Երբ թիմը պարտվում է, հաղթողներ չկան

Երբ թիմը պարտվում է, հաղթողներ չկան

ԱԿԱնի Կարապետյան
9 հուլիսի 2025
2 րոպե ընթերցում
2,817
Կիսվել հոդվածով

Ժամանակակից աշխարհում, որտեղ անհատական նվաճումներն ամեն օր լուսաբանվում են մեդիայում, մոռացվում է, որ իրական հաջողությունը չի կարող դիտարկվել մեկուսացած։ Եթե կազմակերպությունը ձախողվում է, անհատական հաջողությունները կորցնում են իրենց արժեքը՝ ինչպես մի փայլուն քար, որը կորսվել է ավազի մեջ։ Այս հոդվածում կանդրադառնանք՝ ինչպե՞ս և ինչու՞ է անհատի հաղթանակը պայմանավորված ամբողջ թիմի, իսկ թիմի հաջողությունը՝ կազմակերպության համահունչ հոգեբանական ու կառուցվածքային առողջությամբ։

1. Տեսական հիմք

1.1 Վարքաբանական տնտեսագիտություն. Homo Economicus-ը փոխվել է

Վարքաբանական տնտեսագիտությունը վաղուց ապացուցել է, որ մարդը գործում է ոչ միայն ռացիոնալ, այլ նաև էմոցիոնալ և սոցիալական ազդակներով: Կազմակերպությունում աշխատողը, ով սեփական հաջողությունը տեսնում է թիմից առանձին, ժամանակի ընթացքում հայտնվում է կազմակերպությունից մեկուսացման դաշտում, որի արդյունքում նվազում է ընդհանուր կատարողականը։


2. Գործնական հետևություններ և մեխանիզմներ

2.1 Մշակութային վերանայում. Հաջողության նոր սահմանում

Կազմակերպությունները պետք է վերանայեն իրենց հաջողության չափանիշները՝ խրախուսելով ոչ թե առանձին հաջողակների, այլ թիմային ներդրման մշակույթ։ Տարածված մոտեցումը՝ «Սա իմ հաջողությունն է»՝ փոխարինել «Սա մեր ձեռքբերումն է» մտածողությամբ։

2.2 Կառուցվածքային խթանումներ՝ միասնության հիմքով

Օրինակներ՝

  • Հավաքական բոնուսների համակարգ, որը գնահատում է թիմային արդյունքը, ոչ միայն անհատական KPI-ները։
  • Կառավարման ռոտացիոն մոդելներ, որոնք նվազեցնում են անհատի գերիշխանությունը և բարձրացնում են միասնականության պատասխանատվությունը։

2.3 Սոցիոմետրիկ գնահատումներ

Օգտագործել մեթոդներ, որոնք բացահայտում են աշխատակիցների իրական սոցիալական կապերը՝ պարզելով ոչ ֆորմալ լիդերներին և մարգինալներին։ Սա օգնում է բալանսավորել անհատական և թիմային նպատակները։

Եզրակացություն

Անհատը չի կարող երկարաժամկետ պահպանել հաջողությունը, եթե գործում է մեկ միասնական նպատակ չունեցող թիմում, մենեջմենտում և կազմակերպությունում։ Ինչպես նեյրոններն են ձևավորում գիտակցությունը՝ միայն ցանցում աշխատելով, այնպես էլ աշխատակիցները միայն համահունչ թիմում կարող են ստեղծել երկարաժամկետ հաջողություն։ Անհատականությունը կարևոր է, բայց՝ համակարգը և մշակույթը միայ կարող են ստեղծել միջավայր որտեղ անհատի անձնային ուժեղ կողմերը կարող են լիարժեք բացահայտվել և դրսևորվել, որն էլ գիտական հիմնավորված հենք կհանդիսանա անհատների հոսունության աճի կանգնեցմանը։

Կիսվել հոդվածով

Անի Կարապետյան

Տնտեսագետ և հոգեբան՝ կորպորատիվ կառավարման ավելի քան տասնամյա փորձով։ Իմ մասնագիտական յուրօրինակությունը երկկողմանի հենքն է՝ տնտեսագիտություն և հոգեբանություն, որոնց համադրության մեջ եմ որոնում և ձևավորում ժամանակակից մարդկային ռեսուրսների կառավարման լուծումներ։

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: