Հունիսի MND-ն. RISE 2026, Dexatel,IDEx Vol 4, Նաիրի Ինշուրանս, EasyPay. Ամփոփում ենք անցնող ամսվա իրադարձությունները
Հունիսի MND. Ամփոփում ենք հունիսի կարևոր նորությունները՝ RISE 2026, Dexatel, IDEx Vol 4, Նաիրի Ինշուրանս և EasyPay: Բացահայտե՛ք ամսվա գլխավոր իրադարձությունները staffmedia.am-ում:
Հունիսյան անցուդարձը staffmedia.am-ում առանձնացավ թե՛ իրադարձությունների հագեցվածությամբ, թե՛ բովանդակային խորությամբ։ Մեկնարկելով ամառը տեխնոլոգիական վերելքով՝ «RISE Powered by Silicon Mountains» հարթակում, մենք շարունակեցինք մեր ուղին առաջնորդության նոր նշաձողերի բացահայտմամբ՝ IDEx vol. 4-ի շրջանակում։ Այս ամիսը մեզ համար դարձավ նաև հաջողության պատմությունների ամիս. Dexatel-ի հետ ծանոթացանք ընկերության գլոբալ նորությունների և ներքին մշակույթին, իսկ «Նաիրի Ինշուրանսի» հետ բացահայտեցինք կարևոր փաստեր ընկերության 30-ամյա գործունեության մասին։ Անդրադարձել ենք նաև EasyPay-ի, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի և Business Development Group-ի նախաձեռնած համաժողովին, որը նպատակ ուներ կրթել ու ոգեշնչել մեր վաղվա առաջնորդներին։
Միասին ամփոփենք հուլիսյան MND-ի կարևորագույն դրվագները։
Հայաստանի ռազմարդյունաբերական և ինժեներական ներուժի վերելքը մեկ հարթակում․ կայացավ «RISE Powered by Silicon Mountains 2026»-ը
Հունիսի 3-4-ը Երևանում կայացավ «RISE Powered by Silicon Mountains 2026» տեխնոլոգիական միջոցառումը, որը համախմբել էր ոլորտի առաջատարներին և պետական այրերին։ Միջոցառման առանցքում Հայաստանի տնտեսական մոդելի փոփոխությունն էր՝ շեշտը դնելով սեփական բարձրարժեք ինժեներական և ռազմարդյունաբերական արտադրանքի վրա։
RISE Expo-ի շրջանակում ընկերությունները ներկայացրին հայկական արտադրության ԱԹՍ-ներ, զրահապատ մեքենաներ և պաշտպանական ժամանակակից համակարգեր։ RISE Forum-ի ընթացքում անցկացվեցին պանելային քննարկումներ՝ նվիրված պաշտպանական տեխնոլոգիաներին, ինժեներական կրթությանը և կիբեռանվտանգությանը։ Միջոցառման մասին իմացեք ավելին՝ կարդալով ամբողջական հոդվածը։
Հաղորդակցություն առանց սահմանների. ծանոթանում ենք Dexatel-ի թիմին և ներքին մշակույթին
Dexatel-ը նոր սերնդի CPaaS ընկերություն է, որն ապահովում է բիզնես հաղորդակցություն աշխարհի ավելի քան 190 երկրներում։ Ընկերության հաջողության և գլոբալ ձեռքբերումների հետևում կանգնած է թիմը, որն առաջնորդվում է «Ownership mindset»-ով և բարձր նախաձեռնողականությամբ։ Dexatel-ում կարևորվում է աշխատակիցների մասնագիտական աճը. գործում են ներքին ուսուցման ծրագրեր և ներքին շարժունակության (internal mobility) հնարավորություն։ Հիբրիդային աշխատանքային մոդելն ու ներքին ջերմ ավանդույթներն էլ օգնում են պահպանել առողջ հավասարակշռություն աշխատանքի և անձնական կյանքի միջև։ Ընկերության մասին իմացեք ավելին՝ կարդալով ամբողջական հոդվածը։
IDEx vol. 4. Բարձր արդյունավետությունը որպես առաջնորդության և կազմակերպական աճի նոր նշաձող
Հունիսի 6-ին տեղի ունեցավ staff.am-ի նախաձեռնած IDEx vol. 4 միջոցառումը՝ «High-Performance Leadership» խորագրով, որին միացել էին շուրջ 40 փորձառու առաջնորդներ։ Միջոցառումն անցկացվեց «World Cafe» ֆորմատով, որտեղ մասնակիցները դինամիկ քննարկումների միջոցով վերհանեցին կառավարման արդի մարտահրավերներն ու լուծումները։ Քննարկումների առանցքում էին կորպորատիվ մշակույթի կառավարումը, առաջնորդի դերը թիմային արդյունավետության բարձրացման գործում և սխալների դիտարկումը որպես ներդրում աճի մեջ։ Միջոցառման գլխավոր գործընկեր «Աթենք» ընկերությունն իր մասշտաբային փորձով ներկայացրեց բարձր արդյունավետության կարևորությունը։
Նաիրի Ինշուրանս. 5 փաստ 30-ամյա պատմության և նոր նվաճումների մասին
«Նաիրի Ինշուրանսը» տոնում է հիմնադրման 30-ամյակը՝ ամփոփելով հայաստանյան ապահովագրական շուկայում իր անփոփոխ ուղեկցի դերը։ Լինելով ոլորտի առաջատարը և միակ ընկերությունը, որն ունի Moody’s-ի միջազգային վարկանիշ, «Նաիրին» այսօր շարունակում է «Նաիրին» այսօր շարունակում է սահմանել ոլորտի զարգացման նոր ու ժամանակակից չափորոշիչներ։ Բացահայտե՛ք ընկերության հաջողության 5 առանցքային փաստերը՝ սկսած AXA Health International-ի հետ գլոբալ գործընկերությունից մինչև վնասների գնահատման համար կիրառվող ժամանակակից ԱԹՍ-ները։
Երևանում տեղի ունեցավ «Ապագայի առաջնորդներ» համաժողովը 70 աշակերտների մասնակցությամբ
Հունիսի 19-ին կայացավ «Ապագայի առաջնորդներ» համաժողովը, որը կազմակերպվել էր «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի, «Իզի Փեյ»-ի և Business Development Group-ի համագործակցությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ մարզերի շուրջ 70 առաջնորդ-աշակերտներ։ Համաժողովի նպատակն էր օգնել պատանիներին գիտակից մասնագիտական կողմնորոշման հարցում։ Աշակերտները քննարկեցին որակյալ կրթության, կայուն համայնքների և արհեստական բանականության դերը ժամանակակից աշխարհում՝ զարգացնելով իրենց առաջնորդական որակները։ Համաժողովի մասին իմացեք ավելին՝ կարդալով ամբողջական հոդվածը։
Շարունակե՛ք հետևել staffmedia.am-ին և մեր սոցիալական էջերին՝ աշխատաշուկայի, տեխնոլոգիական աշխարհի և բիզնես ոլորտի կարևորագույն նորությունները բաց չթողնելու համար։

