10 լավագույն գրասենյակ, որոնք այցելել ենք 2022թ.-ին

10 լավագույն գրասենյակ, որոնք այցելել ենք 2022թ.-ին

Sstaffmedia.am
22 փետրվարի 2023
4 րոպե ընթերցում
353
Կիսվել հոդվածով

Ակնհայտ է, որ կրեատիվ աշխատանքը պահանջում է կրեատիվ ու հարմարավետ միջավայր: ԱՀա և ներկայացնում ենք այն 10 ընկերությունները, որոնց այցելել ենք 2022թ.-ին, և որոնք ստեղծել են ամենահարմարավետ ու էրգոնոմիկ կառուցվածքով գրասենյակները Հայաստանում՝ տրամադրելով աշխատավայրի լավագույն պայմաններն իրենց աշխատակիցներին։ 


2023թ.-ին շարունակելու ենք մեր այցերը տարբեր գրասենյակներ, իսկ մինչ այդ ամփոփ ներկայացնենք այդ 10 լավագույն գրասենյակները։ 

Wp 1771224857185 t8whdh

Picsаrt-ի ազատությունը, թափանցիկությունը և բազմատաղանդ թիմը

Wp 1771224857231 gwzuvl

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շենքում գտնվող Picsart-ի արվեստի շունչ ու տրամադրություն հաղորդող գրասենյակը այն լավագույններից է, որտեղ այցելում է Հայաստան ժամանած յուրաքանչյուր պատվավոր ու անվանի հյուր, որոնց ստորագրություններին անգամ առանձին պատ է հատկացված։ 

«Picsart-ը կարող է մարդուն սուպերհերոս դարձնել», այս գաղափարով էլ առաջնորդվելով Picsart-ը 10 հոգանոց թիմից դարձավ 1000, արդյունքում էլ նույն շենքում նոր հարկ զբաղեղցնելով։ 

Ընդհանրապես Picsart-ում կարողանում են պահել կյանքի և աշխատանքի բալանսը, որպեսզի թե՛ մեկը, թե՛ մյուսը միշտ հաճույք պատճառեն, իսկ աշխատակիցները լինեն մոտիվացված ու երջանիկ։ Եվ այս ամենն արվում է առավելագույն կրեատիվ գրասենյակային լուծումներով։ 

Wp 1771224858072 hylmk

QLess-ի տաքուկ միջավայրը և գողտրիկ անկյունները

Wp 1771224858112 e37gpsq

Qless միջազգային ընկերությունը, որը զբաղվում է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգի (CRM) մշակմամբ ու ապահովմամբ, իր գրասենյակը Հայաստանում բացել է ընդամենը 2022թ. մարտին։ Գրասենյակ հիմնելիս առաջնային սկզբունքը ջերմ ու աչքը շոյող մթնոլորտի և առանձին ֆունկցիոնալ տարածքների՝ ներդաշնակության ապահովումն է եղել։

Գրասենյակում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները հանգստի, ստեղծագործ աշխատանքի, տեխնիկական քննարկումների ու առհասարակ աշխատանքային հանդիպումների համար։ 

Wp 1771224859077 gn326a

FAST-ի ջունգլին, բույսերը, ազատությունն ու մեդիտացիան

Wp 1771224859095 mxkbbj

FAST-ի գրասենյակի վառ ու տրամադրող միջավայրում ստեղծվում և կյանքի են կոչվում Հայաստանի ապագայի համար կարևոր գիտական, կրթական և նորարարական նախագծեր։

Հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի խոսքով՝ այս տարածքում գրասենյակը հիմնելու ամենամեծ մարտահրավերը այդ ամայի տարածքին «կյանք տալն» էր, որն էլ իրագործվեց բուսականության, վառ գույների և, իհարկե, լավ մարդկանց միջոցով։ Գրասենյակում առատ բուսականության ապահովման գաղափարի հիմքում տեխնոլոգիաների և բնության միաձուլումն է։

Գրասենյակի աշխատանքային հատվածը open space-ի սկզբունքով է, ընդհանրապես գրասենյակի ողջ տարածքում գերիշխում է ազատության ու բաց լինելու սկզբունքը: FAST այցելելիս նաև հատուկ ուշադրության է արժանի Zen` մեդիտացիայի սենյակը:

Wp 1771224860011 1xz8fp

Digitain՝ նորարարության և հայկականության խաչմերուկում

Wp 1771224860144 diycdg

Դեպի Արարատ լեռ և Երևանյան լիճ բացվող գեղեցիկ տեսարանով է առանձնանում Digitain-ի գրասենյակը։

Ընկերության 11 հարկերից յուրաքանչյուրն ունի իր յուրօրինակ լուծումը, իսկ 10-րդ հարկի պատերն ու առաստաղը զարդարում են հայկական զարդանախշեր՝ ներդաշնակ կերպով համադրելով նորարարականն ու ազգայինը:

Գրասենյակի կահավորվածությունը, հանդիպման սենյակների ամրագրման համակարգը, աշխատասենյակների տեխնիկական հագեցվածությունը և առհասարակ միջավայրը Դիջիթեյնում «խոսում է» նորարարության լեզվով, ինչն էլ ոգեշնչման աղբյուր է հանդիսանում նորարարության և գյուտարարության խթանման համար:

Wp 1771224860917 dgn1i8

ՀայՓոստի «ոչ փոստային» գլխամասը, ամենասեղանը և «վեդռո փարթիները»

Wp 1771224860893 s7471

Նորարարական մոտեցումները մուտք գործեցին նաև բոլորիս հայտնի ՀայՓոստի գրասենյակներ։ Լիովին վերափոխվել է ՀայՓոստի գլխամասային գրասենյակի 9-րդ հարկը, որտեղ աշխատում են ընկերության մարքեթինգի և ՏՏ թիմերի տասնյակ մասնագետներ:

Ժամանակակից open space կոնցեպտով ստեղծված աշխատանքային հատվածների մեջտեղում է գտնվում գրասենյակի գլխավոր սեղանը, որը իր հատուկ խորհուրդն ունի ՀայՓոստում։ Հենց այս սեղանի շուրջ է տեղի ունենում ցանկացած կարևոր իրադարձություն՝ մեծ նախագծերի քննարկումից մինչև ծնունդներ և անգամ «հայփոստցիների ձեռնադրման արարողությունը» «Վեդռո փարթիի» շրջանակում։

Wp 1771224861539 nwlyij

CodeSignal-ի մեծ խոհանոցը, քնելու անկյունը,
գրքերն ու խաղերը

Wp 1771224861709 v7zan

2022թ. սկզբին CodeSignal ընկերությունը տեղափոխվեց նոր ավելի մեծ ու հարմարավետ գրասենյակ, որը պայմանավորված էր մեծ ներդրումներով ու թիմի արագ աճով։ 

CodeSignal-ի գրասնեյակի առանձնահատկությունն այն է, որ գրասենյակն ամբողջությամբ արտացոլում է ընկերության մշակույթը ու թիմի սովորույթները. Open space, բայց առանձին թիմերի համար ստեղծված հարմարություններով, ձայնամեկուսացված կոնֆերանս սրահներ, թեժ շախմատային մենամարտերի, սեղանի խաղերի, կինոդիտումների ու երեկույթների համար ստեղծված հարմար զոնաներ։ 

Յուրահատուկ ուշադրություն գրավեցին սենյակները, որոնք անվանակոչված են ծրագրավորման լեզուների և դրանք ստեղծող ծրագրավորողների անուններով՝ Python (Գվիդո վան Ռոսում), C++ (Բյորն Ստրաուստրուպ), JavaScript (Բրենդան Այկ), Java (Ջեյմս Գոսլինգ)։ 

Wp 1771224862435 1usiow

VOLO-ի պրոֆեսիոնալ աշխատանքային և ընտանեկան միջավայրի գաղտնիքը

Wp 1771224862340 z8ael

VOLO ընկերությունը, հիմնադրվելով 2006 թվականին, ամենաինովացիոն աութսորսինգ մատուցող ընկերությունն է ամբողջ աշխարհում։ 

Հետաքրքիր և մտածված, ազատ, բայց միշտ պրոֆեսիոնալ, ոճային, նաև ֆունկցիոնալ: Այսպիսին է VOLO-ի գրասենյակն իր տաք գույներով։ 

Ուշագրավ է, որ VOLO-ն առաջին ՏՏ կազմակերպություններից է եղել Հայաստանում, որը սովետական ոճի գրասենյակներից անցում է կատարել ավելի ոճային, ժամանակակից ու միասնական open space ձևաչափին: Երեք հարկից բաղկացած գրասենյակում այնպիսի հետաքրքիր զոնաներ կան, որոնք ապահովում են աշխատակիցների թե’ աշխատանքի, թե’ հանգստի լիակատար հնարավորությունները։ 

Wp 1771224863138 491jjr

Simply-ի նորաբաց երկրորդ գրասենյակը

Wp 1771224863080 8hg1o9

Մեր հաջորդ այցը Simply-ի նորաբաց գրասենյակ էր։ Ազատ, թափանցիկ, պարզ, ուրախ, բայց միևնույն ժամանակ դասական ու լուրջ միջավայր աշխատանքի համար։

Գրասենյակին տրվել են այնպիսի լուծումներ, որոնք միանգամից հուշում են Simply-ի՝ «House of JavaScript»-ի մասին։ 

Այս նոր գրասենյակի առանձնահատկությունը ավելի ընդարձակ լինելն է, իսկ աշխատակիցներն արդեն հասցրել են ունենալ իրենց ամենասիրելի թե աշխատանքի, թե հանգստի զոնաները. Տերասա, աուդիտորիում, տրամադրող խոհանոց, և, իհարկե, խաղերի զոնա։

Wp 1771224863873 12bei

EasyDMARC-ի լուսավոր ու ջերմ աշխատանքային միջավայրը

Wp 1771224863558 yhmj0m

EasyDMARC-ում Open space ձևաչափը արտացոլում է ընկերության արժեքները: Ընկերությունում գրեթե պատեր չկան և բաժանումներն արված են բացառապես ապակուց։ 

Չնայած աշխատանքի ու հանգստի համար ստեղծված հարմարավետ զոնաները շատ են, սակայն խոհանոցը չի զիջում իր դիրքը՝ շարունակելով զբաղեցնել թիմի սիրելի անկյուններից առաջին հորիզոնականը:

Գրասենյակում նաև հատուկ առանձնացված է մերսման սենյակ, որտեղ օրվա որոշակի ժամերին կարելի է այցելել և հանգստացած վերադառնալ աշխատանքի:

Wp 1771224864646 ybbtp

DataArt Armenia-ի էրգոնոմիկ գրասենյակն ու լավագույն ավանդույթները

լավագույն գրասենյակ DataArt

2022թ. DataArt-ի համար նույնպես նշանավորվեց նոր՝ ավելի ընդարձակ ու հարմարավետ գրասենյակի բացմամբ: Գրասենյակում ամեն ինչ այնքան գրագետ է կազմակերպված, որպեսզի լուծվի սովորաբար open space-երին բնորոշ կարևոր խնդիրը՝ աղմուկը։

Գրասենյակի երկու հարկում էլ շատ տպավորիչ են «գաղտնիք» պարունակող ձայնամեկուսիչ բաժանարարները։ Առաջին հայացքից ինտերիերի մաս կազմող ձայնամեկուսիչները հատուկ դետալային դիզայն են ստացել շախմատի ֆիգուրաների տեսքով, որոնք Տիգրան Պետրոսյանի հաղթական պարտիաներից են։ 

Գրասենյակում առկա են աշխատանքային զոնաներ, խոհանոցային զոնաներ, պրեզենտացիաների համար նախատեսված զոնա, որն ամֆիթատրոնի ձևաչափով է կառուցված, հանդիպումների սենյակներ, տարբեր խաղերով հագեցած խաղասրահ, ամբողջությամբ կահավորված մարզասրահ, սուրճի անկյուններ, հանգստի զոնաներ, և թիմի կողմից շատ սիրված սրճարանի նման հատված, որը coworking զոնայի է հիշեցնում։ 

 

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: