Instagram-ի ալգորիթմի գաղտնիքները

Instagram-ի ալգորիթմի գաղտնիքները

SASME ACBA
6 օգոստոսի 2025
2 րոպե ընթերցում
628
Կիսվել հոդվածով

2025-ին Instagram-ի ալգորիթմը կառավարվում է արհեստական բանականության կողմից և դարձել է առավել խելացի, խիստ բովանդակային, ժամանակի առումով ավելի սեղմ, ճիշտ այնպես, ինչպես և մեր կյանքի տեմպը։ Եթե ցանկանում եք ձեր կոնտենտը տեսանելի դարձնել, շատ հավանումներ, մեկնաբանություններ և դիտումներ հավաքել, ապա նախ պետք է հասկանաք, թե ինչպես է իրականում աշխատում Instagram-ն այսօր։

Ի՞նչ գործոններ են ազդում հրապարակումների տեսանելիության վրա

Hook (գրավիչ սկիզբ)՝ բովանդակության առաջին 3 վայրկյանը։ Եթե այդ ընթացքում չեք գրավում օգտատիրոջ ուշադրությունը, նա պարզապես կշարունակի scroll անել։
Engagement Rate՝ հավանումների, մեկնաբանությունների, save-երի և share-երի հարաբերակցությունը։ Միայն հավանումները բավարար չեն։ 
Watch Time (տեսադիտման միջին տևողություն)՝ որքան երկար է օգտատերը դիտում տեսանյութը, այնքան մեծ է հավանականությունը, որ այն կցուցադրվի նաև այլ անձանց լրահոսում։
Consistency (պարբերական հրապարակումներ)` Instagram-ի ալգորիթմը սիրում է կարգապահ և ակտիվ օգտատերերին ու չի թաքցնում դա։

Ինչու՞ է առաջին 3 վայրկյանը վճռորոշ

Ինչպե՞ս բարձրացնել տեսանելիությունը

Օգտագործեք ենթագրեր (Subtitles)՝ շատ օգտատերեր scroll են անում առանց ձայնի։ Ենթագրերի առկայությունը կօգնի ձեզ երկար պահել ուշադրությունը և ապահովել բարձր տեսանելիություն։ 

Ինտերակտիվ գործողություն (Call to action)` հրապարակումների նկարագրության դաշտը հնարավորինս արդյունավետ օգտագործեք, օրինակ՝ «գրիր քոմենթում» կամ «պահպանիր հետո դիտելու համար»։ 

Իրական դեմքեր՝ իհարկե հետաքրքիր է հետևել, թե ինչպես է զարգացել արհեստական բանականությունը, բայց մարդը սիրում է մարդուն և մարդը վստահում է մարդուն։ Դուրս եկեք ձեր կոմֆորտ զոնայից և նկարահանեք ինքներդ ձեզ ու մի՛ վախեցեք քննադատական մեկնաբանություններից։ 

Բովանդակություն (Content)`օգտատիրոջը պետք է ներկայացնել հետաքրքիր տեղեկատվություն` սովորեցնել նրան, հուզել կամ ուրախացնել։ 

Հրապարակեք «ճիշտ ժամին», երբ ձեր հետևորդներն առցանց են։ Յուրաքանչյուր էջ ունի իր ամենաէֆեկտիվ օրերն ու ժամերը։ Սովորաբար առավոտյան և երեկոյան արված հրապարակումներն են մեծ դիտելիություն ունենում, բայց այս ժամերին նաև մեծ է մրցակցությունը։ 

Որոնման համակարգ (SEO) մի մոռացեք, որ Instagram-ը նաև որոնման համակարգ է, շատ կարևոր է հիմնական նկարագրությունից բացի, ամեն գրառման համար ունենալ Alt Text և հեշթեգեր, որոնք կօգնեն ձեզ նոր հետևորդներ ներգրավել։

Ամփոփենք

2025 թվականի Instagram-ը դարձել է ավելի պահանջկոտ։ Պատահական կոնտենտով հազարավոր դիտումներ այլևս չեք ունենա, բայց եթե կարողանում եք գրավել օգտատիրոջ ուշադրությունը, առաջարկում եք բովանդակալից, որակյալ կոնտենտ և պահում եք հրապարակումների պարբերականությունը՝ դրական արդյունքը չի ուշանա։

Իսկ դուք նկատե՞լ եք, որ Instagram-ի ալգորիթմը գաղտնալսում է ձեզ։ Բայց այս մասին հաջորդ անգամ։ 

Կիսվել հոդվածով

SME ACBA

sme.acba.am-ը հարթակ է, որը բիզնեսի կառավարմանն ու աջակցմանն ուղղված տեղեկատվության, գործիքների և ծառայությունների ամբողջություն է օնլայն տիրույթում։ Հարթակի հիմնական նպատակն է օժանդակել ՓՄՁ ղեկավարներին նոր գիտելիքների և կառավարման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման հարցում, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցությունների և գործընկերությունների հնարավորություններ: Կայքում առկա են ուսուցողական հոդվածներ, հոլովակներ, ձևանմուշներ և առցանց ուսուցման գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու գործարարների համար։

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: