Տարին ամփոփ | staff.am-ը որպես էկոհամակարգ, 2023-ի նախագծերը, միջոցառումներն ու իրադարձությունները

Տարին ամփոփ | staff.am-ը որպես էկոհամակարգ, 2023-ի նախագծերը, միջոցառումներն ու իրադարձությունները

Sstaffmedia.am
19 հունվարի 2024
4 րոպե ընթերցում
423
Կիսվել հոդվածով


staff.am-ը որպես էկոհամակարգ

2023թ.-ին մենք առաջին անգամ ներկայացանք որպես ամբողջական էկոհամակարգ, որն իր մեջ ներառում է ոչ միայն աշխատանք և աշխատակից փնտրելու staff.am վեբ և մոբայլ հարթակները, այլ նաև ևս երեք ուղղություն՝ կրթական, վերլուծական և մեդիա։

1. Career Factory-ի աննախադեպ ձևաչափով 4C դասընթացը

Career Factory կրթական ուղղության մասին դեռ 2022-ի վերջին էինք կիսվել, ազդարարելով մոտակա մուտքը շուկա։ Իսկ սկսած 2023-ի հունվարից մեր առաջին՝ 4C (Complete Career Certification Course)դասընթացն արդեն հասանելի էր։ 8 թեմաների շուրջ ստեղծված 32 տեսադասը աննախադեպ են հայկական աշխատաշուկայում իրենց ձևաչափով։ Դասընթացի ամբողջ բովանդակությունը մշակվել և իրականցվել է մեր թիմի կողմից, նախագծում ներգրավված են եղել նաև ավելի քամ 20 փորձագետ՝ ՄՌԿ, Մարքեթինգի, Իրավաբանության, Քոուչինգի, Վիդեո մոնտաժի և այլ ոլորտներից։ Դասընթացն ամբողջությամբ օնլայն է և անվճար։ Ի դեպ, ավելի քան 1600 անհատ մասնակցել են դասընթացին՝ ստանալով ավարտական վկայական։ Դասընթացին գրանցվելու համար սեղմեք այստեղ։

2. Compass by staff.am աշխատաշուկայի և աշխատավարձերի ամբողջական վերլուծություն

Compass ծառայությունը թողարկել ենք 2023թ.-ի ամռանը, և շատ կարճ ժամանակահատվածում այն մեծ ճանաչում ստացավ մեր գործատու ընկերությունների կողմից։

Compass-ի նպատակն է օգնել ինչպես կազմակերպություններին այնպես էլ անհատներին ավելի ճիշտ կողմնորոշվել աշխատաշուկայում, կայացնել տվյալահեն որոշումներ՝ ինչպիսիք են օրինակ՝ աշխատավարձերի տարեկան վերանայումը, մեծ հավաքագրում կատարելը և այլն։

3. staffmedia.am-ը որպես ինքուրույն մեդիա հարթակ

Մեր մեդիա հարթակն արդեն բավականին երկար պատմություն ունի, սակայն 2023թ.-ը հատկանշական եր նրանով, որ այն ներկայացրինք որպես ինքուրույն բրենդինգով և առաքելությամբ մեդիա հարթակ՝ staffmedia.am։
staffmedia.am-ը միակ մասնագիտացված հարթակն է ՀՀ-ում, որը լուսաբանում է աշխատաշուկան։ Առհասարակ staffmedia.am հարթակի կարգախոսն է՝ մարդիկ, բիզնես աշխատաշուկա։ Դիտեք կարճ տեսահոլովակը, ավելի լավ պատկերացում կազմելու համար։


2023-ի սոցիալական նախաձեռնությունները

2023թ.-ի սեպտեմբերին Արցախում ստեղծված իրավիճակին ի պատասխան staff.am-ում նախաձեռնեցինք «Աջակցություն Արցախահությանը» ծրագիրը, որի նպատակն էր օգնել Արցախցի մեր հայրենակիցներին գտնել աշխատանք և ադապտացվել ՀՀ աշխատաշուկային։

artsakh
  • Ստեղծվեց անվճար միասնական հարթակ՝ staff.am/astsakh, որի շրջանակներում ՀՀ գործատուներն Արցախցիների համար հաստիքները կարող էին տեղադրել լիովին անվճար։ Այդ նպատակով ավելի քան 500 հայտարարություն տեղադրվեց միասնական հարթակում։
  • Մեր գործընկեր ՄՌ մասնագետների հետ բռնի տեղահանված արցախցիների համար կազմակերպեցինք անհատական և վեբինարի ֆորմատով կարիերայի խորհրդատվություններ։
  • Հաբ Արցախ-ի հետ կնքվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակներում ստեղվծած հոթլայնն արցախցիներին օգնելու էլ ավելի մեծ հնարավորություններ տվեց։

Միջոցառումներով առատ 2023-ը

Անցնող տարին հատկանշական էր այն միջոցառումների թվով, որոնց մասնակցեցինք կամ հանդես եկանք որպես համակազմակերպիչ։

2023թ.-ին Digitec22-ի և Digitec23-ի շրջանակներում staff.am-ը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) կնքեցին համագործակցության հուշագիր ըստ որի, առաջին անգամ Հայաստանում իրակացրինք Դիջիթեքին մասնակցող ընկերությունների համար միասնական աշխատանքային հարթակ՝ staff.am/digitec 22 և staff.am/digitec23։ Մարտին կայացած Դիջիթեքին ներկայացանք նաև տաղավարով, և հնարավորություն ունեցանք պատմել Career Factory-ի մասին։ Իսկ հոկտեմբերին՝ Digitec23-ին մասնակցեցինք որպես մեդիա գործընկեր, երեք օր շարունակ լուսաբանելով տարվա ամենախոշոր ՏՏ միջոցառումը։ 

Հիշարժան էր նաև AI Conf Armenia 2023-ը որի շրջանակներում մասնացեցինք պանելային քննարկմանը, IT Intellectual Cup 2023-ը, որին ստեղծման առաջին իսկ օրվանից աջակցում ենք, Case Key մրցույթի ավարտական միջոցառմանը և մի շարք այլ միջոցառումների։

Թվով արդեն երրորդ անգամ, staff.am-ը մասնակցեց Seaside Startup Summit-ին։ Ստարտափ հիմնադիրների հետ Campfire Talk ֆորմատով իրականացված հանդիման ժամանակ, staff.am համահինադիր Լուիզա Ավետիսյանը կիսվեց իր փորձով և խորհուրդներով։

Մեր գործընկեր Ակբա Բանկի հրավերով, 2023թ.-ին staff.am-ը միացավ Ակբա Բիզնես Ակումբին, որի շրջանակներում հատուկ պայմաններով ակումբի անդամները կարող են օգտվել staff.am-ի ծառայություններից և պրոդուկտներից։


Մեր պատմության մեջ ամենախոշոր staff.am Գալա միջոցառումը


Ինչպես ասում են՝ Work Hard, Play Hard

Այսքան հագեցած տարի, հարյուրավոր գործընկերներ, հազարավոր օգտատերեր, տասյնակ միջոցառումներ ու նախաձեռնություններ իրականացնող թիմը մեկ-մեկ նաև հանգստանալու կարիք ունի։ Տարին ամփոփ հոդվածը ցանկանում ենք ավարտել 2023-ի մեր թիմբիլդինգների ֆոտոպատմությամբ։
Ու քանի որ բոլորս արդեն շատ ակտիվ անցել ենք մեր 2024-ի նոր նախագծերի իրականացմանը, ցանկանում ենք մաղթել արդյունավետ աշխատանքային տարի ու լիքը դրական փոփոխություններ։


Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: