակասել:

Ահա՛ թե ինչ ռիսկային են գործարարները: Նրանք ավելի շատ հաշվարկ են անում մինչև շուկա վերջնական մուտքը, քան որևէ այլ անձ: Նրանց մոտ ամեն ինչ պլանավորված է, գծված, և առաջխաղացման ոչ մի հնարավորություն չի խուսափում իրենց հետևողական հայացքից: Ինչպես ասում են՝ 7 չափի՛ր, 1 կտրի՛ր:

Գործարար դառնալու ռիսկը կայանում է նրանում, որ նրանք փորձում են այն ամենը, ինչ նոր է, տարբերվող և դեռ փորձված չէ:

Ինչպե՞ս սկսել

«Ավելի լավ է ունենալ միջին գաղափար, բայց աշխատել գիտակ և լավ թիմում, քան աշխատել բարդ և չմոտիվացված անձանց հետ, բայց ունենալ փայլուն գաղափար»:

Ինչու՞ երբեք ուշ չէ սովորել

Միֆ. Գործարարը պետք է իմանա ամեն ինչ և ունենա յուրաքանչյուր հարցի պատասխանը:

Իրականություն. Գործարարներն ամենատես չեն և չեն զբաղվում գուշակություններով: Հենց այստեղ է կարևորվում իրազեկ թիմի և ինքնազարգացման դերը: Իրական գործարարը բարգավաճում է՝ ուսումնառության մշտական վիճակում գտնվելով: Հիշե՛ք, որ հաջողության հասնելու ճանապարհին շատ կարևոր է նոր հնարավորությունների օգտագործումն ու գիտելիքների ձեռք բերումը:

Որտե՞ղ և ե՞րբ ծավալել գործունեությունը

Միֆ. 21-րդ դարը տեխնոլոգիայի դար է, և հաջողության կարելի է հասնել միայն IT ոլորտում, ու դա պետք է անել ճիշտ պահին:

Իրականություն. Նորարարությունը յուրաքանչյուր ոլորտում կարևորվում է այնքան, որքան IT ոլորտում: Պետք չէ սպասել ճիշտ պահին, այն կարող է և չգալ: Դրա փոխարեն ինքնե՛րդ ստեղծեք Ձեր հաջողակ վայրկյանը:


Մեկ խորհուրդ. սատկած ձիու վրայից ժամանակի՛ն իջեք: Նկատի՛ ունեցեք, երբ բիզնեսն ապագա չունի, անհրաժեշտ է խուսափել ավելորդ ծախսերից։
Սակայն սա վհատվելու առիթ չէ․ հին գաղափարին կգա փոխարինելու նորը և Դուք կփորձե՛ք կրկին:

Հաջողությունը զբոսանք է՝ ձախողումից դեպի ձախողում` առանց սկզբնական խանդավառության կորստի:

Ուինսթոն Չերչիլ |  Քաղաքական գործիչ

Կիսվել հոդվածով

SME ACBA

sme.acba.am-ը հարթակ է, որը բիզնեսի կառավարմանն ու աջակցմանն ուղղված տեղեկատվության, գործիքների և ծառայությունների ամբողջություն է օնլայն տիրույթում։ Հարթակի հիմնական նպատակն է օժանդակել ՓՄՁ ղեկավարներին նոր գիտելիքների և կառավարման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման հարցում, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցությունների և գործընկերությունների հնարավորություններ: Կայքում առկա են ուսուցողական հոդվածներ, հոլովակներ, ձևանմուշներ և առցանց ուսուցման գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու գործարարների համար։

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: